Միդուեյ (ֆիլմ)
«Միդուեյ» (անգլ.՝ Midway), Ռոլանդ Էմերիխի գեղարվեստական ֆիլմը պատմական դրամայի և մարտաֆիլմի ժանրում։ Սցենարը գրել է Ուես Թուքը։ Գլխավոր դերերը կատարում են Վուդի Հարելսոն, Լյուկ Էվանսը և Մենդի Մուր։ Ֆիլմը վարձույթի է հանվել 2019 թվականի նոյեմբերի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Միդուեյի համար մղված մարտի մասին, որը տեղի է 1942 թվականին։ Մարտը դարձել է որոշիչ իրադարձություններից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան ռազմական թատերաբեմում։ Կենտրոնում ամերիկյան ու ճապոնական էսկադրաների բախումն է Միդուեյ օղակակղզու շրջանում։ Ճապոնական ավիացիայի հարձակումից հետո մարտի ելքը որոշել է ամերիկյան վայրասլաց ռմբակոծիչների պատասխան գրոհը, որից հետո հակառակորդն սկսել է նահանջել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վուդի Հարելսոն – ադմիրալ Չեստեր Նիմից
- Լյուկ Էվանս – հրամանատար Քլարենս Մաքքլասկի
- Մենդի Մուր – Աննա Բեստ
- Պատրիկ Ուիլսոն – հրամանատար Էդվին Լեյթոն
- Բրեննան Բրաուն – հրամանատար Ժոզեֆ Ռոչֆորտ
- Էդ Սքրեյն – լեյտենանտ Դիք Բեստ
- Աարոն Էկհարտ – փոխգնդապետ Ջեյմս Դուլիթլ
- Նիք Ջոնաս – ավիամեխանիկ Բրունո Գայդո
- Դենիս Քուեյդ – ծովակալ Ուիլյամ Հոլսի
- Քայան Ջոնսոն – Ջեյմս Մյորեյ
- Լյուկ Քլեյթնանկ – լեյտենանտ Քլարենս Էռլ Դիքինսոն
- Դարեն Քրիս – հրամանատար Յուջին Լինդսի
- Ալեքսանդր Լյուդվիգ – լեյտենանտ Ռոյ Փիրս
- Բրենդոն Սքլիներ – Ջորջ Գեյ
- Ջեյմս Քարպինելո – կապիտան Ուիլյամ Բրոքման
- Խիրոակի Շինտանի – կայսր Հիրոհիտո
- Իդա Հիրոմոտա – վարչապետ Հիդեկի Տոձիո
- Տադանոբու Ասանո – ծովակալ Թամոն Յամագուտի
- Էտցուսի Տոյոկավա – ծովակալ Իրորոկու
- Ձյուն Կունիմուրա – փոխծովակալ Տյուիտի Նագումո
- Հիրո Կանագավա – հրամանատար Իսամո Ֆուձիտա
- Փիթեր Շինկոդա – կապիտան Մինորու Գենդա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսի 23-ին հայտարարվել է, որ Ռոլանդ Էմերիխը՝ որպես ռեժիսոր, նկարահանելու է «Միդուեյ» վերնագրով ֆիլմ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[7]։ 2018 թվականի ապրիլին Վուդի Հարելսոնը և Մենդի Մուրը միացել են ֆիլմի դերասանական կազմին[8]։ 2018 թվականի հուլիսին Լյուկ Էվանսը քասթինգի է մասնակցել հրամանատար Քլարենս Մաքքլասկիի դերի համար, որն արժանացել է ռազմածովային խաչի Միդեույի մարտում իր ունեցած դերակատարման համար[9]։ Ռոբի Բաունհարթերը միացել է նկարահանումներին որպես կինոօպերատոր[10]։
Օգոստոսին դերասանական կազմին են միացել նաև Պատրիկ Ուիլսոնը[11], Էդ Սքրեյնը[12], Աարոն Էկհարտ), Նիք Ջոնասը, Տադանոբու Սանոն և Դենիս Քուեյդը[13]։ Դարեն Քրիսը, Ալեքսանդր Լյուդվիգը և Բրենդոն Սքլիները դերասանական կազմում ընդգրկվել են սեպտեմբերին[14][15][16]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Հոնոլուլուում։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են նաև Մոնրեալում[10]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին՝ Վետերանների օրվա ուիքենդին[17]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի թիզերային ազդագիրը թողարկվել է 2019 թվականի հունիսի 4-ին, երբ նշվում էր Միդուեյի ճակատամարտի 77-րդ տարին[18]։ Ֆիլմից տեսարաններ ներկայացնող տասներեք նկարների հավաքածուն թողարկվել է 2019 թվականի հունիսի 26-ին, իսկ նրա առաջին թրեյլերը՝ հաջորդ օրը (հունիսի 27)[19]։ Ֆիլմի երկրորդ և վերջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ նրա թատերական ազդագիրը՝ սեպտեմբերի 25-ին[20][21]։ Ընդհանուր առմամբ Lionsgate ստուդիան ֆիլմի գովազդման վրա ծախսել է $40 մլն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.scope.dk/film/11880-midway#fakta
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://theworldofmovies.com/midway-2019-movie-review/
- ↑ Pamela McClintock (2019 թ․ նոյեմբերի 8). «Box Office: 'Midway' Downs 'Doctor Sleep' in Surprise Upset». The Hollywood Reporter.
