Մացուո Բասյո
Ծննդյան անուն | ճապ.՝ 金作 |
---|---|
Ծնվել է | 1644[2][3][4][…] |
Ծննդավայր | Bashō's birth house, Iga Province, Tokugawa shogunate |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1694[5][6] |
Վախճանի վայր | , Settsu Province, Tokugawa shogunate |
Գերեզման | Gichū-ji |
Գրական անուն | 甚七郎, 甚四郎 և 俳聖 |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ժանրեր | haikai? |
Գրական ուղղություններ | Shōfū haikai? |
Ուշագրավ աշխատանքներ | Oku no Hosomichi?, The Seashell Game?, Nozarashi Kikō? և Frog Poem? |
Աշխատավայր | Sengin? |
Մացուո Բասյո Վիքիդարանում | |
Matsuo Basho Վիքիպահեստում |
Մացուո Բասյո (松尾 芭蕉, 1644[2][3][4][…], Bashō's birth house, Iga Province, Tokugawa shogunate - նոյեմբերի 28, 1694[5][6], , Settsu Province, Tokugawa shogunate), ծնված 松尾 金作, առաջ Մացուո Չումյոն Մյունֆյուսա (松尾 忠右衛門 宗房)[7][8], Էդո դարաշրջանի ամենահայտնի բանաստեղծը Ճապոնիայում։ Իր կենդանության օրոք Բասյոն հանրաճանաչ էր դարձել հաիկակի նո ռենգա կառուցվածքով գրած ստեղծագործություններով։ Այսօր, դարերով մակնաբանվելուց հետո, նա համարվում է հաիկուի (նախկինում՝ ’’հոկկու’’) լավագույն վարպետը։ Մացուոյի պոեզիան համաշխարհային ճանաչում ունի։ Ճապոնիայում նրա բանաստեղծություններից շատերը վերարտադրվում են հուշարձանների վրա կամ այլ ազգային կայքերում։ Թեև Բասյոն Արևմուտքում հայտնի է որպես հոկկուի վարպետ, նա ինքը կարծում էր, որ իր գործը կայանում էր ռենկուով զբաղվելով և այդ արվեստը առաջ տանելով:
Իմ հետևորդներից շատերը կարող են հոկկու գրել այնքան լավ, ինչպես ես եմ կարողանում։ Հաիկայի բանաստեղծական տներ կապելով է, որ ես ցույց եմ տալիս, թե ես իրականում ով եմ[9]։ |
Բասյոն ծանոթ էր պոեզիայի հետ վաղ հասակից և Էդոյի (ժամանակակից Տոկիո) մտավորական ասպարեզ մտնելուն պես արագ ճանաչում ձեռք բերեց Ճապոնիայով մեկ։ Նա իր ապրուստը վաստակում էր ուսուցչությամբ զբաղվելով, սակայն շուտով որոշեց մերժել գրական շրջանակների սոցիալական և քաղաքային կյանքը և շրջել երկրով մեկ՝ արևելք, արևմուտք, ապա դեպի հյուսիս՝ ստեղծագործական ներշնչանք որոնելու։ Նրա բանաստեղծությունները ոգեշնչված են շրջապատող աշխարհի իր անմիջական ըմբռնումով և իրենց մեջ հաճախ ներառում են որևէ դրվագի հետ կապված զգացողություններ՝ ընդամենը մի քանի պարզ տարրերի միջոցով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մացուո Բասյոն ծնվել է 1644 թվականին, Իգա նահանգի Ուոնո քաղաքի մոտ։ Նրա ընտանիքը սամուրայի ծագում ուներ, և նրա հայրը ենթադրաբար մուսոկունին եղել է, որը հողատեր գյուղացիների մի խումբ է, ովքեր ունեն սամուրայի որոշակի առավելություններ։
