Ֆեթհի Օքյար
| Ֆեթհի Օքյար | |
![]() | |
| Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Լիբերալ հանրապետական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Մանաստիրի ռազմական բարձրագույն դպրոց և Օսմանյան ռազմական քոլեջ |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Դավանանք | իսլամ |
| Ծննդյան օր | ապրիլի 29, 1880 |
| Ծննդավայր | Պրիլեպ, Օսմանյան կայսրություն |
| Վախճանի օր | մայիսի 7, 1943[1] (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[2] |
| Թաղված | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Galibe Okyar? |
| Զավակներ | Nermin Kırdar? և Osman Okyar? |
Ալի Ֆեթհի Օքյար (թուրքերեն՝ Ali Fethi Okyar, ապրիլի 29, 1880, Պրիլեպ, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1943[1], Ստամբուլ, Թուրքիա[2] Ալի Ֆեթհի բեյ), թուրք պետական գործիչ և դիվանագետ, որը նույնպես ծառայել է որպես զինվորական սպա և դիվանագետ Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակում։ Նա նաև Թուրքիայի երկրորդ վարչապետն էր (1924-1925) և Թուրքիայի խորհրդարանի երկրորդ նախագահը Մուսթաֆա Քեմալից հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է չերքեզական[3] կամ ալբանական ընտանիքում։
1913 թվականին նա միացել է միության և առաջադիմության կոմիտեին (վե թերաքքի ջեմիյեթի) և ընտրվել է կոմիտեի գլխավոր քարտուղար[4]։ Նույն թվականին նշանակվել է դեսպան Բուլղարիայում, իսկ դիվանագիտական առաքելության ռազմական կցորդը Մուստաֆա Քեմալն էր։
1922 թվականի հոկտեմբերին նշանակվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար։
1924-1923 թվականներին և 1924-1925 թվականներին՝ Թուրքիայի վարչապետ[5]։ Միաժամանակ այդ պաշտոնը համատեղել է երկրի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնի հետ (1924-1925)։
Այդ նշանակումների միջև ընկած ժամանակահատվածում եղել է Ազգային մեծ ժողովի նախագահ։
1925-1930 թվականներին եղել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը։ Նա Աթաթուրքին խնդրել է Յալովայում կայացած հանդիպման ժամանակ թույլ տալ ընդդիմադիր Լիբերալ Հանրապետական կուսակցություն հիմնել՝ Թուրքիայում Բազմակուսակցական ժողովրդավարության ավանդույթ ստեղծելու համար։ Սակայն երբ կառավարությունը նկատել է իսլամիստների և Աթաթուրքի բարեփոխումների հակառակորդների շրջանում այդ ընդդիմադիր կուսակցության աջակցությունը[6], այն հայտարարվել է անօրինական և փակվել էր, իրավիճակը նման է Առաջադիմական հանրապետական կուսակցությանը, որը 1924 թվականին գոյատևել է մի քանի ամիս։
1939-1941 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։
- Աթաթուրք և Օքյար, օգոստոս 1930 թվական
- Ալի Ֆեթհին երիտասարդ տարիքում
- Օքյարը 1930-ական թվականներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Türkiye Diyanet Vakfı Türkiye Diyanet Vakfı İslâm Ansiklopedisi (тур.) — Ankara: Türkiye Diyanet Vakfı.
- ↑ Türkiye Kurtuluş Savaşı'nda Çerkes göçmenleri at Google Books
- ↑ «Members of the Meclis-i Mebusan, 1912». Msu.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 11 январь 2013 г-ին.
- ↑ «Кратка биография на Али Фетхи Окяр». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Domestic and Foreign Policy During the Atatürk Period Արխիվացված 2014-03-28 Wayback Machine. Turkish Teachers Association of Victoria. Läst 27 mars 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]W. F. Weiker, Political tutelage and decocracy in Turkey: the Free Party and its afternath, Leyde 1973.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ali Fethi Okyar'ın Biyografisi, Millî Savunma Bakanlığı
- Primers ministres de Turquia (llista)
- http://www.freebase.com/m/026tgct Արխիվացված 2015-03-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթհի Օքյար» հոդվածին։ |
| ||||||||||||
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Օսմանյան ռազմական քոլեջի շրջանավարտներ
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Մայիսի 7 մահեր
- 1943 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ալբանական ծագմամբ թուրքեր
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրք-իտալական պատերազմի օսմանյան ռազմական գործիչներ
- Թուրքիայի մեջլիսի խոսնակներ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրքիայի պաշտպանության նախարարներ
- Թուրքիայի վարչապետներ
- Մակեդոնացի թուրքեր
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Օսմանյան կայսրության Հատուկ կազմակերպության անդամներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
