Մեն կղզու պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեն կղզու պատմությունըից)
Մեն(չաշխատող հղում) կղզու տեղագրական քարտեզ

Մեն կղզու պատմությունը կարելի է բաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի՝ Կելտական շրջան, սկանդինավյան շրջան (վիկինգների շրջան) և Բրիտանական շրջան։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու անվան ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ։ Գելերեն կղզին կոչվում էր Ellan Vannin (ellan նշանակում է «կղզի»)։ Մեն անվան ամենահին և ամենահայտնի ձևը՝ Manu կամ Mana[1]: «Գալլական պատերազմի մասին գրառումներում» Հուլիոս Կեսարը հիշատակում է Մեն կղզին (կղզի, որը գտնվում է Բրիտանիայի և Իռլանդիայի միջև), որը կոչվում է Mona[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեն կղզին առաջացել է մոտ 85 000 տարի առաջ (միջին քարի դար), երբ սառցադաշտերի հալման հետևանքով հեղեղվել է այն հատվածը, որը միացրել է Մեն կղզին Մեծ Բրիտանիայի հետ (միևնույն ժամանակ կղզի դարձավ նաև Մեծ Բրիտանիան, որը մինչ այդ միացած էր Եվրասիային)։ Մեն կղզու և Մեծ Բրիտանիայի միջև ընկած պարսպի ճշգրիտ դիրքը դեռևս հայտնի չէ[3]։

Կելտական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական(չաշխատող հղում) մեգալիթյան համալիր «Ամրոց բարձրության վրա» (Cashtal yn Ard), Ռամսի:

Մարդկանց կողմից կղզու վաղ բնակեցման մասին են վկայում նեոլիթյան դարաշրջանի մեգալիթյան կառույցները։ Նման կառույցներ կան Ռամսայի մոտակայքում[4]։

Հռոմեացիները, որոնք նվաճեցին Բրիտանիան, հետաքրքրված չէին Մեն կղզով և այնտեղ չէին ստեղծել մշտական գաղութ, ինչի մասին վկայում են կղզու վրա հայտնաբերված հռոմեական արտեֆակտների փոքր քանակը[5]։

Նախկինում համարվում էր, որ Օլսթերի թագավորը VI դարում փորձել է գրավել կղզին, բայց այժմ պատմաբանները կարծում են, որ իրականում քրոնիկոններում նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել Ֆյորտ-օֆ-Կլայդ եւ Ֆյորտ-օֆ-Ֆորթ շրջանում (Շոտլանդիա

Տեղեկություններ կան, որ Նորտումբրիայի թագավոր Էդվինը նվաճել է Մեն և Անգլսի կղզիները 616 թվականին։ Բայց նույնիսկ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, անգլիացիները չկարողացան ամրապնդվել Մեն կղզում, և նրանք ազդեցություն չեն ունեցել նրա պատմության վրա։

Քրիստոնեության ընդունումը[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի, քրիստոնեությունը բերվեց Մեն կղզի Սուրբ Պատրիկի կողմից (Իռլանդիայի հովանավոր կողմից)։ Համենայն դեպս, կղզին վաղ է ընդունել քրիստոնեությունը։ Ենթադրվում է, որ կղզին մկրտվել է VI դարի սկզբին։ Միսիոներները, ամենայն հավանականությամբ, իռլանդացիներն էին։

Միսիոներները կղզում կառուցել են շատ փոքր կաթոլիկական մատուռներ (keeills)։ Քահանան աղոթում էր ներսում, բայց քարոզներն ու ծիսակատարությունները կատարվում էին շենքից դուրս։ Պահպանվել են 174 այդպիսի կաթոլիկական մատուռների մասին հիշատակումները։ Ներկայումս հայտնաբերվել են միայն 35 կաթոլիկական մատուռների մնացորդները։ Նրանց մեծ մասը վերակառուցվել է հետագա դարաշրջաններում։ Օրինակ, հնագույն կաթոլիկական մատուռների հիման վրա կառուցվել են Kirk Maughold և Kirk Christ Malew եկեղեցիները։

Սկանդինավյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմանները Իռլանդական ծովում հայտնվել են VIII դարի վերջին։ 800-ից և 815 թվականների միջև ընկած ժամանակահատվածում վիկինգները արշավել են կղզու վրա, IX դարի երկրորդ կեսին նրանք կղզու վրա հիմնեցին իրենց բնակավայրերը և կղզին ենթարկեցին իրենց իշխանությանը։ 850-ից և 890-ական թվականների միջև ընկած ժամանակահատվածում կղզին ենթարկվել է Դուբլինի սկանդինավյան թագավորներին, իսկ 890 և 1079-ական թվականների ընթացքում՝ Օրկնեյան կղզիների կոմսություններին։

Սկանդինավյան շրջանի ողջ ընթացքում կղզին պաշտոնապես Նորվեգիայի վասալն էր, սակայն նորվեգացիները գրեթե չեն խառնվել կղզու գործերին։

Վիկինգների ազդեցությունը կղզու բնակչության մշակույթի վրա այնքան էլ նշանակալի չէր, ինչի մասին վկայում է կղզու կելտական լեզուն պահպանելու փաստը։

1079-ին տեղի ունեցավ Սկիխլի ճակատամարտը և Մեն կղզին մտավ Մեն թագավորության և (այլ) կղզիների կազմի մեջ (Kingdom of Mann and the Isles), որի առաջին ղեկավարը Գոդրեդ Կրովանին էր(Godred Crovan):

1164-ին թագավորությունը բաժանվեց երկու առանձին պետությունների՝ Կղզիների Թագավորություն (նաև Հեբրիդների Թագավորություն) և Մենի Թագավորություն։

Կղզու արքաների նստավայրը գտնվում էր Փիլ դղյակում, որը վերակառուցվել էր վիկինգների կողմից կելտական հնագույն վանքից։

1265 թվականին Մեն կղզին գրավվեց շոտլանդացիների կողմից։ Նորվեգիայի և Շոտլանդիայի միջև Փերթի համաձայնագիրի արդյունքում (ստորագրվել է 1266 թվականի հուլիսի 2-ին) Նորվեգիան հրաժարվեց Մեն կղզու նկատմամբ հավակնություններից, որը պաշտոնապես մտավ Շոտլանդիայի կազմի մեջ, բայց միայն 1275 թվականին, Ռոնալդսուեյի ճակատամարտից հետո, Կասլտաունի մոտակայքում, շոտլանդացիները փաստացի վերահսկողություն սահմանեցին կղզու նկատմամբ։

Բրիտանական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրուասսար(չաշխատող հղում) XV-ի ձեռագրի վերարտադրություն:

14-րդ դարի առաջին կեսին Մեն կղզին բազմիցս Անգլիայից անցնում էր Շոտլանդիային և հակառակը։ Անգլիան վերջապես հաստատվեց կղզու վրա այն բանից հետո, երբ Շոտլանդիան պարտվեց 1346 թվականի հոկտեմբերի 17-ին Նևիլի խաչի ճակատամարտում:

XIV դարի երկրորդ կեսին անգլիացի թագավորները Մեն կղզին հանձնում էին իրենց վասալներին, ապա կղզին վերադարձնում էին իրենց անմիջական վերահսկողության տակ։ Անգլիացի թագավոր Հենրի IV-ը կղզին փոխանցեց Ջոն Սթենլիի (John Stanley) ցմահ տիրապետությանը, իսկ հաջորդ տարի կղզին անցավ Ստենլիի դինաստիայի ֆեոդալական տիրապետությանը։ Սթենլիի դինաստիայի անդամները Մեն կղզու թագավորի տիտղոսը կրել են մինչև 1504 թվականը, որից հետո նրանք կրել են Մեն կղզու լորդի տիտղոսը։

Սեփականատերերը հազվադեպ էին այցելում իրենց կղզի, իրականում կղզին ղեկավարում էին իրենց նշանակված նահանգապետերը։

