Տարաջի Հենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տարաջի Հենսոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1970(1970-09-11)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀովարդի համալսարան, Oxon Hill High School? և Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական և տեխնիկական պետական համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և animal rights advocate
Պարգևներ և
մրցանակներ

NAACP Image Award դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

NAACP Image Award for Outstanding Actress in a Television Movie, Mini-Series or Dramatic Special?

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

NAACP Image Award երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

Lucy Award

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

Women of the Year?

[3]
 Taraji P. Henson Վիքիպահեստում

Տարաջի Փենդա Հենսոն (անգլ.՝ Taraji Penda Henson, սեպտեմբերի 11, 1970(1970-09-11)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, գրող և երգչուհի։

Հենսոնն իր հայտնիությունը ձեռք է բերել «Փոքրիկ» (2001), «Շարժում և իրարանցում» (2005) և «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (2008) ֆիլմերում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դերեր։ «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում իր մարմնավորած դերի շնորհիվ առաջադրվել է «Օսկար» մրցանակ ստանալու համար՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Նրան մեծ հաջողություն է բերել Կուկի Լայոնի դերը «Կայսրություն» հեռուստասերիալում։ Նա այդտեղ նկարահանվում է 2015 թվականից։ Այդ դերի շնորհիվ նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (2016)՝ հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար և Էմմի մրցանակի (2015)։ Հենսոնը նաև նկարահանվել է «Կանանց խումբ» (Lifetime, 2002-04) և «Տեսադաշտում» (CBS, 2011-13) ֆիլմերում, արժանացել է Էմմի մրցանակի՝ Lifetime ալիքում «Առևանգված որդի» ֆիլմում՝ լավագույն դերի համար։ «Առևանգված որդի» ֆիլմը Տիֆանի Ռուբինի պատմության մասին է (2011 թ.): 2009 թվականին Հենսոնը նկարահանվել է «Իմ սեփական սխալները», 2012 թվականին՝ «Մտածիր ինչպես տղամարդը», 2014 թվականին՝ «Ոչ մի լավ գործ», 2016 թվականին՝ «Թաքնված կերպարներ» ֆիլմերում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանում։ Նա ընտանիքի միակ երեխան է, հայրը մահացել է 2006 թվականին[4]։ Սովորել է Հյուսիսային Կառոլինայի տեխնիկական գյուղատնտեսական համալսարանում, հետո տեղափոխվել է Հովարդի համալսարան։

Նրա առաջին հաջողված դերը եղել է «Փոքրիկ տղա» ֆիլմում մարմնավորած դերը (2001 թ.): 2002 թվականից մինչև 2004 թվականը նկարահանվել է «Կանանց խումբ» սերիալում, որը հեռարձակվել է Lifetime ալիքով։ 2007-08 թթ. «Բոսթոնի իրավաբաններ» հեռուստասերիալում ունեցել է կանոնավոր դեր։ 2005 թվականին «Շարժում և իրարանցում» ֆիլմում նկարահանվելը նրա համար շրջադարձային էր, որտեղ նա կատարել է «Օսկար» մրցանակի արժանացած «It’s Hard out Here for a Pimp» երգը[5]։ 2008 թվականին «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսի խորթ մոր դերը, որը իրեն բերել է փառք և «Օսկար» մրցանակ՝ երկորդ պլանի լավագույն կանացի դերի համար[6]։

Հենսոնը առաջադրվել է Էմմի մրցանակի՝ «Առևանգված որդին» ֆիլմում լավագույն դերի համար (2011 թ.)[6]: 2011 թ-ից մինչև 2013 թվականը նկարահանվել է «Տեսադաշտում» սերիալում։ Չնայած նա էր ֆիլմում հիմնական դեր կատարողը՝ քննադատները հաճախ էին նշում, որ Հենսոնը բավականաչափ չի ներառվել ֆիլմում. Նրա կերպարը երրորդ սեզոնի կեսին սպանվել է[7]։

