Մելիսա Մաքբրայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսա Մաքբրայդ
Ծնվել էմայիսի 23, 1965(1965-05-23)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԼեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
ԿրթությունRichard J. Reynolds High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, քասթինգի տնօրեն և դերասանուհի
ԸնտրանիՔայլող մեռյալները
Պարգևներ և մրցանակներ
Սատուրն մրցանակ

Մելիսա Սյուզան Մաքբրայդ (անգլ.՝ Melissa Suzanne McBride, մայիսի 23, 1965(1965-05-23)[1], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և քասթինգի նախկին տնօրեն, որն առավել հայտնի է AMC«Քայլող մեռյալները» սերիալում խաղացած Քերոլ Պելետե դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիսա Սյուզան Մաքբրայդը ծնվել է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում՝ Ջոն Լեսլի Մաքբրայդի և Սյուզան Լիլիան Մաքբրայդի (օրիորդ ժամանակ՝ Սագլի) ընտանիքում[2][3]։ Նրա հայրը ունեցել է սեփական բիզնես, իսկ մայրը դասավանդել է Փասադենայի Pasadena Playhouse թատրոնում[4]։ Ունի երկու հարազատ եղբայր՝ Ջոն Մայքլը (1957-1990), Նիլ Ալենը (1960-2008), և քույր՝ Մելանի Սյուզանը (1962-2012)[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքբրայդն իր դերասանական կարիերան սկսել է 1991 թվականին՝ մասնակցելով Rooms To Go ընկերության համար մի քանի գովազդային հոլովակների նկարահանումների։ Նա նաև Ֆորդ ընկերության ներկայացուցիչն էր[7][8]։ Նրա դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել 1993 թվականին ABC-ի «Մեթլոք» դրամատիկական սերիալում։ Հետո էպիզոդիկ դերեր է ունեցել «Կեսգիշերային շոգ», «Շերիֆը դժոխքից», «Պրոֆայլեր», «Տեխասի ռենջեր Ուոքեր» և «Դոուսոնի ծովախորշը» սերիալներում։ Վերջինում խաղացել է Նինայի՝ կինեմատոգրաֆի սիրուհու դերը, որը Ջենի հետ բաժանվելուց հետո գերում է Դոուսոնին։ Նա մասնակցել է 1998 թվականի առաջին եթերաշրջանի առաջին էպիզոդի նկարահանումներին և 2003 թվականին վեցերորդ եթերաշրջան է վերադարձել ուրիշ դերով[9]։

1990-ական թվականների ընթացքում Մաքբրայդը խաղացել է երկրորդական դերեր մի քանի հեռուստասերիալներում («Երդվյալ թշնամի» (1995), «Վտանգի կողքին» (1997), «Ուր ասես, միայն ոչ տուն» (1997) և «Սիլիկոնյան հովտի ծովահենները» (1999))։ 1996 թվականին նկարահանվել է CBS-ի «Քավարանի սեզոն» մինի-սերիալում, որը հիմնված է Դոմինիկ Դանի համանուն վեպի վրա։ 2000-2010 թվականներին որպես քասթինգի տնորեն աշխատել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մասնակցել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերի։ 2007 թվականին Մաքբրայդը Ֆրենկ Դարաբոնտի «Մշուշը» գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմում էպիզոդիկ դերի համար անցել է փորձաշրջան։ Հաջորդ տարի նկարահանվել է Lifetime-ի «Կենդանի ապացույց» հեռուստասերիալում։

