Մարկ Արեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Արեն
Ծնվել էմայիսի 2, 1955(1955-05-02) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունարձակագիր

Մարկ Արեն կամ Կարեն Մարգարյան (մայիսի 2, 1955(1955-05-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արդի հայ արձակագիր, մասնագիտությամբ տնտեսագետ։ Բնակվում է Մոսկվայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Մարգարյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 2-ին։ 1976 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև 1990 թվականին՝ Կարլսրուզի համալսարանը (Գերմանիա) և 2006 թվականին՝ Մոսկվայի Կառավարման պետական համալսարանը։

2003 թվականից առ այսօր աշխատում է Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ-ում (Մոսկվա) և ներկայումս հանդիսանում է Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ տնօրեն։

2006 թվականից առ այսօր աշխատում է Մոսկվայի ֆինանսաիրավաբանական համալսարանի Էկոնոմիկայի և կառավարման ամբիոնում` որպես պրոֆեսոր։ Հայկական IDBank բանկի տնօրենների խորհրդի անդամ է։

2012-2013 թվականներին աշխատել է «Ռոսնետ» ԲԲԸ-ում` որպես ծրագրերի ղեկավար[1]։

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում սովորելու տարիներին սովետական սուպեր համակարգիչ ЕС-1045-ի համար հնարել է հիշողության վերահսկողության համար բոլորովին նոր պարադիգմ, որն ամերիկացիները բնորոշել են IBM բնօրինակից ավելի լավը։

Գրել սկսել է 2000 թվականին[2]։

Գրականության մեջ շատ ժանրեր կան․․․ ռոմանտիզմ, իդեալիզմ, կլասիցիզմ, ռեալիզմ․․․ Ես հորինել եմ իմ սեփական ժանրը՝ ավանտյուրիզմ՝ արկածախնդրություն, քանի որ վերոնշյալներից ոչ մեկն իմ սրտով չէր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ավարտել է 1976 թվականին՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում դիմպլոմային աշխատանքով։ Ապա հակաճգնաժամային կառավարում է սովորել Գերմանիայում՝ Կարլսրուզի համալսարանում։ Տեղափոխվել է Մոսկվա և աշխատել որպես գործարանի տնօրեն։

Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը

Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թվականին։

Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թվականին։ Երևանյան գրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեսթսելլեր[3]։ Այս վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության օրոք հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայ են եղել[4]։

Վեպի հիման վրա ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նկարահանել է «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը[5]։

Սուրբծննդյան հրեշտակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբծննդյան հրեշտակը» վիպակի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2019 թվականին։ Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու։ Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են։ Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար։ Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…[6]։ 2012 թվականին Ռուսաստանում վիպակի սցենարով նկարահանվել է ռեժիսոր Վերա Ստորոժևայի «Իմ ընկերը հրեշտակ է» (ռուս.՝ Мой парень — ангел), ամանորյա կատակերգությունը[7]։ 2023 թ. ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» նախագծի հաղթող։ 2022 թ. դեկտեմբերի վաճառքի ցուցանիշներով այն ամենամսյա վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։

  1. «Բանկի ղեկավարներ». www.idbank.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Մարուքի, Շուշան. «Ես Մարկ Արենն եմ․․․». VNews. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Արմենպրես․ Երևանյան բեսթսելեր 4/101, 9 Մարտ, 2018
  4. «Գրական Թերթ».
  5. «Armenian Public TV».
  6. «Մարկ Արեն․ «Մեծերը ժամանակ առ ժամանակ ավելի շատ են կարիք ունենում հեքիաթների, քան երեխաները»․ զրույց — ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. Произведение «Рождественский ангел».
  8. ««Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը» ՝ առաջատար. թարգմանական. դեկտեմբեր, 2022». «Արմենպրես». 20 հունվարի, 2023թ.

:

Վիլ-Էվրար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիլ-Էվրար» գիրքը լույս է տեսել 2018 թվականին՝ ռուսերենից Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ։ Ժամանակակից հայ երաժշտության հիմնադրի՝ Կոմիտասի կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով։ Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար» հոգեբուժարանում։ Հետո նա տեղափոխվել է «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ վախճանվել է։ «Վիլ-Ժուիֆ»-ի մասին տեղեկատվություն շատ կա. նրան այնտեղ այցելում էին ընկերները, բարեկամները։ «Վիլ-Էվրար»-ի մասին գրեթե տեղեկություն չկա։

