Մարիա Համիլթոն
Մարիա Համիլթոն Мари́я Дани́ловна Гамильто́н | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1684 |
Մահացել է | մարտի 14, 1719 (35 տարեկանում) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆրեյլինա |
Մարիա Դանիլովնա Համիլթոն (Մարյա Գամոնտովա, ռուս.՝ Мари́я Дани́ловна Гамильто́н, մարտի 8, 1684 - մարտի 14, 1719, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն), Եկատերինա I-ի պալատական ազնվական օրիորդ և միևնույն ժամանակ Պետրոս I-ի սիրուհին։ Մահապատժի է ենթարկվել 1719 թվականին՝ մանկասպանության, գողության և կայսրուհու հասցեին անարգական խոսքեր ասելու համար։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Համիլթոնը սերում է շոտլանդական ծագումով Համիլթոնների կլանից, որի հիմնադիր Թոմաս Համիլթոնը Ռուսաստան էր ժամանել Իվան IV Ահեղի ժամանակ (հավանաբար նա դուստրն է Վիլլեմի (Ուիլյամի)՝ Արտամոն Մատվեևի կին Եվդոկիա Գրիգորևնա (Մերի) Համիլթոնի (Խոմուտովոյ)[1]։ Նրա բարեկամուհին՝ Արտամոնի հարազատ թոռը՝ Մարիա Մատվեևան, նույնպես թագավորի սիրուհի է եղել։
Նա պալատում հայտնվել է 1713 թվականին և օգտվելով իր գեղեցկությունից՝ սկսել է վարել թեթևաբարո կյանք՝ իր վրա գրավելով թագավորի ուշադրությունը (սակայն ոչ մի ռոմանտիկ մտերմության մասին չի հիշատակվում, ի տարբերություն Աննա Մոնսի[2], ավելի շուտ դա միայն ֆիզիկական կապ է եղել[3]՝ չնայած սենտիմենտալ շղարշին, հետագայում արձակով չափազանցված)։
Երբ նա սկսել է Մարիայի նկատմամբ սառչել, վերջինս գայթակղել է ցարական սպասավոր Իվան Միխայլովիչ Օռլովին: 1716 թվականի հունվարին թագավորի շքախմբով նրանք մեկնել են արտասահմանյան ճանապարհորդության: Օռլովը, որին Մարիան լրջորեն սիրում էր, նույնպես սառել է նրա նկատմամբ: Սիրահարներն անընդհատ վիճել են, Օռլովը նրան ծեծել է, բացի դրանից, դավաճանել Ավդոտյա Չերնիշյովայի՝ Պետրոս կայսեր մեկ այլ սիրուհու հետ: Փորձելով նրան վերադարձնել՝ Մարիան նրան նվիրել է թանկարժեք նվերներ, այդ թվում նաև այնպիսի նվերներ, որոնք կարող էին զարդարել կայսրուհուն: Հետո Մարիան հղիացել է (ըստ սպասուհու ցուցմունքների՝ նախորդ 2 հղիությունները նա ընդհատել է, առաջինը 1715 թվականին դեղերով, որոնք նա վերցրել էր պալատական դեղագործից՝ ասելով, որ իրեն պետք են միջոցներ «փորկապության դեմ»)[4]:
Նա թաքցրել է իր հղիությունը, և երեխայի ծնունդից հետո՝ մոտավորապես 1717 թվականի նոյեմբերի 15-ին, գաղտնի խեղդել է նրան, ինչի մասին իմացել է միայն սպասուհի Կատերինա Եկիմովնա Տերպովսկայան[5].