Բասյոյի մանկության մասին քիչ տեղեկություն է հայտնի։ Իր պատանեկության տարիներին նա անցել է ծառայության Տոդո Յոսիտադայի (ճապ.՝ 藤堂 良忠) մոտ ենթադրաբար ոչ մեծ կարողություններով՝ չհասնելով սամուրայ դասի վերջնակետին։ Նա ենթադրաբար ծառայել է որպես խոհարար կամ խոհանոցային աշխատակից, սակայն այս տեղեկությունը վերջնականապես ապացուցված չէ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա նշանակվել էր Յոսիտադայի սուրհանդակ (koshō), չնայած որ կան փաստաթղթային այլ վկայություններ, ըստ որոնց՝ նա սկսել էր իր ծառայությունը ավելի վաղ հասակում։
Բասյոն կիսում էր Յոսիտադայի սերը հայիկա նո ռենգայի հանդեպ, որը բանաստեղծության տեսակ է, որը գրվում է մեկից ավելի բանաստեղծների կողմից[10]։ Նրանք ստեղծեցին բանաստեղծական տուն 5-7-5 մորա կառուցվածքով, որը սկզբում կոչվեց հոկկու, իսկ դարեր անց անվանափոխվեց և ստացավ հաիկու անունը։ Ե՛վ Բասյոն, և՛ Յոսիտադան իրենց տվեցին ‘’հաիգո’’ (俳号) կամ հայիկակի գրչային անուններ։ Բասյոն վերցրեց ’’’Սոբո’’’ (宗房) անունը, որն իր անվան Սինո-ճապոնական տարբերակն է։ 1662 թվականին տպագրվեց Բասյոյի առաջին բանաստեղծությունը, իսկ 1526 թվականին տպագրվեցին նրա երկու հոկկուները։
1665 թվականին Բասյոն ու Յոսիտադան մի քանի ծանոթների հետ միասին գրեցին հյակուին կամ հարյուր բանաստեղծական տնից բաղկացած ռենկու։ Սակայն, Բասյոյի ծառայողական հանգիստ կյանքը ավարտվեց, երբ Յոսիտադան մահացավ 1666 թվականին։ Նրա կյանքի այս հատվածի մասին հավաստի տեղեկություն չկա, սակայն ենթադրվում է, որ նա սամուրայի կոչման հետ կապված հույսը կորցրել ու հեռացել էր տնից[11]։ Բասյոի սեփական վկայություններն իր կյանքի այս ժամանակաշրջանի մասին շատ աղոտ են։ Նա խոսել է մի հողատիրոջ հետ պաշտոնական դիրքեր գրավելու ցանկություն ունենալու և հոմոսեքսուալիզմով հետաքրքրված լինելու մասին։ Սակայն պարզ չէ, թե նա խոսում էր հորինված, թե իրական հետաքրքրությունների մասին[12]։ Ինքը նշում է, որ վստահ չէր՝ արդյոք ուզում էր ամբողջովին նվիրվել պոեզիային, «Այդ ընտրությունը պայքարի մեջ էր իմ գլխում և իմ կյանքը դարձրել էր անհանգիստ»[13]։ Հնարավոր է, որ նրա անորոշությունը ռենգայի և հաիկայի նո ռենգայի դեռևս ցածրակարգ համարվելու հետևանքն էր, քանի որ դրանք դեռևս համարվում էին սոցիալական բնույթ կրող զբաղմունքներ, ոչ թե լուրջ գեղարվեստական նմուշներ[14]։ Համենայն դեպս Բասյոյի բանաստեղծությունները շարունակվում էին տպագրվել ծաղկաբանություններում 1667, 1669 և 1671 թվականներին, իսկ 1672 թվականին տպագրվեց նրա և Տոիտոկու դպրոցին պատկանող բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածուն՝ «Ծովային խխունջների խաղը վերնագրով» (貝おほひ Kai Ōi)[15]։
Հռչակ ձեռք բերելու ճանապարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիհոնբաշիի նորաձև գրական շրջանակներում Բասյոյի պոեզիան հայտնի էր իր պարզ և բնական ոճի համար։ 1674 թվականին նա մուտք գործեց հաիկայի մասնագիտության ներքին շրջանակ՝ ստանալով գաղտնի դասեր Կիտումարա Կիգինից (1624–1705)[16]։ Նա գրել է հետևյալ հոկկուն՝ ծաղրական տուրք մատուցելով շոգունին.