- ↑ 5,0 5,1 D'Alessandro, Anthony (2019 թ․ նոյեմբերի 10). «How 'Doctor Sleep' Went Into A Coma At The B.O. With Dreary $14M+ Opening, Following Surprise $17M+ Attack By 'Midway' – Update». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 6,0 6,1 «Midway (2019)». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Jr, Mike Fleming (2017 թ․ մայիսի 23). «Bona Film Group Stakes $80M On Roland Emmerich/Mark Gordon WWII Battle Pic 'Midway:' Cannes». Deadline. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Wiseman, Andreas (2018 թ․ մայիսի 2). «Roland Emmerich's WWII Epic 'Midway' Sets Sail With Woody Harrelson, Mandy Moore & AGC Studios — Cannes Hot Pic». Deadline. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Kit, Borys (2018 թ․ հուլիսի 3). «Luke Evans Joins Roland Emmerich's Naval Action Movie 'Midway' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 10,0 10,1 Marc, Christopher (2018 թ․ հուլիսի 24). «Roland Emmerich's WWII Epic 'Midway' Adds 'The Guest' Cinematographer - GWW». thegww.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Patrick Wilson Boards Roland Emmerich’s ‘Midway’
- ↑ Ed Skrein Joins Roland Emmerich’s World War II Film ‘Midway’ (EXCLUSIVE)
- ↑ Roland Emmerich’s ‘Midway’ Enlists Aaron Eckhart, Nick Jonas, Tadanobu Asano, Keean Johnson, Ahead Of Fall Shoot
- ↑ Emmy-Nominated ‘Versace’ Star Darren Criss Boards Roland Emmerich’s ‘Midway’
- ↑ ‘Vikings’ Star Alexander Ludwig Joins Roland Emmerich’s ‘Midway’ (EXCLUSIVE)
- ↑ Brandon Sklenar Joins Roland Emmerich’s ‘Midway’; Tanner Beard Cast In ‘We Summon The Darkness’
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ սեպտեմբերի 5). «Roland Emmerich's WWII Epic 'Midway' To Open Veterans Day Weekend 2019». Deadline. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Barber, James (2019 թ․ հունիսի 4). «Take a First Look at This Fall's WWII Epic 'Midway'». Military.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Truitt, Brian. «Exclusive: Watch the first trailer for 'Midway,' Roland Emmerich's World War II epic». USA TODAY.
- ↑ Hemmert, Kylie (2019 թ․ սեպտեմբերի 12). «New Midway Trailer: The Courage of a Few Will Change the Fate of the World». ComingSoon.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Parlevliet, Mirko (2019 թ․ սեպտեմբերի 25). «New Midway Poster: The Roland Emmerich Film Opening Nov. 8». Vital Thrills. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին Ռոջեր Էբերտի կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- 2019 դրամա ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ռոլանդ Էմերիխի ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հավայիում
- Մոնրեալում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1937 թվականին
- 2010-ականների կանադական ֆիլմեր
- 2010-ականների ճապոներեն ֆիլմեր
- Անգլերեն անկախ ֆիլմեր