Մարի Արագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Արագյան
Ծնվել էանհայտ
Մահացել է1955
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո

Մարի Գաբրիելի Արագյան (անհայտ - 1955), ազգությամբ հայ երգչուհի, սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան տարեթիվն անհայտ է։ 1922 թվականին Իզմիրից գաղթել է ԱՄՆ, 1951 թվականին հաստատվել Դետրոյտում[1]։ 1938-1955 թվականներին համերգային ծրագրերով հանդես է եկել ամերիկյան լավագույն բեմահարթակներում։ Նրա երգացանկում տեղ են գտել Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Դոմենիկո Սկարլատիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Յոհան Շտրաուսի, Քամիլ Սեն-Սանսի, Կոմիտասի, Սյունու, Ալան Հովհաննեսի, Գոհարիկ Ղազարոսյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գուրգեն Ալեմշահի, Հարո Ստեփանյանի, Աշոտ Սաթյանի ստեղծագործություններից։

Մարի Գաբրիելի Արագյանը երաժշտական երկերի հեղինակ է, եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» դիրիժոր, Պ. Չիմարայի երգերի (ըստ Հայնրիխ Հայնեի, Ադա Նեգրիի, բանաստեղծությունների) առաջին կատարողը՝ հեղինակի նվագակցությամբ[2]։

Մարի Արագյանը մահացել է 1955 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio, 5165m. «Anunner.com - MARI ARAGYAN / ՄԱՐԻ ԱՐԱԳՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 78. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։