Մելանի Օտտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանի Օտտ
ԾննդավայրՖրանկֆուրտ
Մասնագիտությունհետազոտող և վիրուսաբան
ԱշխատավայրHU Berlin[1], Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո[2] և Gladstone Institutes?
Կայքgladstone.org/our-science/people/melanie-ott և ottlab.gladstone.org

Մելանի Օտտ (գերմ.՝ Melanie Ott, , Ֆրանկֆուրտ), գերմանացի վիրուսաբան, վիրուսաբանության և իմունոլոգիայի Գլադստոնյան ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում բժշկության պրոֆեսոր է։

Կրթություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում[3]։ 1991 թվականին Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում ստացել է բժշկության դոկտորի գիտական աստիճան։ 1991 - 1994 թվականներին նույն համալսարանի հիվանդանոցում ղեկավարել է Ինտենսիվ թերապիայի բաժանմունքը (ICU unit), որտեղ հիվանդների 90 տոկոսը ՄԻԱՎ վարակակիրներ էին և բոլորը մահանում էին համապատասխան բուժման բացակայության պատճառով[3]։ Սկզբնապես պատրաստված լինելով որպես նյարդաբան՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ճգնաժամի ընթացքում աշխատանքային գործունեության բերումով հարել է վիրուսաբանությանը, հույս ունենալով ներդրում ունենալ ավելի լավ բուժում, ի վերջո՝ նաև դեղամիջոց ստեղծելու հարցում[4]։

1994 թվականին տեղափոխվել է Նյու Յորք այժմյան Էլմեցցի համալսարանում մոլեկուլյար բժշկության դոկտորի աստիճան ստանալու նպատակով։ Աշխատել է Էրիկ Մ․ Վերդենի լաբորատորիայում և ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի հետ կապված գեների կարգավորումն ու էպիգենետիկան[5][6]։ 1997 թվականին ավարտելուց հետո Հայդելբերգի քաղցկեղի հետազոտական գերմանական կենտրոնում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող ու մնացել այնտեղ մինչև 2002 թվականը։

Հետազոտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին անդամագրվել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի անկախ հետազոտական կենտրոնի Գլադստոնյան ինստիտուտին[3], որտեղ նրա հետազոտական թիմը կենտրոնացել է այն փաստը հասկանալու վրա, թե ինչպես են վիրուսները փոխազդում իրենց կողմից վարակված մայր բջիջների հետ՝ ելնելով ՄԻԱՎ-ի, Հեպատիտ C-ի վիրուսի ու Զիկա վիրուսի ուսունասիրությունների վրա[3][4]։ 2020 թվականի կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նրա հետազոտական թիմը նախաձեռնել է նոր կորոնավիրուսի ուսումնասիրությունը (SARS-CoV-2 (կորոնավիրուս))[4]։

