Մարո Մազմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարո Մազմանյան
Ծնվել էմայիսի 29, 1937(1937-05-29) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Մարո Մազմանյան Վիքիդարանում

Մարո (Մարիետա) Մկրտչի Մազմանյան (մայիսի 29, 1937(1937-05-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարո Մազմանյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 29-ին, Երևանում: 1954-1957 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1957 թվականին ընդունվել 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի թարգմանական բաժինը: 1962-1966 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորում որպես կրտսեր գիտաշխատող: Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Սիլվա Կապուտիկյանի «Քարավանները դեռ քայլում են» (Մոսկվա, 1969, 1979, Երևան, 1970, 1979), Գարեգին Սևունցի «Պատմվածքներ» (Մոսկվա, 1969), Նոր-Այրի «Արամ» (1970), Եղիշե Չարենցի «Ուղղիչ տնից» (Երևան, 1975), Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» (Երևան, 1975), Մանուկ Մնացականյանի «Սրինգ» (Երևան, 1979), Զորայր Խալափյանի «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (Երևան, 1980), Անահիտ Սահինյանի «Կեռմաններ» (Երևան, 1980) գրքերը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 288: