Մեյվ Քուինլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյվ Քուինլեն
Ծնվել էնոյեմբերի 16, 1964(1964-11-16)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, թենիսիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ
Ամուսին(ներ)Թոմ Սայզմոր

Մեյվ Քուինլեն (անգլ.՝ Maeve Quinlan, ամբողջ անունը` Մեյվ Էնն Քուինլեն (Maeve Anne Quinlan), նոյեմբերի 16, 1964(1964-11-16)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3][4]), ամերիկյան դերասանուհի և նախկին թենիսիստուհի։ Լայն ճանաչում է ստացել խաղալով «Հարավը ոչ մի տեղ է» և «90210. Նոր սերունդ» հեռուստասերիալներում։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյվ Քուինլենը ծնվել է ԱՄՆ-ում, իռլանդացիների ընտանիքում[5] և ունի երկքաղաքացիություն (ԱՄՆ և Իռլանդիա)։ Պրոֆեսիոնալ թենիսով սկսել է զբաղվել 16 տարեկանից և մասնակցել է մի քանի միջազգային մրցաշարերի, զբաղեցնելով 95-րդ տեղը` երիտասարդ մարզիկների միջազգային վարկանիշային աղյուսակում, որի շնորհիվ կարողացել է կրթաթոշակ ստանալ Հարավային Կալիֆոռնիայի[5] և Հյուսիս-Արևմտյան համալսարաններից։ Վերջինում նա ուսանում էր դերասանի վարպետություն։ Վնասվածք ստանալուց հետո նա թողել է սպորտը` նվիրվելով դերասանի մասնագիտությանը և նկարահանվել Nike-ի և Gatorade-ի գովազդային հոլովակներում[6]։

1995-2005 թվականներին նկարահանվել է «Հանդուգն են ու գեղեցիկ» հեռուստասերիալում` կատարելով Մեգան Կոնլիի դերը։ 2006 թվականին, որպես աստղային հյուր, հայտնվել է նույն սերիալի երեք դրվագներում։ Նրա առավել աչքի ընկնող դերերից է նաև Ռոնդայի դերը` աղմկահարույց «Քեն Փարք» (2002 թ.) կինոնկարում, որտեղ նա սեքսով է զբաղվում իր դստեր ընկերոջ հետ։ 2009 թվականին, Տարաջի Հենսոնի և Մորիս Չեսթնաթի հետ միասին, նկարահանվել է «Հեշտությամբ չհանձնվել» կինոնկարում։ Որպես պրոդյուսեր և գլխավոր դերակատար, հանդես է եկել «3Way» վեբ-սերիալով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյվ Քուինլենը 1996-1999 թվականներին ամուսնացած է եղել դերասան Թոմ Սայզմորի հետ։ Ներկայումս ապրում է Լոս Անջելեսում[5]։

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1999 Ֆլորենտինո The Florentine Կլեր
1999 Հարվածիր ոսկորին Play It To The Bone Տիֆանի
2001 Մարդասպանի բնազդը Instinct To Kill բուժքույր
2001 Իսկական շիկահերը Totally Blonde Լիֆ Ուոթսոն
2002 Քեն Փարք Ken Park Ռոնդա
2003 Համակարգչային խաղեր Net Games Սանդրա Սիմոնդա
2003 Ամերիկայի սիրտը Heart Of America Բեքի Շուլտց
2004 Ոչ ոք կատարյալ չէ Nobody's Perfect խելագար աղջիկ
2004 Խարդախները Criminal Հիզեր
2004 «Դրոն» վիրուսը The Drone Virus Կոլին Օ'Բրայան
2004 Սիրընկեր Ծննդյան տոներին A Boyfriend for Christmas Դայան
2005 ՄակԲրայդ. Քամելեոն-մարդասպան McBride: The Chameleon Murder Ուոթնի Կոլյեր
2005 Թենիս խաղա՞նք Tennis, Anyone...? Շիվոն Քելլի
2005 Փառավոր տղաներ Nice Guys Սառա
2005 Նիկելի երեխաները The Nickel Children մայր
2007 Տագնապալից զգացմունք Primal Doubt Հոլլի
2009 Հեշտությամբ չհանձնվել Not Easily Broken Ջուլի Սոյեր
2010 Վատ աղջիկը Dirty Girl Ջանեթ
2011 Ամերիկյան ժիգոլո Cougars, Inc. Կիտի Լոուել
2011 Մեկ ուրիշ «կեղտոտ» կինո Another Dirty Movie միսիս Պրուսի
2012 Հրավերք ամուսնալուծությանը Divorce Invitation Պեմ

Հեռուստատեսություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1993 Գլխավոր հոսպիտալը General Hospital Բեթսի Կենսինգթոն
1999 Տապը Լոս-Անջելեսում L.A. Heat Թերեզա
1995-2006 Հանդուգն են ու գեղեցիկ The Bold & The Beautiful Մեգան Կոնլի
2001 Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG Սյուզան Էվան
2006 Հարավային նավահանգիստ South Beach Ջենիֆեր
2006 Գիշերում թաքնվողը Night Stalker Շերիլ Փարքս
2007 Կեղտ (Դեղին մամուլ) Dirt Կիտի Ռայդեր
2005-2008 Հարավը ոչ մի տեղ է South Of Nowhere Պոլա Կառլին
2008-2009 90210. Նոր սերունդ 90210 Կոնստանցիա Դունկան
2008 Կյանքը որպես դատավճիռ Life Բեթանիի մայրը
2010 Հավայի 5.0 Hawaii Five-0 Սանդրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյվ Քուինլեն» հոդվածին։