Մեքսիկական թագավորական օձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկական օձ
Մեքսիկական թագավորական օձ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Տեսակ Մեքսիկական
թագավորական օձ
Լատիներեն անվանում
Lampropeltis mexicana
Garman, 1884
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Մեքսիկական թագավորական օձ (լատին․՝ Lampropeltis mexicana[1]), Լորտուների ընտանիքի ոչ թունավոր օձ։

Ընդհանուր երկարությունը կազմում է 0.9-1 մ։ Երբեմն հասնում է նույնիսկ 1.8-2 մ։ Գլուխը փոքր է և նեղ՝ մարմնին համապատասխան։ Հիմնականում լինում է մոխրագույն և դարչնագույն գույների՝ շատ հաճախ բծավոր։

Հանդիպում են հիմնականում չոր, լեռնային գոտիներում, ուր կլիման անապատային կամ մերձանապատային է։ Շատ ավելի ակտիվ են գիշերային ժամերին։ Սնվում են մողեսներով, կրծողներով և այլ փոքր օձերով։

Էգերը ձվադրում են տարեկան մեկ անգամ։ Ձվադրում են 15-18 ձու։

Մեքսիկական թագավորական օձերը Մեքսիկայի էնդեմիկ կենդանատեսակներից է։ Հանդիպում են Մեքսիկայի Տամաուլիպաս, Նուևո Լեոն, Կոաուիլա և Սակատեկաս նահանգներում։

Շատ քիչ քանակությամբ հանդիպում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ միայն Տեխաս նահանգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 307. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schmidt, D. & Kunz, K. 2005. Ernährung von Schlangen. Natur und Tier Verlag, Münster, 159 pp.
  • Словник-довідник із зоології. – К., 2002.
  • Thissen, R. & Hansen, H. 2001. Königsnattern - Lampropeltis. Natur und Tier Verlag (Münster), 172 p
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական թագավորական օձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական թագավորական օձ» հոդվածին։