Մաքբուլե Աթադան
Մաքբուլե Աթադան թուրքերեն՝ Makbule Atadan | |
---|---|
Ծնվել է | 1885 |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
Մահացել է | հունվարի 18, 1956 |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Մեջդի Բոյսան |
Ծնողներ | հայր՝ Ալի Ռըզա Էֆենդի, մայր՝ Զյուբեյդե Հանըմ |
Կուսակցություն | Լիբերալ հանրապետական կուսակցություն |
Makbule Atadan Վիքիպահեստում |
Մաքբուլե Աթադան (թուրքերեն՝ Makbule Atadan, 1885, Սալոնիկ, Հունաստան - հունվարի 18, 1956, Անկարա, Թուրքիա[1]), Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի քույրը։ Նա Աթաթուրքի միակ ողջ մնացած քույրն է, մինչդեռ մյուս չորս քույրերը մահացել են վաղ տարիքում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1885 թվականին այն ժամանակ Օսմանյան կայսրության, ներկայումս Հունաստանում գտնվող Սալոնիկ քաղաքում։ Մանկությունն անցել է այդտեղ։ Բալկանյան պատերազմներից հետո մոր՝ Զյուբեյդե հանըմի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ։
1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, եղբոր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախագահ ընտրվելով պայմանավորված, մոր հետ միասին տեղափոխվել է Անկարա։ Ավելի ուշ, սկսել է ապրել Ջամլը Քյոշքում (բառացի՝ Ապակե տաղավար)։ Վերջինս առանձնատուն է, որը կառուցվել է 1936 թվականին՝ նախագահական նստավայրի՝ Չանքայա ամրոցի այգում և նախատեսված է եղել հենց Մաքբուլե Աթադանի համար[2]։
1930 թվականին սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ միանալով Ֆեթհի Օքյարի նորաստեղծ Լիբերալ հանրապետական կուսակցությանը (թուրքերեն՝ Serbest Cumhuriyet Fırkası)։ Սակայն, շուտով, նրա քաղաքական կարիերան ավարտվել է, երբ ստեղծումից մի քանի ամիս անց Օքյարը փակեց կուսակցությունը։
Մաքբյուլեն ամուսնացած էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Մեջդի Բոյսանի հետ։
Եղբոր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմել է իր «Büyük Kardeşim Atatürk» (հայերեն՝ Իմ մեծ եղբայր Աթաթուրքը) և «Ağabeyim Mustafa Kemal» (հայերեն՝ Իմ եղբայր Մուսթաֆա Քեմալը) գրքերում։
Մահացել է 1956 թվականի հունվարի 18-ին Անկարայում[1]՝ 71 տարեկան հասակում և թաղվել Ջեբեջի Ասրի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Mürşit Balabanlılar, Şebnem Kandır, Mine Söğüt, Türkiye'nin Yetmiş Yılı: 1923-1993: Gün Gün Cumhuriyet Tarihi, 1. cilt, Hürgüç Gazetecilik, 1994, p. 142.
- ↑ Çankaya Palace
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ով ով է Արխիվացված 2021-10-20 Wayback Machine
- Ֆոտոպատկերասրահ, աջից ձախ՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր որդին Աբդուրահիմ Թունջաքը, Մաքբուլե Աթադանը, Աբդուրահիմի դուստրը՝ Նուրայ Չուլհան, «Vatan» օրաթերթ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքբուլե Աթադան» հոդվածին։ |