Մեծ արորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեծ կրոնշնեպից)
Մեծ կրոնշնեպ
Մեծ կրոնշնեպ
Մեծ կրոնշնեպ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Մորակտցարներ (Scolopacidae)
Ցեղ Numenius
Տեսակ Մեծ կրոնշնեպ (N. arquata)
Միջազգային անվանում
Numenius arquata
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեծ արորիկ կամ մեծ կրոնշնեպ (լատին․՝ Numenius arquata), մորակտցարների ընտանիքի թռչնատեսակ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Հիմնականում տարածվում են Բրիտանական կղզիներից մինչև Անդրբայկալ, Եվրոպայում, դեպի հարավ՝ Ղրիմում, Կովկասում և հյուսիսիսային Մոնղոլիայում։ Աղավնուց ավելի մեծ թռչուն է՝ երկարավուն, դեպի ներքև աղեղաձև կտուցով։ Փետուրները հիմնականում լինում են գորշամոխրագույն, սև բծիկներով, գլխի ու կրծքի վրա մեծ երկայնակի բծիկներով։ Թևերի բացվածքը հասնում է մինչև 100-110 սմ։ Հանդիպում է Արարատյան դաշտի, Սևանա լճի, բնական և արհեստական ջրամբարների ճահճուտներում։ Մեծ կրոնշնեպները շատ զգույշ թռչուններ են, վտանգի դեպքում թռիչքի են դիմում զգալի տարածությունից, հիմնականում հանդիպում են փոքր խմբերով։ Սնվում է միջատներով և անողնաշարավոր կենդանիներով։ Սևանա լճի ավազաններում որպես չափազանց հազվագյուտ տեսակ նշված է նաև փոքր կրոնշնեպը, որը մեծ կրոնշնեպի համեմատ զգալի փոքր է, սակայն կեցվածքով ու փետրավորմամբ բավական նման է նրան։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը կառուցվում է հողի մեջ։ Բնի չափը կազմում է 180-200 մմ, իսկ խորությունը՝ 30-50 մմ։ Ձվադրում է հիմնականում 3-5 ձու, ավելի հաճախ՝ 4 ձու։ Ձվերն հիմնականում ունենում են ձիթապտղականաչավուն երանգ։ Ձվի չափերը լինում են 56-77х43-55 մմ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակն արագորեն կրճատվում է։ Մեծ արորիկն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի և դրա փոփոխման միտումների բացահայտման համար հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել։

Սպառնացող վտանգներից է չուի շրջանում որսագողությունը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բնական արեալ, բազմացում
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ս. Ադամյան - «Հայաստանի թռչունները», Երևան, Սովետական գրող, 1985. 232 էջ
  • Lars Jonsson։ Die Vögel Europas und des Mittelmeerraumes — Kosmos-Naturführer, Franckh-Kosmos Stuttgart 1992/1999, ISBN 3-440-06357-7