Մարիս Շտրոմբերգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիս Շտրոմբերգս
Māris Štrombergs - BMX Cyclist of Latvia.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Māris Štrombergs
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝Flag of Latvia.svg Լատվիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 10, 1987(1987-03-10) (34 տարեկան)
Ծննդավայր՝Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիա

Մարիս Շտրոմբերգս (լատիշ․՝ Māris Štrombergs, մարտի 10, 1987(1987-03-10), Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիա), լատիշ հեծանվորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն BMX -ի դիսցիպլինայում (2008, 2012):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիս Շտրոմբերգսը ծնվել է 1987 թվականի մարտի 10-ին Վալմիերայում, Լատվիա։ Մարիսի առաջին մարզիչն էր Ռայմոնդս Չեսնիկսը, որին այդ պաշտոնում փոխարինել է Իվո Լակուչը։ Մարիս Շտրոմբերգսը կարծում է, որ վերջինս օգնել է իրեն հավատալ սեփական ուժերին և փոխել իր վերաբերմունքը շատ բաների նկատմամբ[1]։

Մարիս Շտրոմբերգսն ամուսնացել է ֆիլիպինուհի Նատաշա Պաուլոի հետ 2016 թվականի նոյեմբերին, մեկ տարի անց այն բանից հետո, երբ Մարիսը նրան առաջարկություն էր արել։ 2018 թվականի ամռանը Մարիսը հայր դարձավ, ծնվեց տղան, որին անվանեցին Ռիո Ջեյմս[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիս Շտրոմբերգսը Գերմանիայում 2008 թվականի մայիսին դարձել է Եվրոպայի չեմպիոն[3], իսկ որոշ ժամանակ անց նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը[4]։ Սակայն գլխավոր ձեռքբերումը դեռևս առջևում էր, օգոստոսին նա դարձել է Պեկինում հեծանվավազքի օլիմպիական չեմպիոն[5]։ Մարիս Շտրոմբերգսը դարձել է BMX -ի Լատվիայի հեծանվավազքի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը և Լատվիայի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ մարմնամարզիկ Իգոր Վիհրովից հետո անկախության վերականգնումից ի վեր[6]։ Մարիսից բացի, ոչ մի լատվիացի մարզիկ չի կարողացել նույն մրցաշրջանում նվաճելել բոլոր այս տիտղոսները[6]։ 2008 թվականին ըստ Sporta Avīze ամսագրի վարկածի, Մարիսը դարձել է Լատվիայում ամենահայտնի մարզիկը[7]։

Մարիս Շտրոմբերգսը օլիմպիադայից հետո ընկած ժամանակաշրջանը անցկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ նա 11 ամիսների ընթացքում մասնակցել է ամերիկյան հեծանվային ասոցիացիայի հեծանվային մարաթոնին։ Մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել պաշտպանել տիտղոսը, դառնալով չորրորդը[8]։ Հաղթել է հեղինակավոր մրցավազքում ԱՄՆ-ում[9], իսկ ավարտին Մարիս Շտրոմբերգսը դարձավ երրորդը[10]։ 2009 թվականին նա ստացել է Nora Cup մրցանակը[11], այս մրցանակը հեծանվավազքում մոտավորապես նույնն է, ինչ «Օսկար»-ը կինոյում[8]։

2010 թվականին Շտրոմբերգսը կրկին հաղթել է աշխարհի առաջնությունում[12]։ Նա երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Nora Cup մրցանակը[13], այնուհետև Ֆրանսիայում նվաճել է Supercross World Cup սուպերկրոսի աշխարհի գավաթը[14]։

2011 թվականին Մարիս Շտրոմբերգսը վնասվածք էր ստացել, իսկ ամռանը վերականգնվել էր։ Հուլիսին նա մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի մրցավազքին, ավարտին հասնելով երրորդ տեղում[15]։ Մի քանի շաբաթ անց նա մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ նա զբաղեցրել է ութերորդ տեղը անհատական ​​առաջնությունում[16], այնուհետև, սովորական էլիտային մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը[17]։

Մեկ տարի անց կրկին մասնակցել է աշխարհի գավաթին, դառնալով չորրորդը անհատական ​​մրցավազքում[18]։ Էլիտային մրցավազքի եզրափակիչում նրան որակազրկեցին[19]։

2012 թվականին նա Լոնդոնի օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական կրկնակի չեմպիոն[20]։

2018 թվականի նոյեմբերին Մարիս Շտրոմբերգսը հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին[2]։

Aquote1.png Դժվար է հրաժեշտ տալ այն բանին, ինչով զբաղվել ես հինգ տարեկանից։ Սակայն հայրությունն ավելի կարևոր է։ Շնորհակալ եմ սպորտինայն ամենի համար, ինչ նա տվել է ինձ։ Ես ոչնչի համար չեմ զղջում և անհամբերությամբ սպասում եմ իմ կյանքի հաջորդ շրջանին
- Մարիս Շտրոմբերգս
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Māris ŠTROMBERGS» (լատվիերեն)։ www.olimpiade.lv։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-04-24 
  2. 2,0 2,1 «Двукратный олимпийский чемпион Марис Штромбергс завершает карьеру» (ռուսերեն)։ DELFI։ 2018-11-13։ Վերցված է 2019-04-24 
  3. «2008 EUROPEAN BMX CHAMPIONSHIPS» (անգլերեն)։ www.bmxmania.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2019-04-24 
  4. «UCI BMX World Championships 2008 - Elite Men - Final» (PDF)։ UCI։ 2008-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-21-ին։ Վերցված է 2019-04-24 
  5. «Strombergs of Latvia wins first-ever Olympic men's BMX gold» (անգլերեն)։ China Daily։ 2008-08-22։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2019-04-24 
  6. 6,0 6,1 Jurševica Māra. (2008-12-13)։ «Zelta Māris»։ nra.lv (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-20-ին 
  7. «Марис Штромбергс признан лучшим спортсменом года» (ռուսերեն)։ RUS TVNET։ 2012-12-18։ Վերցված է 2019-04-24 
  8. 8,0 8,1 «2009. gads Latvijas un pasaules riteņbraukšanā» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2009-12-29։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  9. «Štrombergs uzvar PK posmā» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2009-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  10. «Štrombergs trešais ABA sezonas noslēgumā» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2009-11-30։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  11. «Štrombergs nosaukts par Gada labāko BMX sportistu» (լատվիերեն)։ TVNET։ 2009-09-28։ Վերցված է 2019-04-24 
  12. «Štrombergs izcīna pasaules čempiona titulu» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2010-07-31։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  13. «Štrombergu ASV atzīst par gada labāko BMX braucēju» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2010-09-25։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  14. «Štrombergs izcīna Pasaules kausu» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2010-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  15. «Štrombergs atgriežas ar trešo vietu» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2011-07-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  16. «Štrombergs astotais pasaules čempionātā individuālajos braucienos» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2011-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  17. «Štrombergs - pasaules vicečempions» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2011-07-30։ Վերցված է 2019-04-24 
  18. «Sekundes tūkstošdaļas šķir Štrombergu no medaļas individuālajos braucienos» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2012-05-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  19. «Štrombergam neveiksme finālā un 8. vieta pasaules čempionātā» (լատվիերեն)։ Sportacentrs.com։ 2012-05-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-04-24 
  20. «Марис Штромбергс — двукратный Олимпийский чемпион» (ռուսերեն)։ DELFI։ 2012-08-10։ Վերցված է 2019-04-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]