Jump to content

Զյուբեյդե հանըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զյուբեյդե հանըմ
Դիմանկար
Ծնվել է1857[1]
ԾննդավայրՍալոնիկ, Salonica Eyalet, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 14, 1923(1923-01-14)
Մահվան վայրLatife Hanım Memorial House, Karşıyaka
ԳերեզմանMausoleum of Zübeyde Hanım
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԵրեխաներՄուստաֆա Քեմալ Աթաթուրք և Մաքբուլե Աթադան
 Zübeyde Hanım Վիքիպահեստում

Զյուբեյդե հանըմ (թուրքերեն՝ Zübeyde, 1857[1], Սալոնիկ, Salonica Eyalet, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1923(1923-01-14), Latife Hanım Memorial House, Karşıyaka), Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մայրն է։

Ծնվել է 1857 թվականին Սալոնիկում (Օսմանյան կայսրություն, ներկայումս Հունաստան)։ Նա ստացել է միայն տարրական կրթություն` սովորելով կարդալ և գրել, սակայն համեմատելով այդ ժամանակներում այլ կանանց հետ, դա ուսման մակարդակի բավականին բարձր շեմ էր համարվում։ Բանն այն է,որ Օսմանյան կայսրությունում կարծում էին, որ կանայք կարիք չկար, որ կարդալ իմանային։ Նրա գրաճանաչության համար ատերը նրան անվանում էին «Զյուբեյդե մուլլա»։

1878 թվականին նա ամուսնանում է սահմանապահ Ալի Ռըզայի հետ, ով իրենից մեծ էր 20 տարի։ Ամուսնությունը տեղի էր ունեցել Զյուբեյդեյի քրոջ միջնորդությամբ։

Սկզբում ծնվեց նրանց դուստրը Ֆաթիման, այնուհետև որդին` Ումարը, հետո մյուս որդին` Ահմեդը, բայց նրանք բոլորը մահացան մանուկ հասակում։ Ենթադրաբար 1881 թվականին ծնվեց նրանց որդին Մուստաֆան, իսկ 1885 թվականին նրանց դուստրը ` Մակբուլեն, որոնք ողջ մնացին։ 1889 թվականին Զյուբեյդեն ունեցավ ևս մեկ դուստր Նակլիյեն, բայց նա մահացավ դեռ մանուկ հասակում` տուբերկուլյոզից։

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մոր մահվան օրը

1887 թվականին մահացավ Ալի Ռըզան։ 30-ամյա այրին մնաց մենակ երկու մանկահասակ երեխաների հետ։ Նա տեղափոխվեց իր եղբայր Հուսեյնի մոտ, ով զբաղվում էր գյուղատնտեսությամբ։

Զյուբեյդեն ամուսնացավ երկրորդ անգամ արդեն Ռահիմ բեյի հետ, ով ուներ չորս երեխա առաջին ամուսնությունից։ Այս հանգամանքը էլ ավելի հեռացրեց Մուստաֆային մորից։

Բալկանյան պատերազմից հետո, որի արդյունքում Սալոնիկը անցավ Հունաստանին, Մուստաֆա Քեմալ տուն գնեց իր մոր և Մակբուլեյի համար Ստամբուլում։ 1922 թվականին Զյուբեյդեն տեղափոխվեց Անկարա, բայց տեղի կլիման վատ ազդեցության ունեցավ կնոջ առողջության վրա, և նա տեղափոխվեց Իզմիր, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը։ 1940 թվականին Իզմիրում կնոջ պատվին տեղադրվեց հուշարձան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զյուբեյդե հանըմ» հոդվածին։