Մարիա Լիսիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Լիսիցյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1908(1908-01-02)
Ծննդավայր՝Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հունվարի 26, 1995(1995-01-26) (87 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան

Մարիա Վարդանի Լիսիցյան (հունվարի 2, 1908(1908-01-02), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1995(1995-01-26), Մոսկվա, Ռուսաստան), մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1963), համամիութենական կարգի մրցավար (1948), գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրներից։

Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆեսոր (1963), ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1983), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ Միհրան Լիսիցյանի քույրն է։

Ստեփան Դանիելի Լիսիցյանի եղբոր դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ավարտել է Թիֆլիսի Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտը։ 1954-1984 թվականներին աշխատել է «Կռիլյա Սովետով», 1960-1984 թվականներին` «Զենիթ» կմԸ-ներում։

1963-1971 թվականներին՝ աշխարհի առաջնություններում գեղարվեստական մարմնամարզության ԽՍՀՄ հավաքականի առաջատար մարզիչ։

Մոսկվայի, ՀԱՄԿԽ, ԽՍՀՄ մարզիչների խորհրդի (1958-1975 թվականներ), ԽՍՀՄ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահության (1960-1973 թվականներ) անդամ։

Մարիա Լիսիցյանի սաներից են աշխարհի չեմպիոններ Լ. Սավնիկովան (1963 թվական), Լ. Կրավչենկոն (1963, 1967 թվականներ), Ե. Կարպուխինան (1967 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ЛИСИЦИАН • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.