Անգլիայի հեղափոխության ժամանակ, 1643-ին, անգլիական արքա Չարլզ I-ը հրամայեց Ջեյմս Սթենլիին, որ գնա կղզի՝ հանգցնելու այնտեղ հեղափոխական տրամադրությունները։ Նրան աջակցելու համար Բրիտանացի զինվորների էին հատկացվել։ Սթենլին և նրա կայազոնը կղզու վրա ստեղծեցին խիստ կառավարություն՝ սահմանափակելով բնակիչների ազատությունը։ Մյուս կողմից, նա օգնում էր բնակիչներին, օրինակ, նրա պատվերով կղզի ժամանեցին անգլիացի արհեստավորներ, որոնք տեղի բնակիչներին սովորեցնում էին օգտակար արհեստներ։

Չարլզ թագավորի մահից վեց ամիս անց Սթենլին հրաման ստացավ Հենրի Այրթոնից՝ կղզին հանձնել խորհրդարանական ուժերի վերահսկողությանը։ Սթենլին հրաժարվեց, և 1651-ի օգոստոսին իր բանակի հետ հեռացավ կղզուց, որպեսզի միանա Չարլզ II արքայի բանակին։ Ուորեստերի ճակատամարտում թագավորի զորքերը պարտվեցին, Սթենլին գերի ընկավ և շուտով մահապատժի ենթարկվեց։

1660 թվականին, Ուիլյամ Քրիստիանայի (William Christian) ապստամբությունից հետո, երբ Թոմաս Ֆերֆաքսը(Thomas Fairfax) Օլիվեր Քրոմվելի կողմից նշանակվեց կղզու լորդ, Սթենլիի դինաստիան վերականգնվեց կղզում։

1704-ին Տիենվալդը ընդունեց մի կարևոր օրենք, որը հայտնի է որպես բնակեցման ակտ (Act of Settlement): Մինչ այդ կղզին համարվում էր լորդի սեփականությունը։ Գյուղացիներին իրավունք չունեին վաճառել, գնել կամ նվիրել իրենց հողամասերը՝ առանց տիրոջ թույլտվության։ Նման թույլտվություն ստանալը ուղեկցվում էր մեծ տուրքի վճարմամբ։ Բնակեցման ակտը կղզու բնակիչներին ապահովում էր իրենց հողի հավերժ տիրապետման իրավունքով, պայմանով, որ վճարեն քիչ տուրք։ Հողի վաճառքի, գնման և ժառանգության նկատմամբ տուրքերը զգալիորեն իջեցվել էին։

18-րդ դարում մաքսանենգությունը բնակչության շրջանում դարձավ շատ տարածված զբաղմունք։ Բրիտանական կառավարությունն այլևս չէր կարող մատների արանքով նայե այդ ամենին, և 1765 թվականին Բրիտանիայի պառլամենտը լորդից գնեց կղզին յոթանասուն հազար ֆունտով։ Այսպիսով, բրիտանական իշխանությունները մաքսանենգության դեմ պայքարի ավելի շատ հնարավորություններ ունեցան։

Կղզու լորդերը, այնուամենայնիվ, չկորցրեցին իրենց բոլոր արտոնությունները։ Նրանք պահպանեցին իրենց մանորական իրավունքները մինչև 1828 թվականը։ 1828 թ.-ին կղզու լորդը վաճառեց մանորիատորի իրավունքները բրիտանական կառավարությանը։ 1866 թվականին կղզուն տրվեց ավելի լայն ինքնակառավարման իրավունք (Home Rule):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Isle of Man. A Social, Cultural and Political History. by R. H. Kinvig, p. 18. 1975. 3rd Edition. Liverpool University Press ISBN 0-85323-391-8
  2. The Isle of Man. A Social, Cultural and Political History. by R. H. Kinvig pp. 18—19. 1975. 3rd Edition. Liverpool University Press ISBN 0-85323-391-8
  3. A New History of the Isle of Man Volume 1 — The Evolution of the Natural Landscape. edited by Richard Hiverrell and Geoffrey Thomas pp295-296 (1st Edition)(2006) Liverpool University Press ISBN 0-85323-587-2
  4. «Isle of Man Guide - EARLY HISTORICAL SITES, Cashtal yn Ard». www.iomguide.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  5. 5,0 5,1 «Home | Manx National Heritage : Celebrating the Isle of Man's History». Manx National Heritage (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]