Մեգ Ռոսոֆ
Մեգ Ռոսոֆ անգլ.՝ Meg Rosoff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1956[1][2][3] (66 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, հեղինակ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի դպրոց և Հարվարդի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | How I Live Now? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Կայք | megrosoff.co.uk |
![]() |
Մեգ Ռոսոֆ (անգլ.՝ Meg Rosoff, հոկտեմբերի 16, 1956[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[1][7]), Լոնդոնում բնակվող ամերիկացի գրող։ Հայտնի է «Ինչպես եմ հիմա ապրում» ("How I Live Now", 2004) վեպի համար, որն արժանացել է Գարդիանի մրցանակի, Printz մրցանակի և Branford Boase մրցանակի և ընդգրկվել Whitbread մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ Նրա երկրորդ վեպը՝ «Ամեն դեպքում» (Just in Case, 2006), արժանացել է Քարնեգի ամենամյա մրցանակի՝ ճանաչելով տարվա լավագույն մանկական գիրք[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեգ Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին Բոստոնում, ընտանիքի չորս դուստրերից եղել է երկրորդը[9]։ 1974-1977 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Լոնդոն՝ Սուրբ Մարտինի արվեստի դպրոցում ուսանելու քանդակագործություն[10]։ Կրթությունը Հարվարդում ավարտելու նպատակով 1980 թվականին վերադարձել է ԱՄՆ, 9 տարի ապրել Նյու Յորքում, որտեղ աշխատել է հրատարակչությունում և գովազդի գործակալությունում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին՝ 32 տարեկանում[9], Ռոսոֆը վերդարձել է Լոնդոն։ 1989-2003 թվականներին որպես հեղինակային իրավունքի պաշտպան աշխատել է տարբեր գովազդային գործակալություններում։ Վեպեր սկսել է գրել, երբ կրտսեր քույրը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։ Դեռահասների համար գրված նրա «Ինչպես եմ հիմա ապրում» վեպը տպագրվել է 2004 թվականին, նույն շաբաթվա ընթացքում նրա քրոջ մոտ հայտնաբերվել է կրքագեղձի քաղցկեղ[9]։ Վեպն արժանացել է Գարդիանի մանկական արկածային գրքի մրցանակի[10][11] և Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի ամենամյա Michael L. Printz մրցանակի[12]։ 2005 թվականին հրատարակվել է Ռոսոֆի Meet Wild Boars ստեղծագործությունը, որը պատկերազարդել է Սոֆի Բլեքոլը։ «Ամեն դեպքում» վեպը հրատարակվել է 2006 թվականին և արժանացել է Քարնեգի մեդալի[8] և գերմանական Deutscher Jugendliteraturpreis մրցանակի։ Ռոսոֆի երրորդ վեպը՝ «Ինչ էի ես», տպագրվել է 2007 թվականի օգոստոսին։
«Ինչպես եմ հիմա ապրում» վեպի հիման վրա ռեժիսոր Քևին Մաքդոնալդը նկարահանել է համանուն ֆիլմը[13]։
Գրական տապան փառատոնի մասնակից է։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Meet Wild Boars, illustrated by Sophie Blackall (2005)
- Jumpy Jack and Googily, illustrated by Sophie Blackall (2008)
- Wild Boars Cook, illustrated by Sophie Blackall (2010)
Միջին դասարանի գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Good Dog, McTavish, illustrated by Grace Easton (2017)
- McTavish Goes Wild, illustrated by Grace Easton (2018)
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- How I Live Now (2004)
- Just in Case (2006)
- What I Was (2007)
- The Bride's Farewell (2009)
- Moose Baby (originally Vamoose) (2010)
- There Is No Dog (2011)
- Picture Me Gone (2013)
- Jonathan Unleashed (2016)
Արկածային[խմբագրել | խմբագրել կոդը]
