Միմներմոս (հունարեն՝ Μίμνερμος, մ.թ.ա. 7-րդ դար), հին հույն բանաստեղծ։
Միմներմոսը ապրել է մ.թ.ա. 7-րդ դարում, ԻոնիայիԿոլոբոն քաղաքից է։ 7-րդ դարում Իոնիան ընկնում է Փոքր ԱսիայիԼյուդիական իշխանության տակ ու դառնում նրա մի մարզը։ Զմյուռնիա քաղաքը նույնպես ենթարկվում է ասիական այդ բռնապետությանը։ Չնայած Միմներմոսի երգերի նյութ է դառնում պատերազմը լյուդիացիների դեմ, ինչպես և Զմյուռնիա և Կոլոֆոն քաղաքների ծագումը, բայց նրա քնարական զեղումների մեջ իշխող տարրը մնում է անձնական մտորումների, զգացմունքների նկարագրությունը, որոնք թախշոտ են ու մռայլ։ Երկու հակադիր խնդիր զբաղեցնում են նրան՝ ծերությունը և պատանեկությունը։ Պատանեկությունը մշտատև չէ, նրան սպասում է մռայլ ծերությունը, որի ուրվականը սարսափեցնում է բանաստեղծին։ Նա ավելի լավ է համարում մեռնել երիտասարդ հասակում, քան ճաշակել ծերության դառնությունը։
Ինչ կյանք, ինչ հաճույք կարող է լինել առանց ոսկե Աֆրոդիտեի,
Ավելի լավ է մեռնել, քան մոռանալ
Սիրո գաղտնի քնքշանքը, և՛ արբեցումի շնորհը, և՛ մահիճը,