Միխայիլ Շեմյակին (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շեմյակին
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 8), 1908 կամ 1908[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 26, 1970(1970-06-26)[2]
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Միխայիլ Միխայլովիչ Շեմյակին (ռուս.՝ Михаил Михайлович Шемякин, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1908 կամ 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 26, 1970(1970-06-26)[2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), սովետական քիմիկոս-օրգանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.)։ Կենսա-օրգանական քիմիայի հիմնադիրներից է, ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ (1963 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1930 թ.)։ Եղել է (1950—1970 թթ. ԽՍՀՄ ԳԱ բնական միացությունների քիմիայի (1974 թվականից՝ Շեմյակինի անվան կենսաօրգանական քիմիայի) ինստիտուտի կազմակերպիչը և առաջին տնօրենը։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են տեսական օրգանական քիմիայի և բնական միացությունների քիմիայի հարցերին։ Պարզաբանել է մի շարք քիմիական ռեակցիաների մեխանիզմներ, մշակել (Ա․ Բրաունշտեյնի հետ համատեղ) պիրիդօքսալային ֆերմենտների ազդեցության ընդհանուր տեսությունը (1952 թ.), սինթեզել տետրացիկլին անտիբիոտիկը։ Եղել է արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Шемякин Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479 CC BY-SA icon 80x15.png