Այնուհետև Համիլթոնը կանչել է իր սպասուհու ամուսնուն՝ ձիապան Վասիլի Սեմյոնովին, և նրան տվել դիակը, որ դեն նետի:
Դիմակազերծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիմակազերծումը տեղի է ունեցել 1717 թվականին: Գրողների կողմից հնչած հանրաճանաչ վարկածը հայտնում է. կայսեր առանձնասենյակից կորել էին կարևոր փաստաթղթեր. Օռլովը գաղտնի ամբաստանություն էր գրել դավադիրներին, տվել թագավորին, նա թղթերը դրել էր գրպանը, իսկ դա ձախողվել էր: Պետրոսը մտածել էր, որ Օռլովը վախեցել է ու վերցրել զրպարտությունը, և սկսել է նրան հարցաքննել: Օռլովը վախեցել է Պետրոսից, նրա ոտքերն է ընկել ու խոստովանել իր սերը Համիլթոնի նկատմամբ՝ ի թիվս այլ բաների ասելով, որ նրա հետ է արդեն 3 տարի, և այդ ընթացքում Մարիան մահացած երեխաներ է ունեցել (ինչը Պետրոսի մեջ կասկած է առաջացրել, քանի որ պալատի մոտակայքում, ըստ որոշ մատնանշումների, պալատական պետքարանների մաքրման հորերում[6], կամ շատրվանի մոտ գտել են նորածնի դիակ՝ փաթաթված պալատական անձեռոցիկներով): Դրանից հետո սկսվել է հետաքննությունը:
Պատմաբան Միխայիլ Սեմևսկին, բարձրացնելով «Գամոնտովո աղջկա գործը» դատական գործը, գրել է, որ պատճառն ըստ էության այլ է եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ, ցանկանալով Օռլովի առաջ վարկաբեկել Ավդոտյա Չերնիշյովային, որին խանդում էր, Մարիան սիրեկանին պատմել է, որ «Չերնիշյովան, իբր թե, ինչ-որ սպասավորի հետ խոսել է Եկատերինայի մասին, որ նա ճարպոտ է, և դրանից էլ նրա դեմքին պզուկներ են»: Հետո նա պալատական կանանց պատմել է, որ Չերնիշյովայի հետ այդ մասին խոսել է Օռլովը: Գործուղումից վերադառնալով՝ Օռլովը սարսափով է իմացել, թե ինչ բամբասանքներ են իր մասին շրջում և կայսրուհու ոտքերն է ընկել: Եկատերինան, որին մինչ այդ լուրերը չէին հասել, զարմացել է, կանչել Համիլթոնին, որն սկզբում ժխտել է, որ բամբասանք է եղել, այնուհետև, երբ «նրան ծեծել են», խոստովանել է լուրերի տարածումը: Ֆրեյլինան բանտարկվել է: Պետրոսն այդ ժամանակ դեռ զբաղված էր արքայորդի Ալեքսեյի գործի հետաքննությամբ և ֆրեյլինայի հետ կապված տնային խառնակչությամբ չի զբաղվել: Մարտի 12-ին Պրեոբրաժենսկոեի նրա սենյակներում Պետրոսի և Եկատերինայի ներկայությամբ խուզարկություն է կատարվել, որի ժամանակ հայտնաբերվել են «Նորին մեծության ադամանդե և այլ իրերը», որոնք գողացվել էին, օրինակ՝ հագուստ, որը նա է կրել[2]:
Մարիան և Օռլովը Մոսկվայից տեղափոխվել են Պետերբուրգ և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում (նրանք նորակառույց բանտի առաջին բանտարկյալների թվում էին): Հարցաքննության ժամանակ նրանք մտրակահարվել են: Ապրիլին հարցաքննության համար կանչվել է սպասուհին, որից էլ իմացել են նորածնի սպանության մասին (հնարավոր է, որ մարմինը չի հայտնաբերվել՝ չնայած կեղտի մեջ գտնված դիակի մասին հիշատակմանը): Այնուհետև հարցաքննությունները դադարեցվել են մինչև հունիս: Մարիան խոստովանել է և՛ գողությունը, և՛ սպանությունը, բայց Օռլովի դեմ ցուցմունք չի տվել, նույնիսկ խոշտանգումների ժամանակ էլ պնդել է, որ նա ոչինչ չի իմացել:
Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]
5 ամիս անց՝ 1718 թվականի նոյեմբերի 27-ին, Պետրոսն ստորագրել է դատավճիռը[7].
