Jump to content

Մարիա Սոֆյա Դելագարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Սոֆյա Դելագարդի
Դիմանկար
Ծնվել է1627[1][2][3][…]
ԾննդավայրՏալլին, Շվեդիա[2]
Մահացել էօգոստոսի 22, 1694(1694-08-22)[2][4]
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[2]
ԳերեզմանTyresö Church[5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունֆրեյլինա և բանկիր
ԱմուսինGustaf Gabrielsson Oxenstierna?[5]
Ծնողներհայր՝ Jacob De la Gardie?[2][5], մայր՝ Ebba Brahe?[5]
ԵրեխաներGustaviana Juliana Oxenstierna?
 Maria Sofia De la Gardie Վիքիպահեստում

Մարիա Սոֆյա Դելագարդի (Դե լա Գարդի) (շվեդ.՝ Maria Sofia De la Gardie, 1627[1][2][3][…], Տալլին, Շվեդիա[2] - օգոստոսի 22, 1694(1694-08-22)[2][4], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդ ազնվական, կոմսուհի[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Դելագարդին ծնվել է 1627 թվականին Թալինում՝ Յակոբ Դելագարդիի և նրա կնոջ՝ Էբբա Բրագեի ընտանիքում։ Եղել է Մագնուս Դելագարդիի քույրը և Մարիա Եֆրոսինյա Ցվեյբրյուկենցիի հարսը[8] [9]:

1643 թվականի փետրվարի 12-ին Ստոկհոլմում նա ամուսնացել է Գուստավ Օքսենշերնայի հետ, որը եղել է Ակսել Օքսենշերնայի ազգակիցը։ 1648 թվականին Գուստավի մահից հետո Մարիա Դելագարդին դարձել է միակ մարդը, որը պատասխանատու էր իր երկու դստրերի ճակատագրի համար։ 1652 թվականից Մարիան նաև պատասխանատվություն է կրել այն ունեցվածքի համար, որը նա ժառանգել էր իր հայրիկից՝ դառնալով Շվեդիայի խոշորագույն կալվածատերերից մեկը։ Դելագարադին ամուսնու մահից հետո Քրիստինա թագուհուց ստացել է որոշ արտոնություններ, որը դրական է անդրադարձել իր ֆինանսական վիճակին։ 1951 թվականին նա նշանակվել է ավագ պալատական օրիորդ՝ սկզբնապես գոյֆմեստերուհի տիտղոսով, իսկ հետո օբեր-գոյֆմեստերուհի։ Մարիա Դելգարդին հաճախ ընդունում էր թագուհուն իր Tyresö Palace աթոռանիստում, որտեղ միապետը սիրում էր որս անել։

Մարիա Սոֆյա Դելագարդին եղել է գեղեցկուհի և տաղանդավոր անձնավորություն, ազատ խոսել է գերմաներեն և ֆրանսերեն։ 1649 թվականին նորություններ են հայտնվել նրա և Շվեդիայի ապագա թագավոր Կառլ Գուստավի հետ հնարավոր ամուսնության մասին։ Այդ պլանները չէին կարող իրագործվել, բայց հնարավոր ամուսնության մասին խոսում էին մինչև 1652 թվականը։ 1654 թվականին Քրիստինա թագուհու հրաժարականից հետո Մարիա Սոֆյան նույնպես լքել է թագավորական բակը, որպեսզի կյանքը նվիրեր իր նոր հետաքրքրություններին, որոնց շնորհիվ նա հայտնի է դարձել շվեդական պատմությունում։

Tyresö Palace պալատ

Շարունակելով ապրել Tyresö Palace պալատում, նա կառավարում էր իր շատ սեփականությունները։ Իր եղբայրների առաջարկով՝ Դելագարդին իրականացրել է ճանաչողական ճանապարհորդություն Նիդերլանդներ, որպեսզի ուսումնասիրեր արդյունաբերական կյանքը։ Մարիան հետաքրքրվում էր նաև անասնապահությամբ և այգեգործությամբ։ Նրա ամենահաջող ձեռնարկությունը դարձել է տեքստիլ արդյունաբերությունը. Մարիան արտադրում էր բանակի համար նախատեսված հագուստ և գործվածքներ։ 1650-ական թվականներին Մարիա Սոֆյա Դելագարդին զվաղվել է բանկային գործունեությամբ և մրցել է Stockholm Banco-ի հետ։ Սկոնե նահանգում Դելագարդին ձեռք է բերել մի քանի կալվածքներ, գնել է Krapperups slott ամրոցը, արդյունահանել է ածուխ, կառուցել է նավեր, արտահանել է բնափայտ և հացահատիկ, հիմնադրել է թղթային ֆաբրիկաներ և արտադրել է կտավատի յուղ։

Բայց Մեծ ռեդուկցիայի ժամանակ, որը անցկացրել էր թագավոր Կառլոս XI-ը, 1980-ական թվականներների նրա ունեցվածքի մեծ մասը, ինչպես նաև նրա եղբայրների ունեցվածքները բռնագրավվել են, որը խորը ցնցել է Դելագարդիին և նա հեռացել է գործերից։

Մարիա Սոֆյա Դելագարդին մահացել է 1694 թվականի օգոստոսի 22-ին Ստոկհոլմում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Du Rietz, Anita. Kvinnors entreprenörskap: under 400 år, 1. uppl., Dialogos, Stockholm, 2013.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Marie Sophie De la Gardie (շվեդերեն) — 1917.
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Svenskt kvinnobiografiskt lexikonUniversity of Gothenburg, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  6. (շվեդ.) Marie Sophie De la Gardie
  7. «Mer om Maria Sophia De la Gardie». Stockholm länsmuseum. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  8. Maria Sjöberg. «Maria Sofia De la Gardie». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  9. Svante Norrhem. «Ebba Brahe». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սոֆյա Դելագարդի» հոդվածին։