Մեթյու Ապսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մեթյու Ապսոն
Matthew-Upson-2009.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1979(1979-04-18)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Eye, Suffolk, Mid Suffolk, Suffolk, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Անգլիա Լուտոն Թաուն 1 (0)
1997-2002 Անգլիա Արսենալ (Լոնդոն) 35 (0)
2000  Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 1 (0)
2001  Անգլիա Քրիսթալ Փելաս 7 (0)
2002  Անգլիա Ռեդինգ 14 (0)
2003-2006 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 113 (5)
2007-2011 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 131 (4)
2011-2013 Անգլիա Սթոք Սիթի 15 (2)
2013  Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 18 (1)
2013-2014 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 43 (2)
2014-2015 Անգլիա Լեսթեր Սիթի 5 (0)
2015-2016 Անգլիա Միլտոն Քինս Դոնս 3 (0)
Ազգային հավաքական
1997-1998 Անգլիա Անգլիա (մինչև 18) 9 (0)
1998-2000 Անգլիա Անգլիա (մինչև 21) 12 (2)
2003-2010 Անգլիա Անգլիա 21 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մեթյու Ջեյմս Ապսոն (անգլ.՝ Matthew James Upson, ապրիլի 18, 1979(1979-04-18)[1], Eye, Suffolk, Mid Suffolk, Suffolk, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուտոն Թաուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապսոնը ծնվել է Խարտիսմիրեի Սաֆոլկ քաղաքում: 1994 թվականին նա տեղափոխվել է Լուտոն Թաուն ակումբի երիտասարդական թիմ[2]: 1996 թվականի ապրիլին նա պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ակումբի հետ[3], նա իր առաջին խաղը հիմնական թիմի կազմում կատարել է 1996 թվականի օգոստոսին՝ Ռոտերեմ Յունայթեդ ակումբի հետ խաղի ժամանակ:

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մայիսին Ապսոնը 2 միլիոն ֆունտով տեղափոխվել է Արսենալ ակումբ[2]: Սակայն Արսենալ ակումբի այդ ժամանակվա պաշտպաններ, Թոնի Ադամսի, Սթիվ Բուլդի և Մարտին Կիոունի մշտական ելույթների և իր ստացած վնասվածքների պատճառով Ապսոնը չի կարողացել ընդգրկվել թիմի հիմնական կազմում: 1999 թվականին նա ստացել է առջևի խաչաձև ջլերի պատրվացք: 2000 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է Նոթինգհեմ Ֆորեստ ակումբ, և մեկ տարի անց խաղացել Քրիսթալ Փելաս ակումբի կազմում[4][5]:

2001-2002 թվականների մրցաշրջանում Ապսոնը Արսենալ ակումբի կազմում որպես ռմբարկու անցկացրել է 22 խաղ, ներառյալ 14-ը առաջնությունում, ինչը նրան ապահովել է Պրեմիեր լիգայի չեմպիոնի մեդալով: 2002 թվականի փետրվարին ստացել է ոտքի կոտրվածք, ինչի հետևանքով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը, ներառյալ Անգլիայի գավաթում Արսենալի հաղթանակը: Վնասվածքից վերականգնվելուց հետո՝ 2002 թվականի սեպտեմբերին Ապսոնը 3 ամսվա վարձավճարով տեղափոխվել է Ռեդինգ ակումբ[6]: Ռեդինգ ակումբում Ապսոնը խփել է իր մասնագիտական կարիերայի առաջին գոլը. դա տեղի է ունեցել Լիգայի գավաթի ժամանակ՝ Քեմբրիջ Յունայթեդ ակումբի դեմ խաղի ժամանակ[7]: Այդ պահից սկսած Արսենալ ակումբի հարձակման կենտրոնում վճռաբար գործում էին Սոլա Կէմպբելլան և Կոլո Տուրեն, ինչի հետևանքով Ապսոնը չի կարողացել տեղ գրավել թիմի հիմնական կազմում: 2003 թվականի հունվարին նա տեղափոխվել է Բիրմինգհեմ Սիթի ակումբ: Ընդհանուր առմամբ Արսենալ ակումբի կազմում Ապսոնը անցկացրել է 57 խաղ:

«Բիրմինգհեմ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Բիրմինգհեմ Սիթի ակումբը 1 միլիոն ֆունտով ձեռք է բերել Ապսոնին (գումարը կարող էր հասնել մինչև 3 միլիոն ֆունտ՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից)[8]:

2006 թվականի ապրիլին Աստոն Վիլլա ակումբի դեմ բիրմինգհեմյան դերբիի նախապատրաստման ժամանակ նա ստացել է ոտքի վնասվածք, ինչի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը: Մրցաշրջանի արդյունքում Բիրմինգհեմ Սիթի ակումբը դուրս է մնացել ֆուտբոլային լիգայի առաջնությունից: Ապսոնը մնացել է ակումբում, վնասվածքի վերականգնումից հետո՝ դեկտեմբերին, մասնակցել է Պլիմուտ Արգայլ ակումբի դեմ խաղին, որտեղ «կապույտները» տարել են հաղթանակ 3:0 հաշվով, որտեղ (գոլերից մեկը խփել է Ապսոնը):

«Վեստ Հեմ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մէթյու Ապսոն
Մէթյու Ապսոն

