Մարիլեյդի Պաուլինո
Մարիլեյդի Պաուլինո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | իսպ.՝ Marileidy Paulino |
Մասնագիտացում՝ | մարզիկ |
Երկիր՝ | Դոմինիկյան Հանրապետություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 25, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Nizao, Peravia Province, Դոմինիկյան Հանրապետություն[2] |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Մարիլեյդի Պաուլինո (իսպ.՝ Marileidy Paulino, հոկտեմբերի 25, 1996[1], Nizao, Peravia Province, Դոմինիկյան Հանրապետություն[2]), դոմինիկացի աթլետ, 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 400 մետր մրցավազքում, աշխարհի կրկնակի չեմպիոն 4x400 մետր խառը փոխանցումավազքում (2022 թվական) և 400 մետր մրցավազքում (2023 թվական):
Կենսագրություն և սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 25-ին Դոմինիկյան Հանրապետության Պերավիա նահանգի Նիզաո քաղաքում։
Սպորտով սկսել է զբաղվել դպրոցական տարիներին։ Զբաղվել է վոլեյբոլով և հանդբոլով, սակայն հետո վերջնականապես ընտրել է աթլետիկան:
Նրա ընտանիքը աղքատ էր, և այդ պատճառով նա առաջիկա ժամանակում աթլետիկայով զբաղվում էր ոտաբոբիկ։ 2021 թվականից նա ֆիզիկական դաստիարակություն է սովորում Սանտո Դոմինգոյի ինքնավար համալսարանում[3]։
Նա եֆրեյտոր է Դոմինիկյան ռազմաօդային ուժերում[4]։
2015 թվականին մասնակցել է Դոմինիկյան Հանրապետության III պատանեկան խաղերին՝ 100 մետր վազքում 12,70 միավորով նվաճելով արծաթե մեդալ՝ ներկայացնելով իր Պերավիա նահանգը։
2016 թվականին Սան Սալվադորում կայացած NACAC-ի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը 100 մետր վազքում՝ 12.02 ժամանակով մրցավազքում և հինգերորդը եզրափակիչում՝ 11.98 ժամանակով։ Պաուլինոն վազել է 24.43 200 մ նախնական փուլում և 24.00 եզրափակիչում՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը[5]:
2017 թվականին մասնակցել է 200 մետր վազքում Թայպեյի ամառային ունիվերսիադայում, որտեղ 24.13 ժամանակով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, իսկ 23.95-ը՝ կիսաեզրափակիչում 11-րդ տեղը, սակայն եզրափակչի ուղեգիր չի նվաճել։ Նա հանդես է եկել նաև 4x100 մետր փոխանցումավազքում, սակայն նրա թիմը որակազրկվել է նախնական փուլում[6]։
2019 թվականին նա մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել դուրս գալ եզրափակիչ։ Նույն թվականին նա նվաճել է երկու արծաթ և երկու բրոնզե մեդալ Ռազմական համաշխարհային խաղերում։ Նա մասնակցել է 200 մետր մրցատարածությունում՝ որակավորվելով 23,58 վազքով, 23,46՝ կիսաեզրափակչում և 23,18 եզրափակչում՝ նվաճելով արծաթե մեդալ[7]։
2020 թվականին Պաուլինոն աթլետիկայի ազգային ֆեդերացիայի կողմից արժանացել է «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակին[8]։
Տոկիոյի Օլիմպիադա 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերում նա երկու արծաթե մեդալ է նվաճել 400 մետր մրցավազքում և 4x400 մետր խառը փոխանցումավազքում[9]։
Նա դարձել է առաջին դոմինիկացի մարզուհին, ով Օլիմպիական խաղերում մեկից ավելի մեդալ է նվաճել։ Նա վազել է «Աստված իմ հույսն է, Ամեն» արահայտությամբ, որը գրված էր նրա սպորտային կոշիկների վրա[10]։
2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Պաուլինոն ոսկի է նվաճել 400 մ վազքում՝ 48,76 ազգային ռեկորդով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 2,2 https://listindiario.com/el-deporte/2021/04/06/664510/marileidy-paulino-tiene-su-meta-a-largo-plazo-rescatar-ninos-huerfanos
- ↑ «Marileidy Paulino sueña con tener un gran debut en los Juegos Olímpicos». Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Atletas dominicanos ganan plata y dos bronce en los juegos mundiales militares». Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «IX CAMPEONATO / CHAMPIONSHIPS NACAC U23» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «WOMEN'S 4X100M RELAY» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «MARILEIDY PAULINO: NUEVO FENÓMENO EN EL CARIBE HISPANO». Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Pirón optimista trabaja para ir a Tokio 2020». Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Marileidy Paulino y Anabel Medina, primeras medallistas olímpicas de RD». Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Dios es mi esperanza. Amén», lo que está grabado en los tenis de correr de Marileidy Paulino». Արխիվացված է օրիգինալից 2021-08-14-ին. Վերցված է 2021-08-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիլեյդի Պաուլինո» հոդվածին։ |
|