Քայլող մեռյալները (2010 - մեր օրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքբրայդը Ֆրենկ Դարաբոնտի «Քայլող մեռյալները» նոր հեռուստատեսային ծրագրում առանց լսումների ստացել է Քերոլ Պելետեի դերը[10]։ Նրա հերոսուհին՝ քառասուն տարեկան այրին և հոգատար մայրը, պայքարում է դաժան պոստապոկալիպտիկ աշխարհում գոյատևելու համար, որը բնակեցված է գիշատիչ զոմբիներով։ Առաջին երեք եթերաշրջաններին նրա հերոսուհին եղել է երկրորդական կերպար, բայց 4-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդից սկսած՝ Մաքբրայդի անունը հայտնվել է նախնական տիտրերում[11][12]։ Ենթադրվում էր, որ Քերոլ Պելետեն սպանվելու է «Killer Within» էպիզոդում, սակայն պրոդյուսերը հրաժարվել է այդ գաղափարից[13]։

Սերիալի պրոդյուսերներ Սկոթ Մ. Գիմպլը և Ռոբերտ Կիրկմանը 2014 թվականին հայտարարել են, որ «Քերոլը այս տիեզերքի եզակի կերպարն է։ Հեռուստաշոուի Քերոլը բնօրինակ արարած է, որին մենք մեր շոուում կշարունակենք ուսումնասիրել մեծ հետաքրքրությամբ։ Մեր բոլոր սցենարիստները սիրում են այդ կերպարին, և մենք հիանում ենք Մելիսայով։ Նա դարձել է հերոսուհի, որին հետաքրքիր է հետևել և առջևում նրան իսկապես հետաքրքիր բաներ են սպասվում»[14]։

3-րդ, 4-րդ և 5-րդ եթերաշրջաններում դերասանական աշխատանքի համար Մաքբրայդը ընդունվել է քննադատներից կողմից և արժանացել է հանդիսատեսի դրական արձագանքներին[15]։ Շատ քննադատներ բարձր են գնահատել Մաքբրայդի ելույթը «The Grove»-ի 4-րդ եթերաշրջանի 14-րդ էպիզոդում, որի գլխավոր գործող անձը Քերոլն էր[16][17][18]։ Բարձր է գնահատվել նաև նրա ելույթը «No Sanctuary»-ի 5-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդում[19][20][21]։ Չնայած քննադատների և հանդիսատեսի գովասանքին, Մաքբրայդը այդպես էլ չի ստացել դրամատիկական հեռուստասերիալում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակի անվանակարգ[22]։ Այնուամենայնիվ, «Սատուրն» մրցանակի 40-րդ մրցանակաբաշխությունում Մաքբրայդը ստացել է մրցանակ երկրորդական պլանի լավագույն հեռուստատեսային դերասանուհու համար[23][24], 4-րդ եթերաշրջանի իր ելույթի համար 2014 թվականին առաջադրվել է նաև Critics’ Choice Television Award-ին[25]։ «Սատուրն» մրցանակի 41-րդ մրցանակաբաշխությունում կրկին ստացել է մրցանակ նույն կատեգորիայում[26]։ 2016-2019 թվականների ընթացքում Մաքբրայդը ստացել է այս մրցանակի անվանակարգ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ս Մեթլոք Matlock Դարլին Քելոգ/մատուցողուհի
1994 ս Կեսգիշերային շոգ In the Heat of the Night WPMM-ի լրաբեր
1995 հֆ Երդվյալ թշնամի Her Deadly Rival Էլի
1995 ս Շերիֆը դժոխքից American Gothic Հոլի Գալահեր
1996 ս Քավարանի սեզոն A Season in Purgatory Մերի Փեթ Բրեդլի
1996 ս Պրոֆայլեր Profiler Ուոքեր Յանգ
1997 հֆ Վտանգին մոտ Close to Danger Նատալի
1997 հֆ Ուր ասես, միայն ոչ տուն Any Place But Home Բրեթ
1997 ս Տեխասի ռենջեր Ուոքերը Walker, Texas Ranger բժիշկ Ռեյչել Վուդս
1998-2003 ս Դոուսոնի ծովախորշը Dawson’s Creek Մելանի/Նինա
2007 ֆ Մշուշը The Mist կին, ում երեխաները մնացել են տանը
2008 մֆ Դելգո Delgo օրիորդ Սաթլի/ծեր Պիրո
2008 հֆ Կենդանի ապացույց Living Proof Սալի
–2010-2022 ս Քայլող մեռյալները The Walking Dead Քերոլ Պելետիե
2016 ֆ Երջանիկները The Happys Քրիստա
2018 ս Վախեցեք քայլող մեռյալներից Fear the Walking Dead Քերոլ Պելետիե

