Երվանդ Սևորդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երվանդ Սևորդյան
Երվանդ Սևորդյան.gif
Ծնվել էհոկտեմբերի 22, 1901(1901-10-22)
Յալթա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 23, 1978(1978-03-23) (76 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Գործունեության ոլորտթյուրքագիտություն
Ալմա մատերՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարKenesbay Musayev? և Liliya Tugusheva?
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Երվանդ Վլադիմիրի Սևորդյան (ծնվ. 1901թ. հոկտեմբերի 22, Յալթա, Ռուսական կայսրություն - մահ. 1978թ. մարտի 23, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային լեզվաբան, թյուրքագետ, պատմահամեմատական լեզվաբանության և ստուգաբանության բնագավառի գիտակ, մանկավարժ, գիտության կազմակերպիչ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1957 թ.), Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ ԳԱ լեզվագիտության ինստիտուտի աշխատակից: ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972 թ.), Թուրքական լեզվաբանական ընկերության թղթակից-անդամ (1957 թ.): «Թյուրքական լեզուների ստուգաբանական բառարան»-ի հեղինակն է (1-3 հ., 1974-1980):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդ Սևորդյանը ծնվել է Յալթայում: 1930 թվականին ավարտել է Սիմֆերոպոլում գտնվող Ղրիմի մանկավարժական ինստիտուտը: Այնուհետև Մոսկվայի լեզվագիտության գիտա-հետազոտական ինստիտուտում ասպիրանտուրան ավարտելով, 1935 թվականից այնտեղ աշխատել է որպես ավագ գիտաշխատող: Որոշ ժամանակ անց, տարիներ շարունակ եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի լեզվագիտության ինստիտուտի թյուրքական լեզուների բաժնի վարիչը: Միաժամանակ վարում էր ակտիվ մանկավարժական գործունեություն` մայրաքաղաքային մի շարք բուհերում: Դասավանդել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտում, Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում, Մոսկվայի պետական համալսարանում (եղել է Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելյան լեզուների ինստիտուտի լեզվաբանության բաժանմունքի դեկանը), Օտար լեզուների ինստիտուտում (ներկայումս` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան):

Իր վաղ շրջանի հետազոտությունները (1940-1950 թթ.), Սևորդյանը նվիրել է Ղրիմի թաթարերեն և թուրքերեն լեզուների հնչյունակազմությանն ու քերականությանը, ինչպես նաև թյուրքագիտությանը: Հրատարակել է մի շարք աշխատություններ` թյուրքական լեզուների համեմատական քերականության վերաբերյալ (1955-1962 թթ.): Իր ծրագրային հոդվածներում` «Որոշ հարցերի մասին թյուրքական լեզուների պատմական ուսումնասիրություն» (1960 թ.), «ԽՍՀՄ-ում թյուրքական լեզուների պատմական ուսումնասիրության որոշ հարցեր և դրանց ժամանակակից վիճակը» (1961 թ.), Սևորդյանը սահմանել է պատմա-լեզվաբանական հետազոտությունների հիմնական մեթոդներն ու հնարքները:

1958 թվականին Սևորդյանը սկսել է «Թյուրքական լեզուների ստուգաբանական բառարան»-ը (1-8 հ., 1978-2008) կազմելու նախապատրաստական աշխատանքները, որը դարձավ նրա կյանքի գլխավոր գործը: Նրա ղեկավարության ներքո տարվել է հսկայական աշխատանք` ստեղծվել է գերագույն քարտադարան, որը միաժամանակ ներառում էր բոլոր կենդանի թյուրքական լեզուների և դրանց բարբառների համեմատական նյութը գրավոր հուշարձանների տվյալների հետ: Մանրակրկտորեն մշակվել են համաթյուրքական պատմա-ստուգաբանական բառարանի հիմնական կառուցվածքի սկզբունքները, ստուգաբանական հնարքների վերլուծությունը և այլն:

Մինչ իր մահը (1978 թ.), Սևորդյանը հասցրել է միայն իրականացնել 1-ին հատորի հրատարակումը, տպագրության նախապատրաստել 2-րդ հատորը, ինչպես նաև 3-րդ և 4-րդ հատորների ձեռագրերը: Հետագա աշխատանքը շարունակել և ավարտել են նրա աշխատակիցներն ու աշակերտները:

Երվանդ Սևորդյանը կրթություն է տվել ավելի քան 100 մասնագետների` թյուրքական բոլոր լեզուների գծով: Տարիներ շարունակ եղել է ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ հատուկ կրթության նախարարությանն առընթեր լեզվաբանական բաժնի գիտա-տեխնիկական խորհրդի անդամ, Թյուրքագետների խորհրդային կոմիտեի բյուրոյի անդամ, «Խորհրդային թյուրքոլոգիա» («Советская тюркология») ամսագրի խմբագրական գործընկերության անդամ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кононов, Андрей Николаевич Слово об Эрванде Владимировиче Севортяне // Советская тюркология. 1976. № 5.
  • Мусаев, Кенесбай Мусаевич, Левитская, Лия Сергеевна Эрванд Владимирович Севортян: (К 80-летию со дня рождения) // Советская тюркология. 1981. № 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]