2007 թվականի հունվարի 18-ին Բիրմինգհեմ ակումբը մերժել է Վեսթ Հեմի առաջարկը 4 միլիոն ֆունտի դիմաց Ապսոնի տեղափոխության վերաբերյալ, իսկ հետո նաև 6 միլիոն ֆունտի դիմաց: Տրանսվերային պատուհանի վերջին օրը համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Ապսոնը Վեսթ Հեմ ակումբ պետք է տեղափոխվեր 6 միլիոն ֆունտի դիմաց, սակայն հետագայում գումարը կարող էր հասնել մինչև 7.5 միլիոն ֆունտի՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից: Ապսոնը չորս տարվա պայմանագիր է կնքել Վեսթ Հեմ Յունայթեդ ակումբի հետ[9]: Բիրմինգհեմ ակումբի գլխավոր մարզիչ՝ Սթիվ Բրյուս հայտարարել է, որ ինքը չի ցանկացել վաճառել Ապսոնին, Սակայն իրեն ստիպել է դա անել ակումբի գործադիր տնօրեն Կարեն Բրէդին[10]:

2007 թվականի դեկտեմբերի 29-ին Ապսոնը խփել է իր առաջին գոլը Վեսթ Հեմում՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում գրավելով Մանչեսթեր Յունայթեդի ակումբի դարպասը[11]:

2008 թվականի հուլիսին Ապսոնը Վեսթ Հեմ ակումբում ստացել է «6» համարը, որը նախկինում պատկանում էր լեգենդար ֆուտբոլիստ Բոբբի Մուռիին, հետագայում Ապսոնը զբաղեցրել է «15» համարը[12]: 2009 թվականիօգոստոսին Լուկաս Նիլայի ակումբը լքելուց հետո Ապսոնին նշանակել են Վեսթ Հեմ Յունայթեդ ակումբի ավագ[13]:

2014 թվականի մայիսի 23-ին Ապսոնը 1 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի Լեսթեր սիթի ակումբի հետ[14]

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապսոնը Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 12 խաղ և խփել 2 գոլ[15][16]: 2002-2003 թվականների Բիրմինգհեմ Սիթի ակումբի կազմում ցուցաբերած լավ արդյունքի շնորհիվ Ապսոնին հրավիրել են Անգլիայի հավաքական, որտեղ նա իր առաջին խաղը կատարել է 2003 թվականին ՀԱՀի հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Լինելով Բիրմինգհեմ Սիթի ակումբի խաղացող նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 խաղ[3]։

2008 թվականի փետրվարին Ֆաբիո Կապելոն Ապսոնին ընդգրկել է Անգլիայի հավաքականի կազմ և Ապսոնը կարողացել է խաղալ Շվեյցարիական Ուեմբլի ակումբի դեմ խաղում[17]: Նա կարողացավ ընդգրկվել Անգլիայի հավաքականի կազմում, որտեղ նա Ռիո Ֆերդինանդի հետ խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում։ Դա նրա 8-րդ խաղն եր Անգլիայի հավաքականի կազմում և առաջինը մոտ 4 տարի առաջ ունեցած վերջին խաղից հետո։ Այնուհետև նա Ղազախստանի հավաքականի դեմ խաղի ժամանակ խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները, քանի որ Ջոն Թերին վնասվածք էր ստացել։

Ապսոնը իր առաջին գոլը Անգլիայի հավաքականի կազմում խփել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ[18]: Խաղը ավարտվել է Անգլիայի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով, ապա Ապսոնը ITV ալիքի կողմից ճանաչվել խաղի լավագույն խաղացող ։

Ելույթների վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսենալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 «Matthew Upson»։ Soccerbase (անգլերեն)։ The Racing Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին 
  3. 3,0 3,1 «Matthew Upson Profile» (անգլերեն)։ England Football Online։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին 
  4. «Upson adds to Platt woes» (անգլերեն)։ BBC Sport։ 20.12.2000 
  5. «Upson in Palace move» (անգլերեն)։ BBC Sport։ 28.02.2001 
  6. «Reading secure Upson deal» (անգլերեն)։ BBC Sport։ 05.09.2002 
  7. «Cambridge 3-1 Reading» (անգլերեն)։ BBC։ 10.09.2002։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին 
  8. «Birmingham sign Upson» (անգլերեն)։ BBC Sport։ 11.02.2003 
  9. «Matthew Upson signs for West Ham United» (անգլերեն)։ WHUFC.com։ 31.01.2007 
  10. «Bruce blasts back at Karren Brady» (անգլերեն)։ The Chronical։ 26.10.2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին 
  11. Sanghera, Mandeep (29.12.2007)։ «West Ham 2–1 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport 
  12. «Club to retire No6 shirt» (անգլերեն)։ WHUC.com։ 04.08.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-08-08-ին 
  13. «Upson sets captain's example» (անգլերեն)։ WHUFC.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-09-23-ին 
  14. «Leicester City Swoop For Upson»։ Leicester City (անգլ.)
  15. «England Under-21 Caps» (անգլերեն)։ The Football Association (The FA)։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-03-26-ին 
  16. «England Under-21 Goalscorers» (անգլերեն)։ The Football Association (The FA)։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-10-12-ին 
  17. «Capello names squad» (անգլերեն)։ The Football Association (The FA)։ 31.01.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-05-10-ին 
  18. McKenzie, Andrew (19.11.2008)։ «Germany 1–2 England» (անգլերեն)։ BBC Sport 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]