甲比丹もつくばはせけり君が春
Հոլանդացիները նույնպես / ծնկի են իջնում Նրա տիրակալության առաջ / թռչում են նրա իշխանության տակ։ [1678]
Երբ Դանրին դպրոցի հիմնադիր և առաջնորդ Նիշիյամա Սոյին 1675 թվականին Օսակայից եկավ Էդո, Բասյոն այն բանաստեղծների ցանկում էր, ովքեր հրավիրվեցին Սոյիի հետ ստեղծագործելու[17]։ Հենց այս ժամանակ էր, երբ Բասյոն իրեն տվեց Տոսեի Հաիգո անունը։ Իսկ 1680 թվականին նա արդեն աշխատում էր որպես ուսուցիչ՝ ուսուցանելով քսան աշակերտների, ովքեր տպագրեցին ’’Տոսեի քսան աշակերտների լավագույն Բանաստեղծությունները’’ (桃青門弟独吟二十歌仙), գովազդելով իրենց կապը Տոսեի տաղանդի հետ։ Այդ ձմեռ նա տեղափոխվեց Ֆուկագավա գետի մյուս կողմ՝ վարելու հասարակության աչքից հեռու և միայնակ կյանք[18]։ Նրա աշակերտները նրա համար կառուցեցին խռճիթ, որի բակում տնկեցին բանանի ծառ՝ Բասյոյին տալով նոր հաիգո և իր առաջին հիմնական տունը։ Նա շատ գնահատեց ծառը, սակայն չէր ուզում, որ Ֆուկագավայի ’’Միսկանտուս’’ թուփը աճեր իր ծառի կողքին.
ばしょう植ゑてまづ憎む荻の
Իմ նոր բանանի ծառի կողքին / իմ ատելի առարկայի առաջին նշանը՝ / միսկանտուսի թուփ։ [1680]
Չնայած իր հաջողությանը՝ Բասյոն բավարարված չէր և միայնակ էր։ Նա սկսեց զբաղվել Զեն մեդիտացիայով, սակայն դա չօգնեց նրան հանգստացնել իր միտքը[19]։ 1682-ի ձմռանը նրա խռճիթը ամբողջովին այրվեց, իսկ ավելի ուշ՝ 1683 թվականին, մահացավ Բասյոյի մայրը։ Այնուհետև, նա տեղափոխվեց Յամուրա՝ ընկերներից մեկի հետ ապրելու։ Նույն տարվա ձմռանը Բասյոյի աշակերտները նրան տվեցին նոր խռճիթ, սակայն նրա հոգեբվիճակը չբարելավվեց։ 1684 թվականին նրա աշակերտ Տակարայի Կիկակուն տպագրեց նրա և այլ բանաաստեղծների գործերի հավաքածու՝ «’’Ձգված շագանակներ’’» անունով (虚栗)[20]։ Ավելի ուշ նա հեռացավ Էդոյից[21]։
Բասյոն միայնակ ճանապարհորդում էր դեպի ’’Էդոյի Հինգ Ճանապարհները’’, որոնք միջնադարյան Ճապոնիայում համարվում էին չափազանց վտանգավոր։ Սկզբում Բասյոյին թվում էր, որ նա պարզապես կմահանար կամ կսպանվեր ավազակների կողմից։ Սակայն նրա հոգեվիճակը շուտով բարելավվեց, և նա սկսեց իրեն լավ զգալ։ Բասյոն հանդիպեց նոր մարդկանց ու սկսեց վայելել փոփոխվող բնությունն ու եղանակները[22]։ Նա սկսեց նկատել իրեն շրջապատող աշխարհը, և իր բանաստեղծությունները որոշ չափով կորցրին իրենց ինքնաճանաչողական բնույթը.