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Birth Record of Melissa Suzanne McBride». Birth Records. Վերցված է 20-01-03-ին.
  3. «Suzanne Lillian McBride Obituary». Dignity Memorial. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 20-01-03-ին.
  4. «"The Walking Dead" -- Carol on her own». LA Times. Վերցված է 20-01-03-ին.
  5. «Neil McBride Obituary». Legacy. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 20-01-03-ին.
  6. «In Memory of Melanie Suzanne McBride Sweat». Dignity Memorial. Վերցված է 20-01-03-ին.
  7. «Atlanta actress Melissa McBride transforms Carol, her 'Walking Dead' character». Radio TV Talk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 20-01-03-ին.
  8. «Melissa McBride». TV Guide. Վերցված է 20-01-03-ին.
  9. «Melissa McBride: 6 Things to Know About the Walking Dead Actress». Wet Paint. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 20-01-03-ին.
  10. «AMC adds 'Walking Dead' cast». Hollywood Reporter. Վերցված է 20-01-04-ին.
  11. «Ask Ausiello: Spoilers on HIMYM, Private Practice, Bones, Walking Dead, Parks and Rec and More!». TV Line. Վերցված է 20-01-04-ին.
  12. «Melissa McBride Clears Up Walking Dead Contract Mystery, Declares: 'I Am a Series Regular'». TV Line. Վերցված է 20-01-04-ին.
  13. «'The Walking Dead': Carol was supposed to die». Hypable. Վերցված է 20-01-04-ին.
  14. «'Walking Dead': Is Carol Becoming the New Andrea?». Hollywood Reporter. Վերցված է 20-01-05-ին.
  15. «Melissa McBride deserves an Emmy for 'The Walking Dead' Season 4». Web Archive. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 20-01-05-ին.
  16. «TVLine's Performer of the Week: Melissa McBride». TV Line. Վերցված է 20-01-05-ին.
  17. «'Walking Dead' Dissection: Melissa McBride Talks Carol's Devastating Decision». Hollywood Reporter. Վերցված է 20-01-05-ին.
  18. «'Look At The Flowers': Carol's Wrenching Choice Changes 'The Walking Dead' Forever In A Shocking Episode 414». Forbes. Վերցված է 20-01-05-ին.
  19. «Emmys 2014: Melissa McBride deserves 'The Walking Dead's' first acting nomination». Zap 2 It. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 20-01-05-ին.
  20. «The Walking Dead: Melissa McBride, an Emmy Worthy Actress». Huffington Post. Վերցված է 20-01-05-ին.
  21. «FYC Best Supporting Actress – Drama: Melissa McBride». Awards Daily. Վերցված է 20-01-05-ին.
  22. «Primetime Emmy Nominations 2014: My Snappy Judgements». TV Line. Վերցված է 20-01-05-ին.
  23. «'Gravity,' 'Desolation of Smaug' lead Saturn Award nominations». Variety. Վերցված է 20-01-05-ին.
  24. «40th Annual Saturn Awards Nominations Include The Conjuring, The Walking Dead». Daily Dead. Վերցված է 20-01-05-ին.
  25. «Critics' Choice TV Awards 2014: And the nominees are...». Entertainment Weekly. Վերցված է 20-01-05-ին.
  26. «'Captain America,' 'The Walking Dead' lead 2015 Saturn Awards nominations». Hit Fix. Վերցված է 20-01-05-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Մաքբրայդ» հոդվածին։