2014 թվականին նա հրավիրվել է «Կայսրություն» հեռուստասերիալում գլխավոր դերը՝ Կուկի Լայոնի դերը մարմնավորելու համար[8][9]։ Կուկիի դերը, որը Հենսոնի խոստովանությամբ այդքան էլ չի տարբերվում իր բնավորությունից՝ նրան բերել է քննադատների և հանդիսատեսի կողմից փառք[10]։ Այդ դերի շնորհիվ 2015 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի[11]։ Սերիալի հաջողությունից հետո ելույթ է ունեցել Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում հեռուստաշոում[12]։

2016 թվականին նա մարմնավորել է Քեթրին Ջոնսոնի դերը՝ «Թաքնված կերպարներ» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենսենն ունի մեկ որդի՝ Մարսելը, որը ծնվել է 1994 թվականին[13][14][15]։ Նրա հայրը՝ Ուիլյամ Լամար Ջոնսոնը, 2003 թվականին սպանվել է[16][17]։

2018 թվականի մայիսին նշանադրվել է Քելվին Հեյդենի հետ[18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություն
2000 Ռոկիի և Բուլվինկլյայի արկածները The Adventures of Rocky & Bullwinkle Ուսանող
2001 Ամեն ինչ կամ ոչինչ All or Nothing Կիկո
2001 Փոքրիկ տղա Baby Boy Իվեթ Լոկարնոյի կինոփառատոնում լավագույն դերասանական խմբի համար մրցանակ

Անվանակարգ՝ Black Reel Award՝ կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար

2004 Գեղեցկության խանութ Hair Show Տիֆանի
2005 Շարժում և իրարանցում Hustle & Flow Շուգ Black Reel Award՝ կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Black Movie Award՝ երկրորդ պլանի լավագույն կանացիդերի համար BET Award՝ լավագույն կանացի դերի համար Անվանակարգ՝ NAACP Image Award՝ կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար Անանակարգ՝ ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակ՝ լավագույն դերասանական կազմի և ֆիլմի համար Անվանակարգ՝ MTV Movie Awards Անանակարգ՝ MTV Movie Awards Անվանակարգ՝ WAFCA Award՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

2005 Արյուն՝ արյան համար Four Brothers Կամիլա Մերսեր
2005 Կենդանիներ Animal Ռամոնա Direct-to-video
2006 Ինչ-որ նոր բան Something New Նեդրա
2006 հաղթաթղթի մեկանոց Smokin' Aces Շերիս Բեթերս
2007 Խոսիր ինձ հետ Talk to Me Վերնել Ուոթսոն «Готэм» մրցանակ՝ լավագույն դերասանական կազի համար

Անվանակարգ՝ «Արբանյակ» մրցանակ՝ դրամա կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար Անվանակարգ՝ NAACP Image Award՝ կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար

2008 Որսորդի ընտանիք The Family That Preys Պեմ BET Award՝ լավագույն կանացի դերի համար
2008 Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը The Curious Case of Benjamin Button Կուինի NAACP Image Award՝ կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար

Austin Film Critics Award՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար BET Award՝ լավագույն կանացի դերի համար Անվանակարգ՝ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Անվանակարգ՝ ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակ՝ երկորդ պլանի լավագույն կանացի դերի համար Անվանակարգ՝ Critic's Choice Movie Awards Անվանակարգ՝ Critic's Choice Movie Awards Անվանակարգ՝ MTV Movie Awards Անվանակարգ՝ Black Movie Award՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դրի համար Անվանակարգ՝ DFWFCA Award՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

2009 Հեշտ չթ հանձնվել Not Easily Broken Կլարիս Կլար-Ջոնսոն BET Award՝ լավագույն կանացի դերի համար
2009 Իմ սեփական սխալները I Can Do Bad All by Myself Էյպրիլ Անվանակարգ՝ NAACP Image Award՝ կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար

Անվանակարգ՝ Black Movie Award՝ լավագույն կանացի դերի համար Անվանակարգ՝ BET Award՝ լավագույն կանացի դերի համար

2009 Փոթորկալից ժամանակաշրջան Hurricane Season Դայանա Քոլինզ
2010 Խենթ ժամադրություն Date Night Դետեկտիվ Արոյո
2010 Մեկ անգամ ընկած Once Fallen Փերլ
2010 Կարատե տղան The Karate Kid Շերի Փարկեր
2010 Աշխարհը փականածակի միջից Peep World Մերի
2011 Լավ բժիշկ The Good Doctor Թերեզա
2011 Լարի Կրաուն Larry Crowne Բելլա
2012 Մտածիր ինչպես տղամարդը Think Like a Man Լորեն Անվանակարգ՝ NAACP Image Award՝ կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Անվանակարգ՝ BET Award՝ լավագույն կանացի դերի համար

2013 Մինչ հողաթումբ From the Rough Կատանա Ստարքս
2014 Մտածիր ինչպես տղամարդը 2 Think Like a Man Too Լորեն
Ոչ մի լավ գործ No Good Deed Թերի Գրեյնջեր NAACP Image Award՝ կինոֆիլմում լավագույն կանացի դերի համար
2016 Կյանքի ժամկետ Term Life Սամանտա Թուրման
Թաքնված կերպարներ Hidden Figures Քեթրին Ջոնսոն
2018 Հպարտ Մերի Proud Mary Մերի Գուդվին
Դյուրագրգռություն Acrimony Մելինդա Հեյլ
Ռալֆն ընդդեմ ինտերնետի Ralph Breaks the Internet Իյեսս
2019 Ինչ են ուզում տղամարդիկ What Men Want Ալի Դևիս
2020 Սուրճ և Քարիմ Coffee & Kareem Վենեսա Մեննինգ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Ծանոթագրություն
1997-1998 Խելացի տղա Smart Guy Մոնիկ 3 էպիզոդ
1997 Քույր, քույր Sister, Sister Բրիանա Էպիզոդ՝ «Two’s Company»
1998 Շտապ օգնություն ER Պատրիցիա Ռոբինս 2 էպիզոդ
1998-1999 Ֆալիսիթի Felicity ուսանող 2 էպիզոդ
1999 Ոստիկանները հեծանիվի վրա Pacific Blue Ռոնդա Էպիզոդ՝ «The Right Thing»
2000 Աղջիկների համար սատանաների դպրոց Satan’s School for Girls Փեյջ Հեռուստասերիալ
2000 Ուժեղ դեղ Strong Medicine Կրիստալ Էպիզոդ՝ «Drug Interactions»
2001 Նա գրել է սպանություն։ Վերջին ազատ մարդը Murder, She Wrote: The Last Free Man Բեսս Պինկնի Հեռուստասերիալ
2003-2004 Կանանց խումբ The Division Տեսուչ Ռեյնա Վաշինգտոն Կանոնավոր դեր, 44 էպիզոդ
2004 Ամեն ինչ մեր մասին All of Us Քիմ Էպիզոդ՝ «In Through the Out Door»
2005 Կես և կես Half & Half Գաբրիել Էպիզոդ՝ «The Big How to Do & Undo It Episode»
2005 Հաուս House Մոյրա Էպիզոդ՝ «Spin»
2006 C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Քրիստինա Էպիզոդ՝ «I Like to Watch»
2007-2008 Բոսթոնի իրավանաբանները Boston Legal Ուիթնի Ռիմ 17 էպիզոդներում կանոնավոր դեր,

Անվանակարգ՝ ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ դրամատիկ սերիալում լավագույն դերասական կազմի համար (2008-09)

2008 Էլայ Սթոուն Eli Stone Անջելա Սկոթ 3 էպիզոդ
2011 Առևանգված որդի՝ Տիֆանի Ռուբինի պատմությունը Taken from Me: The Tiffany Rubin Story Տիֆանի Ռուբին Հեռուստասերիալ

