Միկաս Պետրաուսկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկաս Պետրաուսկաս
Ծնվել էհոկտեմբերի 13, 1873(1873-10-13)
Palūšė, Ignalina District Municipality, Լիտվա
Երկիր Ռուսական կայսրություն և  Լիտվա
Մահացել էմարտի 26, 1937(1937-03-26) (63 տարեկան)
Կաունաս, Լիտվա
ԳերեզմանՌոսսա
Մասնագիտությունխմբավար, կոմպոզիտոր և երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներերգեհոն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Mikas Petrauskas Վիքիպահեստում

Միկաս Պետրաուսկաս (լիտ.՝ Mikas Petrauskas, հոկտեմբերի 13, 1873(1873-10-13), Palūšė, Ignalina District Municipality, Լիտվա - մարտի 26, 1937(1937-03-26), Կաունաս, Լիտվա), լիտվացի կոմպոզիտոր, երգիչ (քնարական տենոր), դիրիժոր։ Կիպրաս Պետրաուսկասի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Ստանիսլավ Գաբելի երգեցողության դասարան)։ Պետերբուրգում կազմակերպել է լիտվացի ուսանողների ու բանվորների երգչախումբ, 1903 թվականին բեմադրել իր «Ծխնելույզ մաքրողն ու ջրաղացպանը», «Ադամ և Եվա» օպերետները, 1906 թվականին Վիլնյուսում՝ լիտվական առաջին «Բիրուտե» օպերան։

1906 թվականին մեկնել է արտասահման, Շվեյցարիայում հեղափոխական բանաստեղծների խոսքերով գրել մի շարք երգեր, մշակել և լիտվերեն է թարգմանել հեղափոխական երգեր։

ԱՄՆ-ում եղած ժամանակ բեմադրվել են նրա «Լորտուների թագուհի Էգլեն» օպերան (1918) և մի շարք օպերետներ։

1920 թվականին վերադարձել է հայրենիք, սակայն բուրժուական Լիտվայում նրա գործունեությունն աջակցություն չի գտել։

Հեղինակ է 2 օպերայի, 20 օպերետի, 150-ից ավելի երգի (դրանց թվում՝ ժողովրդական երգերի մշակումներ)։

Պետրաուսկասի պատվին ԽՍՀՄ-ում թողարկված փոստային նամականիշը

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա պատվին 1963 թվականին ԽՍՀՄ-ում թողարկվել է փոստային նամականիշ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկաս Պետրաուսկաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։