Մարցին Զալեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարցին Զալեսկի
Marcin Zaleski
Zaleski Self-portrait.jpg
Ծնվել է1796[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով, Հաբսբուրգի միապետություն
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1877(1877-09-16)[1][3][4][…]
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼեհաստան և Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ, համալսարանի պրոֆեսոր և լուսանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Marcin Zaleski Վիքիպահեստում

Մարցին Զալեսկի (լեհ.՝ Marcin Zaleski, 1796[1][2][3][…], Կրակով, Հաբսբուրգի միապետություն - սեպտեմբերի 16, 1877(1877-09-16)[1][3][4][…], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարցին Զալեսկին ծնվել է 1796 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում։ Եղել է ինքնուս, թատրոնում աշխատել է դեկորատորի օգնական, իսկ աշխատանքից հետո պատճենել է կտավներ։ Մարցինը ուսում է ստացել՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում: 1830 թվականից բնակվել է Վարշավայում: Եղել է Նոյեմբերյան ապստամբության ականատեսը, որի իրադարձությունները պատկերել է իր նկարներում (բայց առաջին պլանում միշտ եղել է ճարտարապետությունը)։

1840-ական թվականներին մեկնել է Վիլնո և Նիկոլայ I կայսեր համար ստեղծել լեհական ամրոցների պատկերներով կտավներ։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Վարշավայի ազգային թանգարանում, Ադամ Միցկևիչի անվան թանգարանում[5] և Գոմել Պալատում[6]:

1846 թվականից Մարցին Զալեսկին եղել է Վարշավայի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտին Զալեսկի // Ռուսերեն կենսագրական բառարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]