馬をさへながむる雪の朝哉
անգամ ձին / նկատվում է իմ աչքին, այս / ձյունոտ առավոտյան։ [1684]
Ճանապարհորդության ընթացքում Բասյոն շրջեց Էդոյից դեպի Ֆիջի լեռ, Ուենո և ապա Կյոտո։ Նա հանդիպեց բազմաթիվ բանաստեղծների, որոնք իրենց համարում էին Բասյոյի աշակերտներ և ցանկանում նրանից խորհուրդներ ստանալ։ Նա նրանց խորհուրդ էր տալիս անտեսել ժամանակակից Էդոյի ոճը և անգամ իր իսկ «’’Ձգված շագանակներ’’»ը՝ «բացատրելով, որ այն ներառում է բազմաթիվ բանաստեղծական տներ, որոնք քննարկման արժանի չեն»[23]։ Բասյոն վերադարձավ Էդո 1685 թվականի ամռանը՝ ճանապարհին գրելով հոկկու.
年暮ぬ笠きて草鞋はきながら
Եվս մեկ տարի անցավ / ճամփորդի գլխարկը գլխիս / ծղոտե սանդալները ոտքերիս։ [1685]
Երբ Բասյոն վերադարձավ Էդո, նա ուրախ վերսկսեց պոեզիայի ուսուցչի իր աշխատանքը ’’բասյո’’ խրճիթում, չնայած նրան, որ նա արդեն գաղտնի կերպով պլանավորում էր իր հաջորդ ճանապարհորդությունը[24]։ Ճանապարհորդության ընթացքում գրված բանաստեղծությունները տպագրվեցին ’’Դաշտերում գտնվելու մասին’’ (野ざらし紀行) անունով։ 1686-ի սկզբերին նա գրեց իր ամենահռչակավոր հաիկուներից մեկը.
古池や蛙飛びこむ水の音
հնագույն ավազան / գորտը ցատկում է ներս / ջրի ցայտյունը [1686]
Պատմաբանները կարծում են, որ այս բանաստեղծությունը միանգամից հայտնի դարձավ։ Ապրիլին Էդոյի բանաստեղծները հավաքվեցին ’’բասյո’’ խրճիթում՝ գորտերի թեմայով ’’հաիկայի նո ռենգա’’ մրցույթ անցկացնելու։ Բասյոն մնաց Էդոյում՝ շարունակելով ուսուցանել և մրցույթներ անցկացնել։ 1687-ի աշնանը նա ճանապարհորդեց քաղաքից դուրս՝ Ճապոնական լուսնին նայելու ֆեստիվալին, իսկ 1688 թվականին գնաց Ուենո՝ Լուսնային Ամանորը նշելու։ Տանը՝ Էդոյում, Բասյոն երբեմն մեկուսացնում էր իրեն բոլոից և տատանվում էր իր խռճիթ այցելուների մուտքն արգելու և նրանց ներկայությունը գնահատելու միջև[25]։ Նույն ժամանակ նա վայելում էր իր կյանքը և ուներ նուրբ հումորի զգացում, ինչը երևում է նրա գործերում.
