Ալեքսանդր Լյուդվիգ (անգլ.՝ Alexander Ludwig, մայիսի 7, 1992(1992-05-07), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է դարձել շնորհիվ Ուիլ Սթանտոնի դերի՝ «Մթության արևածագը» (2007) ֆանտաստիկ ֆիլմից։ Ծնվել է 1992 թվականի մայիսի 7-ին՝ Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա պրովինցիայում։ Նրա հայրը՝ Գարոլդ Լյուդվիգը, բիզնեսմեն է եղել, իսկ մայրը՝ Շարլին Լյուդվիգը՝ աշխատել է որպես մենեջեր։ Ալեքսանդրը կրտսեր քույր է ունեցել՝ Սոֆիան, և երկվորյակ քույր ու եղբայր՝ Նատալին ու Նիկոլասը։
Ալեքսանդրը իր գործունեությունը սկսել է 9 տարեկան հասակից, մասնակցել է «Հարի Փոթեր» խաղալիքների առևտրական նախագծին. մասնակցություն, որը հետագայում նրան հնարավորություն տվեց գրանցվել գործակալությունում և ստանալ առևտրային աշխատանք։ Հետո նա սկսում է նկարահանվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Օդային արքան. Չեմպիոնների լիգա» (2001), «Ծայրահեղ առաջնորդարան» (2003), «Եվան ու հրե ձին» (2005)։ Հնչյունավորել է «Չար կնքամայրը» (2005) ֆիլմի դերերից մեկը։ 2007 թվականին՝ Լյուդվիգը դժվար հարցազրույցից հետո, ստանում է իր առաջին գլխավոր դերերց մեկը «Մթության արևածագը» ֆիլմում։
Հաջորդ գլխավոր դերը՝ Սեթը, Ալեքսանդրը խաղացել է եղբոր ու քրոջ մասին պատմող «Վհուկ սարը» ֆիլմում։ Ֆիլմի եկամուտը կազմել է $106 մլն։ Բացի կինոնկարահանումներից Ալեքսանդրը աշխատել է հեռուստատեսությունում։ Նա հեռուստատեսության համար նկարահանված այնպիսի ֆիլմերում է նկարահանվել, որոնցից են «Ինչն է կոչվում սպանություն» և «Մահացու գոտի» ֆիլմերը։ Նաև մասնակցել է «Քաղցած խաղեր» ֆիլմի Պիտ Մելարկի դերի հարցազրույցին։ Դերը արդյունքում ստացավ Ջոշ Հաթչերսոնը, իսկ Ալեքսանդրը ստացավ Կատոնի դերը։ Ֆիլմը հրապարակվել է 2012 թվականի մարտի 22-ին։ 2012 թվականին նա սկսում է ձայնագրել իր առաջին երաժշտական ալբոմը։ Նրա «Live it up» երգը աշնանաը վաճառվել է iTunes-ում։