Մերիվան
Մերիվան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իրանի քաղաք, սահմանամերձ քաղաք և մեծ քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Central District? |
ԲԾՄ | 1310 մետր |
Ջրլիցի ափին | Zrebar Lake? |
![]() | |
![]() |
Մերիվան[1] (պարսկերեն՝ حاشیه مریوان, քրդ.՝ حاشیه مەریوان, Merîwan), քաղաք Իրանի արևմուտքում՝ Քուրդիստանի նահանգում։ Մերիվան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով նահանգի երրորդ քաղաքն է[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Քուրդիստանի արևմտյան մասում՝ լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1289 մետր բարձրություն[3]։ Մերիվանը գտնվում է նահանգի մայրաքաղաք Սանանդաջից մոտավորապես 75 կմ դեպի հյուսիս-արևմուտք (WNW) և երկրի մայրաքաղաք Թեհրանից՝ 460 կիլոմետր դեպի արևմուտք։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը՝ ▲136 654 մարդ (2016)[4][2]։ Ազգային կազմում գերակշռում են քրդերը (սորանի լեզվով խոսողները), իսկ դավանանքայինում՝ սուննի մահմեդականները։
1986 | 1991 | 1996 | 2006 | 2012 |
---|---|---|---|---|
5 039 | 45 205 | 60 459 | 91 664 | 101 047[5] |
Ժողովրդագրական աճը, այսպիսով, զգալիորեն դանդաղել է. Մերիվանի բնակչության ընդհանուր աճի միջին տարեկան տեմպը չափազանց բարձր է եղել 1991-1996 թվականներին՝ տարեկան 6 %, սակայն նկատելիորեն ավելի ցածր է դարձել 2006-2012 թվականներին՝ տարեկան 2 %-ից պակաս։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին։ Քաղաքի հիմնադիրը համարվում է իշխող Ղաջարիների դինաստիայի անդամ Ֆարհադ Միրզան։ Նա ժամանակակից Մերիվանի տարածքում հրամայել է կառուցել ամրություն։ 1908 թվականին Հաջ-Ֆարհադ Մութամադ-ուդ-Դաուլան վերակառուցել է ամրությունը՝ այն դարձնելով ավելի հզոր և անվանելով «Շահաբադի ամրություն»։ Դեռևս 1950-ական թվականների սկզբին Մերիվանը մի փոքրիկ գյուղ էր՝ գրունտային ճանապարհներով և մի քանի խանութներով։ 1955 թվականին Մերիվանում հայտնվել են տարրական և միջնակարգ դպրոցները, իսկ 1957 թվականին կառուցվել է քաղաքապետարանը։ 1960 թվականին քաղաքում տեղի բնակչության կարիքների համար սկսել են արտեզյան ջուր արդյունահանել[6]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կլիման որոշվում է բարձրադիր դիրքով (1289 մետր), ինչպես նաև միջերկրածովյան օդային զանգվածների ազդեցությամբ։ Տարվա ընթացքում մեծ քանակությամբ մթնոլորտային տեղումներ են լինում (500-900 մմ), ինչը նպաստում է տարածաշրջանում բուսականության առատությանը։
Մերիվանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 5.3 (41.5) |
7.2 (45) |
13.6 (56.5) |
17.6 (63.7) |
25.2 (77.4) |
31.7 (89.1) |
36.2 (97.2) |
35.7 (96.3) |
31.2 (88.2) |
24.5 (76.1) |
16.0 (60.8) |
8.4 (47.1) |
21.05 (69.91) |
Միջին ցածր °C (°F) | −4.5 (23.9) |
−3.2 (26.2) |
2.2 (36) |
5.8 (42.4) |
10.2 (50.4) |
14.2 (57.6) |
18.4 (65.1) |
17.9 (64.2) |
12.9 (55.2) |
8.0 (46.4) |
2.8 (37) |
−2.0 (28.4) |
6.89 (44.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 172 (6.77) |
159 (6.26) |
160 (6.3) |
106 (4.17) |
45 (1.77) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
27 (1.06) |
88 (3.46) |
121 (4.76) |
878 (34.55) |
աղբյուր: Climate-Data.org[7] |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք գտնվում է Գարան կամուրջը, որը գցված է ամռանը չչորացող նույնանուն գետի վրա[8]։ Իմամ (Հան Ահմադ) ամրոցը, որը կառուցվել է մոտ 1535 թվականին, գտնվում է Մերիվանից 3 կիլոմետր դեպի արևելք։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ իրաքյան ռմբակոծությունները զգալի վնաս են հասցրել ամրոցին[9]։ Մերիվանի շրջանում գործում է նաև Իրանի արևմտյան հատվածի ամենախոշոր սահմանամերձ շուկաներից մեկը։ Մերիվանի մերձակայքը իր մեջ ներառում է մի շարք եզակի բնական օբյեկտներ և լանդշաֆտներ։ Քաղաքից արևմուտք՝ ծովի մակերևույթից 1285 մետր բարձրության վրա, գտնվում է Զարիվար գեղատեսիլ լեռնային լիճը[10], որի երկարությունը և լայնությունը կազմում են համապատասխանաբար 4,5 կմ և 2 կմ։ Մերիվանը շրջապատում են անտառային զանգվածները[11], որոնք զբաղեցնում են մոտ 185 000 հա տարածք։ Մոտակա լեռներում ժայռափոր մակերեսի վրա փորագրված են մարդկային կերպարանքներ, ինչպես նաև սեպագիր արձանագրություններ, որոնք թվագրվում են Ք․ա․ 1-ին հազարամյակի վերջով[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986.
- ↑ 2,0 2,1 World Gazetteer(անգլ.)
- ↑ Физико-географические данные(անգլ.)
- ↑ https://www.amar.org.ir/english
- ↑ предполагаемое
- ↑ و پیشینه ی تاریخی آن(չաշխատող հղում)(պարս.)
- ↑ «Climate: Marivan»։ Վերցված է 2020-04-14
- ↑ پل گاران (کردلان)(պարս.)
- ↑ قلعه ایمام (خان احمد)(պարս.)
- ↑ Zarivar Lake(անգլ.)
- ↑ Marivan Forests(անգլ.)
- ↑ Oraman Inscription(անգլ.)
|