いざさらば雪見にころぶ所迄
Հիմա ուրեմն, եկեք դուրս գանք՝ / ձյունը վայելելու … մինչև / ես սայթաքեմ ու ընկնեմ։ [1688]
Բասյոյի գաղտնի կերպով պլանավորած ճանապարհորդությունը սկսվեց 1689 թվականի Մայիսի 16-ին, երբ նա հեռացավ Էդոյից դեպի Հոնշույի Հյուսիսային նահանգներ իր աշակերտ Կավայի Սորայի (河合 曾良) հետ։ Այս ճանապարհորդության մասին Բասյոն գրել է իր լավագույն գործերից մեկում՝ Օկու նօ Հոսոմիչի կամ «’’Նեղ ճանապարհը դեպի խորը հյուսիս’’» անունով։ Բասյոն ու Սորան ուղվեցին հյուսիս դեպի Հիրաիզումի ու հասան այնտեղ հունիսի 29-ին։ Հուլիսի 30-ից հետո նրանք սկսեցին քայլել դեպի Էդո։ Նրանց ճանապարհորդությունը տևեց 150 օր, որի ընթացքում նրանք անցան շուրջ 2,400 կիլոմետր ու վերադարձան Էդո 1691 թվականի վերջերին[26]։
Բասյոն իր «’’Նեղ ճանապարհը դեպի խորը հյուսիս’’» աշխատանքը վերջնական տեսքի բերեց 1694 թվականին ու տպագրեց առաջին հրատարակությունը 1702 թվականին[27]։ Այն անմիջապես հաջողության հասավ ու այժմ համարվում է Բասյոյի լավագույն գործը[15]։ Ահա մի հոկկու այդ ժողովածուից.
荒海や佐渡によこたふ天河
Անհարթ ծովը / ձգվելով դեպի Սադո / Ծիր Կաթին [1689]
Վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]1691-ի ձմռանը Էդո վերադառնալուց հետո Բասյոն ապրում էր երրորդ խրճիթում, որը կրկին կառուցել էին նրա աշակերտները։ Սակայն, նա այս անգամ մենակ չէր. այնտեղ էր ապրում իր զարմիկի ու մի ընկերոջ հետ, ովքեր երկուսն էլ հիվանդություն ունեին։ Նրանք շատ այցելուներ էին ունենում։
Բասյոյի անհանգիստ հոգեվիճակը շարունակվում էր։ Իր ընկերներից մեկին ուղղված նամակում նա գրում է. «Խանգարված լինելով այլ մարդկանցից՝ միտքս հանգստություն չի գտնում»[28]։ Նա վաստակում էր իր ապրուստը ուսուցանելով և հաճախում էր հաիկայի խնջույքների մինչև 1693 թվականի օգոստոսը։ Սակայն, սրանից հետո Բասյոն մեկ ամսով փակեց իր խրճիթի դուռն ու հրաժարվեց որևէ մեկին հանդիպել։
Բասյոն վերջապես հանգստացավ, ’’կարումի’’ կամ «լուսավորություն» կիսա-Բուդդայական փիլիսոփայությունն ուսումնասիրելուց հետո, որը սովորեցնում է գնահատել ամենօրյա կյանքը։ Բասյոն վերջին անգամ լքեց Էդոն 1694-ի ամռանը՝ ժամանակ անցկացնելով Ուենոյում, Կյոտոյում և Օսակայում։ Բասյոն ստամոքսի հիվանդություն ձեռք բերեց ու մահացավ՝ իր աշակերտներով շրջապատված։ Չնայած նրան, որ Բասյոն չի գրել իր մահվան հետ կապված որևէ բանաստեղծություն, նրա վերջին գործը վերագրվում է այս թեմային.[29]
旅に病んで夢は枯野をかけ廻る
Ճանապարհին հիվանադանալով՝ / երազանքս գնում է թափառելու / չոր դաշտերի վրայով [1694]
Ազդեցություն և գրականական քննադատութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]’’Կիգոյի’’ (季語) բանաձևերին հավատարիմ մնալու փոխարեն, որոնք Ճապոնիայում ճանաչված են անգամ այսօր, Բասյոն ձգտում էր արտահայտել իր իրական զգացմունքները իր ’’հոկկուի’’ մեջ։ Բասյոյի ջանքերն ու պոեզիայի ոճը շատ գնահատված էին անգամ նրա կենդանության ժամանակ, ինչն էլ իհարկե ավելի բարձր գնահատականի արժանացավ բանաստեղծի մահից հետո։
18-րդ դարում Բասյոյի բանաստեղծությունները սկսեցին շատ ավելի մեծ գնահատանք վայելել։ Շատ մեկնաբաններ, օրինակ Իշիկո Սեկիսուին և Մորո Նանիմարուն մեծ աշխատանքներ են տարել Բասյոյի գործերում պատմական իրադարձությունների, միջնադարյան գրքերի և այլ բանաստեղծությունների մասին վկայություններ գտնելու նպատակով[30]։ 1793 թվականին Բասյոյի գործերը աստվածացվում էին, և դրանց դեմ որևէ քննադատություն հայհոյանք էր համարվում[30]։
