Մեյ Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեյ Բուշ
Mae Busch Stars of the Photoplay.jpg
Ծնվել էհունիսի 18, 1891(1891-06-18)[1][2][3][4]
ԾննդավայրՄելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Մահացել էապրիլի 19, 1946(1946-04-19)[1] (54 տարեկանում) կամ ապրիլի 20, 1946(1946-04-20) (54 տարեկանում)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Francis McDonald?

Մեյ Բուշ(անգլ.՝ Annie Mae Busch,հունիսի 18, 1891(1891-06-18)[1][2][3][4], Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա - ապրիլի 19, 1946(1946-04-19)[1] կամ ապրիլի 20, 1946(1946-04-20), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, բնիկ ավստրալացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյ Բուշը ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում՝ հայտնի վոդևիլների ընտանիքում։ Նրա ծնողները շատ են շրջագայել, իսկ 1896 թվականին տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Մեյը շարունակել է հանդես գալ[5]։ Ծնողների զբաղվածության պատճառով Բուշը հաճախել է վանքին կից Նյու Ջերսիի Սուրբ Ելիզավետի դպրոց, իսկ տասներկու տարեկանում միացել է նրանց ելույթներին։

1912 թվականին Բուշը սկսել է իր անհատական կարիերան՝ խաղալով զանազան վոդևիլներում և դրամատիկական տեսություններում։ 1912 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ՝ կինոյում կարիերա սկսելու հույսով։ «Ջրային հավերժահարս» ֆիլմում դեր ստանալու համար նա հորինել է լեգենդ այն մասին, որ նա ապրել է Տահիտիում, որտեղ սովորել է լողալ և սուզվել։ Արդյունքում նկարահանման ժամանակ ջրի մեջ սուզվելիս վնավածք է ստացել և ստիպված է եղել հրաժարվել հետագա մասնակցությունից։ 1915 թվականին դերասանուհին նորից հայտնվել է Հոլիվուդում, որտեղ «Keystone Studios» կինոստուդիայի հետ ստորագրել է պայմանագիր։ Ստուդիայում աշխատանքի երկու տարիներին սիրավեպ է ունեցել ղեկավար Մաք Սեննեթի հետ, ինչի մասին շատ չանցած իմացել է նրա կինը՝ դերասանուհի Մեյբլ Նորմանդը, ինչից հետո Բուշը հեռացել է «Keystone Studios»-ից։

Հետագա տարիներին դերասանուհին համագործակցել է տարբեր կինոստուդիաների հետ՝ հայտնվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հիմար կանայք» (1921), «Հոգիների վաճառքի համար»-ը (1923), «Ոչ սուրբ եռամիություն»-ը (1925) և «Ալիբի»-ն (1929)։ 1927 թվականին Բուշը նկարահանվել է «Սիրիր նրանց և լացիր» կատակերգությունում, որով սկիզբ է դրել իր երկարամյա համագործակցությանը Լորել և Հարդի դուետի հետ։ Նրանց հետ նա նկարահանվել է ևս 13 կատակերգություններում, որոնց թվում են «Անապատի զավակները» (1933), «Այնտեղ, բլուրների մեջ» (1934) և «Ակնընդական» (1935) ֆիլմերը։ Իր վերջին դերերը նա կատարել է 1940-ական թվականներին «Զիգֆիլդա աղջիկը» (1941) և «Խենթ հրեշը» (1942) ֆիլմերում։

Դերասանուհին ամուսնացել է երեք անգամ. դերասան Ֆրենսիս Մաքդոնալդի (1915-1922), Ջոն Իրլ Կասելեմի (1926-1929) և ինժեներ Թոմաս Ս․ Թեյթի հետ (1936 թվականից մինչև կյանքի վերջ)։ Մեյ Բուշը մահացել է 1946 թվականի ապրիլին՝ 54 տարեկան հասակում, հաստ աղիքի քաղցկեղից Սան Ֆերնանդոյի առողջարաններից մեկում, որտեղ եղել է նախորդ հինգ ամիսների ընթացքում[6]։ Դերասանուհին դիակիզվել է, իսկ նրա դիափոշին մինչև 1970 թվականը մնացել է անտեր մինչև այն ժամանակ, երբ Լորել և Հարդի կազմակերպության ղեկավարը վճարել է հուղարկավորության և Լոս Անջելեսի գերեզմանատանը կոլումբարիումի համար[7]։ Կինոարվեստում իր ունեցած ավանդի համար Մեյ Բուշն ԱՄՆ-ում արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 FemBio
  5. Auckland Star 8 August 1896
  6. State of California Death Certificate, County of Los Angeles, District 1801, Registear’s Number 7081
  7. Way Out West website