ՄԻԱՎ հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է հասկանալ ՄԻԱՎ տրանսկրիպցիան և վիրուսների հանգստի վիճակում գտնվելը (թաքնվելը/լատենտությունը)՝ վիրուսի տարածումը վերացնելու համար։ ՄԻԱՎ-ն իր գենոմը ներմուծում է բջջի ԴՆԹ-ի մեջ և այս կերպ վիրուսը հայտնի է դառնում որպես պրովիրուս։ Թեև հակավիրուսային դեղերը կարողանում են կանխել ակտիվորեն տրանսկրիպցվող և վերարտադրվող ՄԻԱՎ-ի տարածումը, նրանք չեն կարողանում թիրախավորել բջջի գենոմի մեջ թաքնված ՄԻԱՎ-ի պրովիրուսին[7]։ Այդ պատճառով վարակն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է վերացնել այդ թաքնված պրովիրուսը։ Օտտն ու իր թիմըն աշխատել են «ցնցել և սպանել» ռազմավարությունը մշակելու վրա, որով վերաակտիվացնում են ու դուրս մղում թաքնված պրովիրուսը, որպեսզի իմունային համակարգը և հակավիրուսային դեղամիջոցների բուժումը կարողանան ոչնչացնել վիրուսները[8]։ Նրա լաբորատորիան ուսումնասիրում է քաղցկեղի դեմ դեղամիջոցների բուժման վերանպատակավորումը՝ թաքնված ՄԻԱՎ պրովիրուսների վերաակտիվացման պիգենետիկ մեխանիզմների թիրախավորմամբ[9]։ ՄԻԱՎ տրանսկրիպցիան վերսկսելու նպատակով ուսումնասիրել են և՛ դեացետիլաս պրոտեինի գործառույթի կասեցումը բջջի հետերոքրոմատին կառուցվածքի թուլացման համար, և՛ նրանց թաթ պրոտեինի տրանսկրիպցիայի ակտիվության արդյունավետությունը[8]։ 2017 թվականին կատարված մի հետազոտության մեջ նրանք թիրախավորել են մարդկային SMPD2 ֆերմենտը, որը թույլ է տալիս ՄԻԱՎ-ին լատենտ վիճակում մնալ[7]։ Նրանց հաջողվել է վերաակտիվացնել լատենտ պրովիրուսը ՄԻԱՎ հիվանդների կողմից տրամադրված մարդկային բջիջների մեկ քառորդում[7]։

COVID-19 հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի քանակական կենսաբանության ինստիտուտի COVID կոնսորցիումի անդամ է[10]։ COVID-19 համավարակի սկսվելուն պես Օտտն ու իր թիմը աշխատել է վերազինել և հաստատել համալսարանի 3-րդ կենսաապահովության մակարդակի հետազոտական լաբորատորիան, որպեսզի այնտեղ ուսումնաիրեն COVID-19 հիվանդությունն առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսը[4]։ 3-րդ կենսաապահովության մակարդակի հետազոտական լաբորատորիան թույլ է տալիս հետազոտողներին ուսումնասիրել նոր կորոնավիրուսի նման վարակները, որոնք մարդկային օրգանիզմում լուրջ հիվանդություններ կարող են առաջացնել[11]։ Նրա թիմը նաև վերապատրաստում է անցել, թե ինչպես աշխատել վիրուսի հետ առանց վարակվելու վտանգին ենթարկվելու, թեև Օտտը մամուլի համար մեկնաբանություն է արել, որ անհատական պաշտպանության միջոցների սահմանափակ քանակը մտահոգության պատճառ է հանդիսանում իրենց ուսումնասիրույուններն իրականացնելու ընթացքում[12]։

Օտտը և նրա թիմը սկսել են աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես են վերարտադրվում կորոնավիրուսները վարակված բջիջներում, որպեսզի պատկերացում կազմեն, ինչպես դեղամիջոցների օգնությամբ խանգարել վիրուսի կենսացիկլը[3]։ Նրանք սկսել են թոքային օրգանոիդներ վարակել կորոնավիրուսով, որպեսզի հասկանան և՛ դրա պաթոգենեզը, և՛ նույնականացնեն դրա տարածումը դադարեցնող հնարավոր դեղերը[10][13]։ Համագործակցում է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանից Ջենիֆեր Դուդնայի հետ ախտորոշիչ տեստեր մշակելու ուղղությամբ, որոնք արդյունքները ցույց կտան 30 րոպեի ընթացքում[3][12]։

Հրատարակությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Metabolic reprogramming of human CD8+ memory T cells through loss of SIRT1." Journal of Experimental Medicine. 2018 Jan 2;215(1):51-62. doi: 10.1084/jem.20161066
  • "The Short Isoform of BRD4 Promotes HIV-1 Latency by Engaging Repressive SWI/SNF Chromatin-Remodeling Complexes." Molecular Cell 2017 Sep 21;67(6):1001-1012.e6. doi: 10.1016/j.molcel.2017.07.025
  • "A combined proteomics/genomics approach links hepatitis C virus infection with nonsense-mediated mRNA decay." Molecular Cell 2015 Jan 22;57(2):329-340. doi: 10.1016/j.molcel.2014.12.028
  • "Acetylation of RNA Polymerase II Regulates Growth-Factor-Induced Gene Transcription in Mammalian Cells." Molecular Cell 2013 Nov 7;52(3):314-24. doi: 10.1016/j.molcel.2013.10.009
  • "Efficient hepatits C virus particle formation requires diacylglycerol acyltransferase-1." Nature Medicine 2010 Nov;16(11):1295-8. doi: 10.1038/nm.2238

