Լուսինե Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսինե Սահակյան
Lusine5.jpg
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն պատմաբան

Լուսինե Սուրենի Սահակյան, հայ թուրքագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Սուրենի Սահակյանը 1991 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը։ 1996 թ. աշխատում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում՝ 2006 թ-ից որպես դոցենտ։ Դասավանդում է ժամանակակից թուրքերեն, թուքերենի տեսական քերականություն, թուրք գրականություն առարկաները, նույն ամբիոնի մագիստրատուրայում վարում է “Թուրքակական աղբյուրագիտության և պատմագրության հիմնահարցեր”, “Օսմանյան կայսրության էթնոքաղաքականությունը”, “Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի տեղանունների թուրքացման քաղաքականությունը” հատուկ դասընթացները։ 2002 թ.-ից բանասիրական գիտությունների թեկնածու է, ունի մի շարք գիտական հրապարակումներ՝ նվիրված Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, հայկական տեղանունների ուսումնասիրությանը և համշենահայերի պատմությանը:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է երկու մենագրության՝

  1. Բարձ Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում” (Երևան, 2007, 307 էջ),
  2. Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայրությունում և հանրապետական Թուրքիայում” (Մոնրեալ, 2010, 2011, 70 էջ, եռալեզու՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն)։

2008 թ.-ից ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավարն է։ Դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում, Իրանում, ԱՄՆ-ում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է պատմաբան Արմեն Այվազյանի հետ, ունի մեկ դուստր: