Մեհենդակ Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիքյան (այլ կիրառումներ)
Մեհենդակ Մելիքյան
Ծնվել է դեկտեմբերի 24, 1919(1919-12-24)
Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել է մայիսի 12, 1993(1993-05-12) (73 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն փիլիսոփա

Մեհենդակ Արտաշեսի Մելիքյան (դեկտեմբերի 24, 1919(1919-12-24), Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ - մայիսի 12, 1993(1993-05-12), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։ Փիլիսոփայություն գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969)։ ԽՄԿԿ՝ անդամ 1944 թվականից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում: 1939 թվականին Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի ուսանող Մեհենդակ Մելիքյանը մեկնել է բանակ, 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950): 1950 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում, միաժամանակ խմբագրել «Երևանի պետական համալսարան» թերթը: 1953 թվականին Մելիքյանը ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ էր։ Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ 1958-1962 թվականներին վարել է ԵՊՀ գիտահետազոտական բաժնի վարիչ պաշտոնը, իսկ 1967-1973 թվականներին, որպես պրոռեկտոր, ղեկավարել հրատարակչության և արտասահմանյան ուսանողների հետ տարվող աշխատանքները:

1970-1983 թվականներին եղել է ԵՊՀ պատմական մատերիալիզմի, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին դեկան, 1986-1991 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Գլխավորապես զբաղվել է ազգային հարցի հիմնախնդիրներով:

1971-1985 թվականներին խորհրդային գիտնականների պատվիրակությունների կազմում մասնակցել է ԳԴՀ-ում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում կազմակերպված փիլիսոփայական գիտաժողովների:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական տասը ատենախոսություն:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով և մեկ տասնյակից ավելի մեդալներով[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապիտալիզմի մնացուկները մարդկանց գիտակցության մեջ և նրանց հաղթահարման ուղիները, Երևան, 1955։
  • Հայ ազգի կազմավորման և նրա սոցիալիստական վերափոխման հարցի շուրջը, Երևան, 1957։
  • Սոցիալիզմը և ազգերը, Երևան, 1969։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 408-409:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 389 CC-BY-SA-icon-80x15.png