19-րդ դարի վերջում Բասյոյի պոեզիայի հանդեպ ցասումն ավարտվեց, ’’Մասաոկա Շիկիի’’՝ Բասյոյի ամենահայտնի քննադատի, հստակ ու անկեղծ առարկությունների պատճառով[30] Սակայն, Շիկին նաև մեծ դեր ունեցավ Բասյոյի պոեզիան անգլերենով հասանելի դարձնելու գործում[31]։ Նա ստեղծեց ’’հաիկու’’ տերմինը (առաջ հոկկու), որը նկարագրում է բանաստեղծության ազատ 5-7-5 կառուցվածք, և որը նա համարում էր ’’հաիկայի նո ռենգայի’’ ամենագեղարվեստական և ամենակարևոր մասերից մեկը[30]։
Բասյոյի բանասետղծությունները շարունակվում էին վերլուծվել 20-րդ դարում։ Նրա պոեզիան վերլուծվել է, օրինակ, Յամամոտո Կենկիչիի, Իմոտո Նոիչիի և Օգատա Ցուտոմուի կողմից։ Նույն դարում Բասյոյի գործերը նաև շատ անգամ թարգմանվել են տարբեր լեզուներով ու տպագրվել ամբողջ աշխարհով մեկ։
Քանի որ Արևմուտքում նախընտրում էին հաիկուի ավանդական տեսակները, օրինակ ’’թանկան և ’’ռենգան’’, Բասյոն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես Ճապոնացի բանաստեղծ, իսկ ’’հաիկուն’’՝ որպես Ճապոնական պոեզիա։ Որոշ արևմտյան գիտնականներ կարծում են, որ Բասյոն է հաիկուի հիմնադիրը[32]։ Բասյոյի պոեզիայի իմպրեսիոնիստական և հակիրճ բնույթը մեծ ազդեցություն է ունեցել Էզրա Փաունդի, Իմիջիստների և Բիթ սերնդի բանաստեղծների վրա[33]։ Բասյոյի երկու բանաստեղծություններ մեծ ճանաչում են ստացել՝ տեղ գտնելով Սալինջերի «Թեդի» կարճ պատմվածքում՝ տպագրված Նյու Յորքեր ամսագրում 1952 թվականին[34]։
1979 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Մերկուրիի վրա գտնվող խառնարաններից մեկը կոչել է Բասյոյի անունով[35]։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բասյոն իր շրջագայության մասին պատմել է «Հողմահարված ճանապարհորդական գրառումներ» ժողովածուի մեջ։ Մեկ տարվա մտորումներից հետո Բասյոն հրատարակում է «Գարնանային օրեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Յամագուտի Մոիտին իր հետազոտություններում գրում էր. «Եվրոպացին դժվար թե հասկանա այս բանաստեղծությունների իմաստը և գեղեցկությունը, և դեռ կզարմանա, որ ճապոնացիները հիանում են նման բանաստեղծություններով:Մինչդեռ ճապոնացին լսում է այդ բանաստեղծությունները՝ երևակայությամբ տեղափոխվելով այնտեղ»։
Բասյոյի փիլիսոփայական և գեղագիտական սկզբունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական արվեստի վրա մեծ ազդեցություն է թողել բուդդայականության Ձէն դպրոցը, որը Ճապոնիա էր ներթափանցել Չինաստանից։ Ձէնի սկզբունքները մտան արվեստի մեջ՝ ձևավորելով ճապոնական արվեստին բնորոշ ոճ, որը առանձնանում է իր սեղմությամբ և գեղեցիկի մասին նուրբ պատկերացումներով։ Հենց Ձէնը թույլ տվեց Բասյոյին հայկու գրական ուղղությունը դարձնել յուրօրինակ երևույթ, աշխարահայացքի արտահայտման միջոց, որի ժամանակ ստեղծագործությունը կարող է գեղագիտորեն արտացոլել շրջապատող աշխարհի գեղեցկությունը և այն ցույց տալ մարդուն՝ կիրառելով նվազագույն միջոցներ։
Հայերեն հրապարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծություններ։ «Գարուն», 1985, թիվ 12, էջ 84։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Japan Search (яп.) — 2020.