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ գիտաշխատողի մրցանակ, Եվրոպական գիտաժողով ՁԻԱՀ-ի փորձարարական հետազոտությունների վերաբերյալ, 2000
  • Ուորեն Հելմանի մրցանակ, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարան, 2006[14]
  • Կանցլերի մրցանակ` հանրային ծառայության համար, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարան, 2008[15]
  • Ավանգարդի մրցանակ, Թմրամիջոցների չարաշահման ազգային ինստիտուտ, 2014[16]
  • Խորհրդի անդամ, Ամերիկյան մանրէաբանության ակադեմիա, 2017[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://orcid.org/0000-0002-5697-1274
  2. https://orcid.org/0000-0002-5697-1274
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Fimrite, Peter (2020 թ․ ապրիլի 3). «Bay Area scientists forge alliance to stop coronavirus — it may prove key to cure». San Francisco Chronicle. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Joseph, Andrew (2020 թ․ ապրիլի 9). «Studying the coronavirus requires a special, high-security lab». STAT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Ott, Melanie; Emiliani, Stephane; Lint, Carine Van; Herbein, Georges; Lovett, Jennie; Chirmule, Narendra; McCloskey, Thomas; Pahwa, Savita; Verdin, Eric (1997 թ․ մարտի 7). «Immune Hyperactivation of HIV-1-Infected T Cells Mediated by Tat and the CD28 Pathway» (PDF). Science (անգլերեն). 275 (5305): 1481–1485. doi:10.1126/science.275.5305.1481. ISSN 0036-8075. PMID 9045614.
  6. Ott, Melanie; Lovett, Jennie Lee; Mueller, Laurel; Verdin, Eric (1998 թ․ մարտի 15). «Superinduction of IL-8 in T Cells by HIV-1 Tat Protein Is Mediated Through NF-κB Factors». The Journal of Immunology (անգլերեն). 160 (6): 2872–2880. ISSN 0022-1767. PMID 9510190.
  7. 7,0 7,1 7,2 Roos, Dave. «New HIV Strategy Aims to 'Shock and Kill' Dormant Virus». Seeker. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  8. 8,0 8,1 Williams, Shawna (2017 թ․ սեպտեմբերի 1). «Scientists Look to Epigenetics to Thwart Viruses». The Scientist Magazine® (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Galeon, Dom (2017 թ․ օգոստոսի 24). «A Cancer Drug May Be Key in Defeating HIV». Futurism (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. 10,0 10,1 Katsnelson, Alla (2020 թ․ ապրիլի 1). «What do we know about the novel coronavirus's 29 proteins?». Chemical & Engineering News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Houston, Will (2020 թ․ մարտի 29). «Marin scientists leading efforts into coronavirus research». Marin Independent Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. 12,0 12,1 Zimmer, Katarina (2020 թ․ ապրիլի 1). «Some Coronavirus Researchers are Running Low on Masks». The Scientist Magazine® (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. Kwon, Diana (2020 թ․ ապրիլի 6). «Scientists Around the Globe Pivot Their Research to SARS-CoV-2». The Scientist Magazine® (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Hellman Fellows » Melanie Ott» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.(չաշխատող հղում)
  15. «Award for Public Service». Office of the Chancellor (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  16. «2014 Avant-Garde Awards focus on strengthening the immune system». National Institutes of Health (NIH) (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  17. «73 Fellows Elected to the American Academy of Microbiology». ASM.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.(չաշխատող հղում)