NAACP Image Award՝ ֆիլմում լավագույն կանացի դերի համար

Black Reel Award՝ հեռուստաֆիլմում լավագույն կանացի դերի համար,

Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ՝ ֆիլմում լավագույն կանացի դերի համար

Անվանակարգ՝ Արբանյակ մրցանակ՝ ֆիլմում լավագույն կանացի դերի համար

2011-2013, 2015 Տեսադաշտում Person of Interest Ջոսելին «Ջոսս» Քարթեր 54 էպիզոդում կանոնավոր դեր

NAACP Image Award՝ դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար (2014)

Անվանակարգ՝ NAACP Image Award՝դրամատիկ սերիալում լավագույն կանացի դերի համար (2012)

2014 Սիրո ժամանակները Seasons of Love Ջեքի Հեռուստասերիալ
2015 Կայսրություն Empire Կուկի Լայոն Կանոնավոր դեր

«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ դրամայում լավագույն կանացի դերի համար (2016)

«Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակ՝ դրամատիկական սերիալում լավագույն կանացի դերի համար (2015)

NAACP Image Award՝ դրամատիկական սերիալում լավագույն կանացի դերի համար (2016)

Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ՝ դրամատիկական սերիալում լավագույն կանացի դերի համար (2015)

Անվանակրգ՝ Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ դրամայում անձնական նվաճումների համար (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Shepherd M. C. Encyclopædia Britannica
  3. https://time.com/collection/women-of-the-year/6760090/women-of-the-year-2024-toasts-inspirations/#:~:text=2024%20TIME%20Women%20of%20the%20Year%20Toast%20to%20the%20Women,West%20Hollywood%20on%20March%205.
  4. Daniels, Karu F. «Taraji P. Henson Prepares For Her Oscar Close Up» Արխիվացված 2018-09-15 Wayback Machine, AOL Black Voices, BV Entertainment Newswire, 2007-10-27
  5. «Taraji P. Henson». Yahoo!. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  6. 6,0 6,1 «Taraji P. Henson». TV Guide. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  7. Marc Snetiker (2013 թ․ նոյեմբերի 20). «'Person of Interest' midseason shocker: Taraji P. Henson talks Carter's big». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  8. Lesley Goldberg (2014 թ․ փետրվարի 26). «Taraji P. Henson Nabs Female Lead in Fox's Lee Daniels Hip-Hop Drama 'Empire'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  9. Tambay A. Obenson (2014 թ․ մայիսի 12). «Watch First Trailer For Lee Daniels' 'Empire' Starring Terrence Howard, Taraji P. Henson, Jussie Smollett». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  10. «Taraji P. Henson as Cookie at Heart of TV's 'Empire'». The New York Times. 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  11. «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees». Variety. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  12. Denise Petski (2015 թ․ մարտի 26). «Taraji P. Henson To Host 'Saturday Night Live'». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  13. Madeline Boardman (2015 թ․ մարտի 23). «Taraji P. Henson Sends Son Marcel to Howard U After Racial Profiling». Us Weekly. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  14. Laura Brown (2015 թ․ օգոստոսի 13). «Fortune Cookie: Taraji P. Henson». Harper’s Bazaar (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  15. Rocha, Veronica (2015 թ․ մարտի 27). «Actress Taraji Henson apologizes to Glendale police for racial profile claims». Los Angeles Times (անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  16. SARIE (2012 թ․ ապրիլի 25). «TARAJI HENSON TALKS 'THINK LIKE A MAN' AND MOTHERHOOD». BCK Online. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  17. «Oscars 2009: Meet the Nominees You've Never Heard Of». Hollywood.com (անգլերեն). 2009 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  18. Kimble, Lindsay (2018 թ․ մայիսի 14). «Taraji P. Henson Is Engaged to Kelvin Hayden». People (անգլերեն).


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաջի Հենսոն» հոդվածին։