«Վիլ-Էվրար»-ում երկու գլխավոր հերոս կա՝ երիտասարդ բժշկուհի Իզաբելը և նրա ղեկավարը՝ հոգեբուժարանի գլխավոր բժիշկն ու տնօրենը՝ տարիքն առած պրոֆեսոր Դյուպոնը։ Հեղինակը որոշել էր գիրքը գրել այն բոլոր կանոններով, որով գրվում են նման պատմությունները։ Կոմիտասի համար մի ընկեր հնարեց, որը նրա հետ նույն հիվանդասենյակում էր մնում՝ շախմատիստ Շպիլմախերը։ Կոմիտասն անցել էր Ցեղասպանության միջով, իսկ Շպիլմախերին ապագայում Հոլոքոստ էր սպասվում։ Հեղինակն ուզում էր կապել երկու ժողովուրդների ճակատագրերը. ասել է թե՝ եթե հայ ժողովուրդը չանցներ Ցեղասպանության միջով, նման բան չէր լինի նաև հրեա ժողովրդի հետ։

...Ես չէի կարող շրջանցել այն դժբախտությունը, որը տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ, և որի պատճառով Կոմիտասը մեկնեց Ֆրանսիա, բայց ես ուզում էի դրա մասին ասել այլ կերպ՝ առանց ցույց տալու որևէ դաժան դեպք։ Ինձ պետք էր, որպեսզի ես դրա մասին ասեմ 2-3 նախադասությամբ, բայց որպեսզի լայն հասարակությունը հասկանա այդ դժբախտության խորությունը։

Քառյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քառյակը» վեպի հերոսները չորս ընկերներ են՝ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը։ Մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ ժամանակներում, պայքարում ավազակախմբերի դեմ… Նրանց կյանքում փորձանքների ու փորձությունների պակաս չկա, սակայն ոչինչ չի կարողանում տրոհել այդ քառյակը։ Այս գրքի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը[1]։

Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու մեջ ամենակարևորը… նրա արժեքն է։ Ինչն էլ սահմանելի է նրանով, թե ինչ կարող է նա տալ, այլ ոչ թե ինչի է հասել։ Պետք է ձգտել լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ։
  • Գրականությունն իրականությունից տարբերվում է նրանով․․․ որ գրքերում յուրահատուկ մարդկանց թիվը շատ է, իսկ սովորականներինը՝ քիչ։ Իսկ ահա կյանքում լրիվ հակառակն է։ Բայց դե պետք չէ մտածել, թե գրքերը մեզ ինչ-որ նոր բան են սովորեցնում։ Դա մոլորություն է։ Դրանք մեզ պարզապես օգնում են տեսնել այն, ինչ կա մեր մեջ։ Հենց դա է լուսավորչականությունը։
  • Լավ վեպը միշտ չէ, որ բեսթսելլեր է դառնում․․․ Դա մշակութային բացթողումների պատճառով է։ Մշակույթը պետք է սերմանել։ Ամբողջ աշխարհում։ Նույնիսկ բռնի ուժով։ Այլապես մեզ կործանում է սպասում։ Հայտնագործելով շղթայական ռեակցիան ու գենետիկական ինժեներիան՝ զանգվածային ոչնչացման կամ կյանքի արարմանն ունակ ուժերը, այսինքն՝ մենք, մտանք Աստծո տիրապետության ոլորտ։ Ու՞մ կարգավիճակով՝ աշակերտի, թե գողի, դրանից է կախված կպատժի՞ մեզ, թե՞ կշնորհի ներում։
  • Քաղաքականությունը լողացող սառցալեռ է, և հեռուստադիտողներին արտաքին տեսքով ցույց տալու համար մնում է միայն մեկ ութերորդ մասը։ Յոթ ութերորդ մասը ծածուկ է աչքից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռեքվիեմ Հուդայի», 2006
  • «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը. Անատոլիական պատմություն», Երևան, 2008 (7֊րդ վերահրատարակություն՝ 2019 թ․)
  • «Վիլ-Էվրար», Երևան, 2018 (ռուսերենից թարգմանություն՝ Հովհաննես Այվազյան)[2]
  • «Քառյակը․ Վեպ», Երևան, 2019 (ռուսերենից թարգմանություն՝ Հովհաննես Այվազյան)[3]
  • «Տելեպորտացիա» (Телепортация), «ЛюМо» հրատարակչություն, 2020
  • «Սուրբծննդյան հրեշտակը», Երևան, 2019 (ռուսերենից թարգմանություն՝ Հովհաննես Այվազյան)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հանդիպման վայր». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Արեն, Մարկ (2018). Վիլ-Էվրար. Երևան: Բուկինիստ. ISBN 9789939661858.
  3. Արեն, Մարկ (2019). Քառյակը. Երևան: Բուկինիստ. ISBN 9789939662268.
  4. Արեն, Մարկ (2019). Սուրբծննդյան հրեշտակ. Երևան: Բուկինիստ. ISBN 978-9939-66-266-4.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]