Մեսրոպ Վարդանյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեսրոպ Վարդանյան (այլ կիրառումներ)
Մեսրոպ Վարդանյան
Ծնվել է1911
ԾննդավայրՎարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Մեսրոպ Արմենակի Վարդանյան (1911, Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Վարդանյանը ծնվել է 1911 թվականին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։ 1932 թվականին ավարտել է Ստեփանավանի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1933-1935 թվականներին ծառայել է կարմիր բանակի շարքերում, զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղը, նշանակվել յոթնամյա դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ։ Այնուհետև նշանակվել է Ստեփանավան քաղաքի № 2 մանկատան տնօրեն։ 1941 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը[1]։

1942 թվականի օգոստոսից մինչև պատերազմի վերջը Վարդանյանը ծառայել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում։ Նա մարտերով Կովկասյան լեռներից հասել է Բեռլին, ակտիվորեն մասնակցել թշնամու դեմ մղված կռիվներին։ Նրա մասին ջերմ տողեր են գրվել «Թամանցիները» և «Մարտական 89» գրքերում։ Վարդանյանը մասնակցել է Ղրիմի ազատագրմանը և ցուցաբերած խիզախության համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Լեհաստանի ազատագրման կռիվներում մարտական առաջադրանքները գերազանց կատարելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, և մի քանի մեդալներով։ Լեհական Ռուսկի Բրուտ բնակավայրի մոտ վիրավորվել է, բայց չի հեռացել մարտի դաշտից։ Մարտերով անցել է Օդերը, մասնակցել Բեռլինի գրավմանը։ Ցուցաբերած քաջության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով[1]։

Վարդանյանը հարուստ գործունեություն է ծավալել նաև հետպատերազմյան տարիներին։ Եղել է ուսուցիչ, ուսմասվար, քաղխմբակի պրոպագանդիստ Գուգարքի շրջանի Համզաչիման գյուղում։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն նախագահության պատվոգրով, «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով։ 1969 թվականի նոյեմբերի 27-ին կուսակցության Ստեփանավանի շրջկոմը կազմակերպել է Վարդանյանի մեծարման երեկո[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (կրկնակի)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]