- ↑ 2,0 2,1 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 松尾芭蕉 (Japanese). The Asahi Shimbun Company. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 芭蕉と伊賀上野 (ճապոներեն). 芭蕉と伊賀 Igaueno Cable Television. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Drake, Chris. 'Bashō’s “Cricket Sequence” as English Literature', in Journal of Renga & Renku, Issue 2, 2012. p7
- ↑ Ueda 1982, p.20
- ↑ Ueda 1982, p. 21.
- ↑ Ueda 1982, p. 22.
- ↑ Ueda 1982, p. 23.
- ↑ Ueda 1982, p. 9.
- ↑ 15,0 15,1 Kokusai 1948, p. 246
- ↑ Carter 1997, p. 62.
- ↑ Yuasa 1966, p. 23
- ↑ Carter 1997, p. 57
- ↑ Ueda 1982, p. 25.
- ↑ Kokusai 1948, p. 247
- ↑ Ueda 1992, p. 95.
- ↑ Ueda 1982, p. 26.
- ↑ Ueda 1992, p. 122
- ↑ Ueda 1982, p. 29
- ↑ Ueda 1992, p. 145
- ↑ Kokusai 1948, p. 241
- ↑ Bolitho, Harold, in Treasures of the Yenching: seventy-fifth anniversary of the Harvard-Yenching Library, Chinese University Press, 2003, 978-962-996-102-2 p.35
- ↑ Ueda 1992, p. 348
- ↑ Ueda 1992, p. 34
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Ueda 1992, p. 7.
- ↑ Burleigh, David 'Modern Haiku Review' vol 35.2 Summer 2004, Lincoln, USA
- ↑ Ross, Bruce. How to Haiku: A Writer's Guide to Haiku and Related Forms, Tuttle, 2002, 978-0-8048-3232-8, p.2
- ↑ See, for instance, Lawlor 2005, p. 176
- ↑ Slawenski, 2010, p. 239: "Nothing in the voice of the cicada intimates how soon it will die" and "Along this road goes no one, this autumn eve."
- ↑ International Astronomical Union (1980 թ․ նոյեմբերի 30). Transactions of the International Astronomical Union, Volume XVIIB. Springer Science & Business Media. էջ 291. ISBN 978-90-277-1159-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բասյոյի հոքուները Նաիրի Զարյանի թարգմանությամբ
- Bashō-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Մացուո Բասյոի գործերը Գուտենբերգ նախագծում
- «Matsuo Bashō (松尾芭蕉)». Classical Japanese Database. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին. Various poems by Bashō, in original and translation.
- «Interpretations of Bashō». Haiku Poets Hut. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին. Comparison of translations by R. H. Blyth, Lucien Stryck and Peter Beilenson of several Bashō haiku.
