Ալիբի (ֆիլմ, 1929)
Ալիբի անգլ.՝ Alibi | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական[1] և դրամա |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Թվական | 1929 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոլանդ Վեսթ[1] |
Պրոդյուսեր | Ռոլանդ Վեսթ |
Սցենարի հեղինակ | Elaine Sterne Carrington?, Ռոլանդ Վեսթ և Ս․ Գարդներ Սալիվան |
Դերակատարներ | Մեյ Բուշ, Չեսթեր Մորիս և Ռեջիս Թումի |
Օպերատոր | Ռեյ Ջուն |
Մոնտաժ | Հել Ս․ Քերն |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 90 րոպե |
![]() |
«Ալիբի» (անգլ.՝ Alibi), սև-սպիտակ գեղարվեստական կինոնկար, ռեժիսոր Ռոլանդ Ուեսթի քրեական թրիլերը, որը թողարկվել է 1929 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Չեսթեր Մորիսը և Մեյ Բուշը։ Բրոդվեյի «Ոստիկանի մական» (1927) բեմադրության էկրանավորումն է[2]։
Ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Չեսթեր Մորիս) և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» (Ուիլյամ Քեմերոն Մենզիս)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգստեր Չիկ Ուիլյամսը (Չեսթեր Մորիս), որը նոր է բանտից ազատվել, հավաքում է իր խմբավորման հին կազմը։ Նա դառնում է գլխավոր կասկածյալը, երբ կողոպուտի ընթացքում նրա հանցախումբն սպանում է ոստիկանին։ Ալիբիի ապահովման համար Ուիլյամսն օգտագործում է ոստիկանի դստերը՝ Ջոանին (Էլեոնոր Գրիֆիթ)։ Ոստիկանության կապիտան Բեք Բեչմենը (Հարրի Ստաբս) որը սիրահարված է Ջոնանին, նրա հոր հետ միասին (Պեռնել Պրետ) փորձում են Ուիլյամսին դուրս բերել ջրի երես։ Դա անելու համար նրանք օգտագործում են գործիքների բազմազան զինանոց, ներառյալ՝ դիմակավորված աշխատանքը[3]
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Չեսթեր Մորրիս | Չիք Ուիլյամս |
Մեյ Բուշ | Ջայզի Տոմենս |
Հարրի Ստաբբս | Բեք Բուչմեն |
Էլեորոր Գրիֆիթ | Ջոան Մենինգ |
Ռեջիս Թումի | Դենիս ՄաքԳան |
Պերնել Պրենտ | սերժանտ Փիթ Մենինգ |
Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակումից անմիջապես հետո՝ 1929 թվականին, ոստիկանության պետի (քաղաքային շերիֆի) ցուցմամբ Չիկագոյում արգելվել է ֆիլմի ցուցադրությունը հետևյալ հիմնավորմամբ. «Ոստիկանական գործողությունները կինոյում ցուցադրվում են որպես կոպիտ և վանող՝ հրահրելով հասարակության մեջ ոստիկանի բացասական կերպարի ձևավորումը։ Ոստիկանի և գործակալի կողոպուտի և սպանության տեսարանները հակաբարոյական են, հանցավոր և անբարո, նույնը վերաբերում է նաև դաժան հարցաքննության տեսարաններին և այն գաղափարին, որ հանցագործները կարող են օգտագործել ոստիկանի դստերն իրենց սեփական ալիբին ապահովելու համար։
Տեղայնացնողներն անմիջապես բողոքարկել են այդ որոշումը Կուկ շրջանի դատարանում, և դատավոր Գարրի Ֆիշերը ֆիլմը դիտելուց հետո չեղարկել է Վերաքննիչի արգելքը։ Դրանից հետո Չիկագոյի գրաքննության հանձնաժողովը հայցադիմում է ներկայացրել Իլինոյսի Գերագույն դատարան, որը բեկանել է շրջանի դատավորի որոշումը։ Ֆիլմը երկար ժամանակ արգելված էր ցուցադրել Իլինոյս նահանգում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0019630/
- ↑ Nightstick
- ↑ 'Ալիբի' ֆիլմի սյուժեն Internet Movie Database կայքում
- ↑ Дон Б. Соува. 125 запрещённых фильмов: Цензурная история мирового кинематографа / Перевод с англ. И. Тарановой. — Екатеринбург: Ультра. Культура, 2008. — С. 11-14. — 542 с. — ISBN 978-5-9681-0121-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալիբի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ալիբի»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|