Մարոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Մարոնիա
հուն․՝ Μαρώνεια
Դրոշ
Dimos Maronias.png

20091122 Marwneia Rhodope Greece 2.jpg
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասԱրևելյան Մակեդոնիա և Թրակիա
ՇրջանՌոդոպի (նոմոս)
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն7,644 մարդ (2001)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմուղղափառ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ավտոմոբիլային կոդΚΟ
##Մարոնիա (Հունաստան)
Red pog.png

Մարոնիա (հուն․՝ Μαρώνεια), գյուղական համայնք ժամանակակից Հունաստանում։ Գտնվում է Մակեդոնիայից արևելք, հունական Թրակիայի տարածքում, Կոմոտինի քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք, և մտնում է Ռոդոպի նոմոսի կազմի մեջ։ Ժամանակակից Մարոնիայի տարածքում գտնվում էր համանուն խոշոր հին հունական բնակավայր, որը հայտնի է մ.թ.ա. 5-րդ դարից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին թատրոնի ավերակները

Ժամանակակից Մարոնիայի տարածքում բնակավայրը հայտնի է մ.թ.ա. 5-րդ դարից, սակայն բնակավայրից ոչ հեռու հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ այդ տեղանքը բնակեցված է եղել ավելի շուտ՝ մոտավորապես 3000 տարի առաջ[1]։ Ըստ լեգենդի բնակավայրը հիմնվել է Դիոնիսոսի որդի Մարոնիի կողմից[2]։ Պլինիոս Ավագը հայտնում է, որ բնակավայրը պատկերացրածից ավելի հին է։ Մարոնիայի վայրում գտնվել է հին աֆրիկյան բնակավայր, որը կոչվում էր Օրտագուր (Ortagures)[3]:

Մ.թ.ա. մոտ 200 թվականին քաղաքն երկարատև պաշարումից հետո Մակեդոնիայի Երկրորդ ճակատամարտի ժամանակ գրոհով վերցվել է Ֆիլիպ V Մակեդոնացու կողմից, որն իր զայրույթը թափել է Մարոնիայի անհնազանդ ժողովրդի վրա՝ ոչնչացնելով չափահաս բնակչության մեծ մասը[4]։

Հռոմեական Հանրապետությունը արդյունքում հաղթելով դաժան և ուխտադրուժ Ֆիլիպ թագավորին, Մարոնիային շնորհել է ազատ քաղաքի կարգավիճակ[5]։

Հին ժամանակներից ի վեր Մարոնիայի բնակիչների հիմնական զբաղմունքը գինեգործությունն էր։ Հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում Մարոնիայի գինիները հայտնի էին ամբողջ կայսրությունում։ Ըստ որոշ տարեգիրների, դրանք օժտված էին յուրահատուկ համով և քաղցր բույրով[6][7]։ Մետաղադրամները, որոնք հայտնաբերվել են հին բնակավայրի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ, հաստատում են պատմաբանների հաղորդագրությունները՝ մետաղադրամների վրա պատկերված են խաղողի ողկույզներ և, ըստ երևույթին, Դիոնիսոսը, որին պաշտում էին Մարոնիայի բնակիչները։

Հնագիտական պեղումներ Մարոնիայի տարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

50 տարիների ընթացքում ժամանակակից Մարոնիայի տարածքում անցկացվում են մասշտաբային հնագիտական պեղումներ, որոնք լույս են սփռում ոչ միայն բնակավայրի պատմության, այլ նաև ամբողջ տարածաշրջանի պատմության վրա։ Ավելի ուշ, հնագիտական պեղումները հանգեցրեցին մի ամբողջ հնագիտական արգելոցի ստեղծմանը, որտեղ հայտնաբերվել են հնադարյան բնակավայրի պատերը, անտիկ թատրոն, Դիոնիսոսի պաշտամունքի սրբատեղի, խճանկարի բեկորներ, ինչպես նաև հռոմեական կայսր Հադրիանոսի ժամանակաշրջանի հաղթակամար և բյուզանդական տաճարների մնացորդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 08en(չաշխատող հղում)
  2. Euripides, Cyclops, v. 100, 141
  3. Pliny, iv. 11. s. 18
  4. Livy, xxxi. 16; xxxix. 24; Polybius, xxii. 6, 13, xxiii. 11, 13
  5. Polybius, xxx. 3
  6. Nonnus, i. 12, xvii. 6, xix. 11
  7. Homer, Odyssey, ix. 209; Pliny, xiv. 4. s. 6