- London Guide: your passport to great travel (Washington: Open Road, 1995), by Rosoff & Caren Acker
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագավորական գրական ընկերության անդամ (2014)
- Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակ (2016)[14]
- Հոմերտոն քոլեջի գիտաշխատող, Քեմբրիջ
Անհատական գիրք մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես եմ հիմա ապրում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գարդիան մանկական գեղարվեստական մրցանակ, 2004[11]
- Michael L. Printz Award (ԱՄՆ), 2005[12]
- Բրանդֆորդ Բոաս մրցանակ, 2005 (առաջին վեպ)
- Der Luchs des Jahres, 2005
- LA Times Book Prize, առաջադրվել է, 2005
- Whitbread Children's Book Award, առաջադրվել է, 2005
- Orange First Novel prize, առաջադրվել է, 2005
- Deutscher Jugendliteraturpreis, առաջադրվել է, 2006
Ամեն դեպքում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քարնեգի մեդալ, 2007 թ.[8]
- Deutscher Jugendliteraturpreis, 2008
- Finalist 2007 LA Times Book Prize, առաջադրվել է, 2007
- Booktrust Teenage Prize, առաջադրվել է, 2007
- Costa Book Award, առաջադրվել է, 2007
Ինչ էի ես[խմբագրել | խմբագրել կոդը]
- Der Luchs des Jahres, 2008
- Քարնեգի մեդալ, առաջադրվել է, 2008[15]
- Costa Book Award, առաջադրվել է, 2008
- New Angle Prize, առաջադրվել է, 2009
Հարսնացուի հրաժեշտը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքս մրցանակ, 2010
- Քարնեգի մեդալ, առաջադրվել է, 2011
Picture Me Gone[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՄՆ ազգային գրքի մրցանակ, առաջադրվել է, 2013[12]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://web.archive.org/web/20160405135219/http://jeugdliteratuur.org/auteurs/meg-rosoff
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.nytimes.com/2008/07/20/books/review/Rabb-t.html?pagewanted=all
- ↑ http://www.nytimes.com/2014/05/11/books/review/we-were-liars-by-e-lockhart.html
- ↑ https://carnegiegreenaway.org.uk/archive/carnegie-medal-winners/
- ↑ «Birthdays»։ The Guardian (Guardian News & Media)։ հոկտեմբերի 16, 2014։ էջ 47
- ↑ 8,0 8,1 8,2 (Carnegie Winner 2007) Archived 29 January 2013 at the Wayback Machine.. Living Archive: Celebrating the Carnegie and Greenaway Winners. CILIP. Retrieved 7 August 2012.
- ↑ 9,0 9,1 9,2 «Pieces of Me»։ London: The Guardian։ հուլիսի 23, 2008։ Վերցված է մայիսի 12, 2010 Retrieved 10 November 2008.
- ↑ 10,0 10,1 Guardian Children's Fiction Prize 2004 (top page). guardian.co.uk. 7 August 2012.
- ↑ 11,0 11,1 "Guardian children's fiction prize relaunched: Entry details and list of past winners". guardian.co.uk 12 March 2001. Retrieved 7 August 2012.
- ↑ 12,0 12,1 12,2 "Michael L. Printz Winners and Honor Books" Archived 26 March 2014 at the Wayback Machine.. YALSA. American Library Association. Retrieved 8 March 2013.
- ↑ Catsoulis Jeannette (նոյեմբերի 7, 2013)։ «Young Love, Interrupted by a Nuclear Bomb»։ The New York Times
- ↑ Young adult author Meg Rosoff wins Astrid Lindgren award, BBC News, 5 April 2016
- ↑ "2013 National Book Awards". National Book Foundation. Retrieved 2013-10-21.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.megrosoff.co.uk/ Մեգ Ռոսոֆ. պաշտոնական կայք
- Meg Rosoff at Macmillan
- Meg Rosoff at Fantasticfiction
- Sophie Blackall Illustration
- Meg Rosoff Author Interview at Jean Book Nerd
|