Jump to content

Մերի Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Քոչար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1936(1936-09-09)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1994
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Հաստատություն(ներ)Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Գիտական ղեկավարԵրվանդ Սևորդյան
Հայտնի աշակերտներՌուբեն Սաֆրաստյան, Ալեքսանդր Սաֆարյան և Լուսինե Սահակյան

Մերի Հրաչյայի Քոչար (սեպտեմբերի 9, 1936(1936-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994, Երևան, Հայաստան), հայ արևելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր (1992 թ.), պրոֆեսոր (1993 թ.)։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (1978-1993 թթ.), ԵՊՀ թուրքական և արաբական բանասիրության (1991 թ. վերակազմավորումից հետո՝ թուրքագիտության) ամբիոնի հիմնադիր-վարիչ (1975-1994 թթ.)։ Հայ արևելագիտության խոշորագույն երախտավորներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թ. սեպտեմբերի 9-ին Երևանում՝ ականավոր արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի առաջին դափնեկիր Հրաչյա Քոչարի ընտանիքում։

Ավարտելով Երևանի թիվ 8 դպրոցը՝ 1954 թ. ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ մասնագիտանալով թուրքագիտության ոլորտում, աշակերտելով նախկին Խորհրդային Միության առաջատար բանասերներին և արևելագետներին։ 1960 թ. Մ. Քոչարը աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժանմունքում (հետագայում՝ Արևելագիտության ինստիտուտ)` որպես գիտաշխատող։ 1963 թ. ընդունվել է ասպիրանտուրա, 1968 թ. Մոսկվայում ճանաչված թյուրքագետ Երվանդ Սևորդյանի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1975 թ. ստանձնել է ԵՊՀ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1978-1993 թթ. պաշտոնավարել է նաև որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1992 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին առընթեր մասնագիտացված խորհրդի կողմից ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1993 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1991 թ.-ից մինչև կյանքի վերջը Մ. Քոչարը ղեկավարել է ԵՊՀ արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վերակազմավորման արդյունքում ստեղծված ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը։ Վախճանվել է 1994 թ. նոյեմբերի 23-ին Երևանում։

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Քոչարին աշակերտել են ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանը, ճանաչված քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառիկ արժեքավոր են Մ. Քոչարի թե´ լեզվաբանական] թե´ գրականագիտական և թե´ պատմագիտական աշխատանքները։ Նա հեղինակ է մի շարք հոդվածների, երկու մենագրության և համահեղինակ՝ մեկ աշխատության՝

  • «Турецкие элементы в языке константинопольских армян», [Ереван։ Изд-во Ерев. ун-та, 1981 («Թուրքական տարրերը պոլսահայերի լեզվում» (ռուս.))[1],
  • «Армяно-турецкие общественно-политические отношения и армянский вопрос в конце XIX - начале XX веков», [Ереван։ Изд-во Ерев. ун-та, 1988 («Հայ-թուրքական հարաբերությունները և հայկական հարցը XIXդ. վերջին - XXդ. Սկզբին» (ռուս.))[2],
  • «Современные турецкие авторы об армянах и армянском вопросе» (совместно с Дж. С. Киракосяном), Сектор научной информации по общественным наукам АН Арм. ССР, Ереван, 1977 («Ժամանակակից թուրք հեղինակները հայերի և հայկական հարցի մասին» (ռուս.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Քոչար» հոդվածին։