Միհրան Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միհրան Լիսիցյան
Ի ծնեՄիհրան Վարդանի Լիսիցյան
Ծնվել է1913 փետրվարի 13
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էհուլիսի 22, 1998(1998-07-22) (տարիքը 85)
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Միհրան Լիսիցյան Վիքիդարանում

Միհրան Վարդանի Լիսիցյան (1913, փետրվարի 13, Թիֆլիս - 1998, հուլիսի 22, Մոսկվա), ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆեսոր (1963), ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1983), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ։

Ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ Ստեփան Լիսիցյանի եղբոր որդին է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1963), համամիութենական կարգի մրցավար (1948), գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Մարիա Լիսիցյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1944 թվականից եղել է Օդանավակայանների կառուցման գլխավոր վարչության օդանավակայանների նախագծման և կառուցման արվեստանոցի պետ։ 1944 թվականից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ 1961-1971 թթ.՝ ներքնատեսքի, 1971-1976 թթ.՝ բնակելի տների ամբիոնների վարիչ, 1958-1971 թթ.՝ պրոռեկտոր։ 1969-1971 թթ.՝ Քաբուլի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի խորհրդական։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Լիսիցյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ Մոսկվայում (1948-1950), Խաբարովսկի մարզապալատը (1958), միջազգային ցուցահանդեսների ԽՍՀՄ տաղավարներ՝ Կարաչիում (1955), Քաբուլում (1958), Դամասկոսում (1959) և այլուր։

Համահեղինակ է «Բնակելի տների ճարտարապետական նախագծում» (ռուսերեն, 1964, 1972, 1990) և «Հասարակական շենքերի ներքնատեսքը» (ռուսերեն, 1973) բուհական դասագրքերի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005