- Norman, Howard (2008 թ․ փետրվար). «On the Poet's Trail». National Geographic Magazine. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին. Interactive Travelogue of Howard Norman's journey in Basho's footsteps, including a map of the route taken.
- «An Account of Our Master Bashō's Last Days». Simply Haiku: A Quarterly Journal of Japanese Short Form Poetry. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին. A translation by Nobuyuki Yuasa of an important manuscript by Takarai Kikaku, also known as Shinshi, one of Bashō’s followers.
- «Matsuo Bashō - Complete Haiku in Japanese». André von Kugland. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
- bashoDB
- Price, Sean (2007). «Phinaes' Haikai Linked Verse Translations». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Translations of renku by Bashō and his disciples, by Sean Price.
- Norman, Howard (2008 թ․ փետրվար). «On the Poet's Trail». National Geographic Magazine. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին. Travels along the path Matsuo Bashō followed for Oku no Hosomichi. Photography by Mike Yamashita.
- Bridge of dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art, a catalog from The Metropolitan Museum of Art Libraries (fully available online as PDF), which contains material on this artist (see index)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carter, Steven (1997). «On a Bare Branch: Bashō and the Haikai Profession». Journal of the American Oriental Society. 117 (1): 57–69. doi:10.2307/605622. ISSN 0003-0279. JSTOR 605622.
- Forbes, Andrew; Henley, David (2014). Utagawa Hiroshige's 53 Stations of the Tokaido. Chiang Mai: Cognoscenti Books. B00LM4APAI
- Hibino, Shirō [in ճապոներեն] (1978). Bashō saihakken: ningen Bashō no jinsei 芭蕉再発見: 人間芭蕉の人生. Shintensha.
{{cite book}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն) (ճապոներեն) - Kon, Eizō [in ճապոներեն] (1994). Bashō nenpu taisei 芭蕉年譜大成. Kadokawa.
{{cite book}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն) (ճապոներեն) - Lawlor, William (2005). Beat Culture: Lifestyles, Icons, and Impact. Santa Barbara: ABC-CLIO. ISBN 978-1-85109-405-9.
- «Tōdō Sengin» 藤堂蝉吟. Nihon Jinmei Daijiten Plus (japanese). Kodansha. 2015. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Okamura, Kenzō (岡村 健三) (1956). Bashō to Jutei-ni 芭蕉と寿貞尼. Ōsaka: Bashō Haiku Kai.
{{cite book}}
: Invalid|script-title=
: missing prefix (օգնություն) (ճապոներեն) - Shirane, Haruo (1998). Traces of Dreams: Landscape, Cultural Memory, and the Poetry of Basho. Stanford, CA: Stanford University Press. ISBN 0-8047-3099-7.
- Ueda, Makoto (1982). The Master Haiku Poet, Matsuo Bashō. Tokyo: Kodansha International. ISBN 0-87011-553-7.
- Ueda, Makoto (1970). Matsuo Bashō. Tokyo: Twayne Publishers.
- Ueda, Makoto (1992). Bashō and His Interpreters: Selected Hokku with Commentary. Stanford, CA: Stanford University Press. ISBN 0-8047-1916-0.
- Slawenski, Kenneth. 2010. J.D. Salinger: A Life. New York: Random House, 978-1-4000-6951-4
- Takarai, Kikaku (2006). An Account of Our Master Basho's Last Days, translated by Nobuyuki Yuasa in Springtime in Edo. Hiroshima, Keisuisha. 4-87440-920-2
- Kokusai Bunka Shinkōkai (1948). Introduction to Classic Japanese Literature. Tokyo: Kokusai Bunka Shinkōkai.
- Matsuo, Bashō (1666). "The narrow road to the Deep North", translated by Nobuyuki Yuasa. Harmondsworth, Penguin. 0-14-044185-9
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մացուո Բասյո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մացուո Բասյո» հոդվածին։ |
|