Ֆրեյլինայի սպասուհին՝ որպես հանցակից, դատապարտվել է մտրակահարության և 1 տարվա աքսորի (մեկ այլ տեղում նշված է 10 տարի) մանածագործական տուն: Ֆրեյլինայի համար պաշտպան են կանգնել 2 կայսրուհիները՝ Եկատերինա I-ը և այրի կայսրուհի Պրասկովյա Ֆյոդորովնան, բայց դա անարդյունք է եղել. կայսրը չի մեղմացել և օրինակ է բերել իր մյուս սպասավորին՝ Վասիլի Պոսպելովին, որն առանց վարանելու ամուսնացել է հղի ֆրեյլինայի հետ. «Նա չի ցանկանում լինել ո՛չ Սաուլը, ո՛չ Ահաբը՝ բարության պոռթկումից խախտելով աստվածային օրենքը»: Ըստ որոշ տվյալների՝ Պետրոսի անզիջողականությունը կապված է նրա հետ, որ Համիլթոնի երեխաները նույն հաջողությամբ կարող էին և իրենից լինել[6]: Լրացուցիչ ծանրացուցիչ գործոն էր Պետրոսի քաղաքականությունն ապօրինի երեխաների նկատմամբ. 1715 թվականին ու ավելի ուշ նա հրատարակել է հատուկ օրենքներ նրանց խտրականության դեմ և հիմնել մի շարք կացարաններ այդպիսի երեխաների համար, որպեսզի պահպանի ազգը (Ռուսաստանում ավելի վաղ նման օրենք չի գործել), այդպիսով՝ նորածիններին սպանելը պետությանը հակառակ էր:
Հաջորդ տարվա մարտի 14-ին Մարիան գլխատվել է Տրոիցկայա հրապարակում: Մահապատժի նկարագրություններ կա Յոհան Շերերի մոտ, որը Ռուսաստան է գնացել դրանից 40 տարի անց: Ըստ նրա խոսքերի՝ Մարիան կառափնարան է գնացել «սպիտակ զգեստով՝ սև ժապավեններով զարդարված»:
Օռլովը, անմեղսունակ ճանաչվելով, ազատ էր արձակվել դեռ նախորդ տարվա նոյեմբերի 27-ին: Այնուհետև նա՝ որպես պորուչիկ, ուղարկվել է գվարդիա:
Հարկ է նշել, որ դատավճիռը համեմատաբար մեղմ է եղել: Դեռ Ալեքսեյ Միխայլովիչի օրոք նմանատիպ հանցագործության համար ավելի դաժան էին պատժում: Չնայած «Համաժողովի օրենսգիրքը» չի կոնկրետացնում մահապատժի եղանակը:
Գլուխներ[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարի վերջին իշխանուհի Եկատերինա Դաշկովան, նայելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հաշիվները, հանդիպեց սպիրտի մեծ ծախսերի: Պարզվեց, որ սպիրտն օգտագործվել է ապակե մեծ անոթներում մարդու կտրած 2 գլուխները (տղամարդու և կնոջ, դրանք մոտ կես դար պահվել են նկուղում) պահելու նպատակով լուծույթը փոխելու համար: Արխիվն ուսումնասիրելուց հետո պարզել են, որ սպիրտի մեջ դրված 2 գլուխները պատկանել են Մարիա Համիլթոնին և Վիլլիմ Մանսին (Աննա Մոնսի եղբայրը, Պետրոսի կողմից մահապատժի է ենթարկվել Եկատերինա I-ի հովանավորյալը լինելու պատճառով): Գլուխները քննել է նաև Եկատերինա II կայսրուհին՝ Դաշկովայի ընկերուհին, «որից հետո հրամայել է դրանք թաղել նույն նկուղում»[8]: Պատմաբան Ցեմևսկին մեջբերել է այդ լեգենդը, սակայն կասկած է արտահայտել, քանի որ Դաշկովան, որ թողնելով մանրամասն հուշագրություններ, ինքն այդ մասին ոչ մի փաստ չի հիշատակել[9]: Նա ենթադրել է, որ աղջկա գլխի փոխարեն սխալմամբ ընդունվել է 15 տարեկան տղայի գլուխը: 1860 թվականի «Ֆրեյլինա Համիլթոն» հոդվածում նա գրել է. «Ինչ վերաբերում է տղայի գլխին, այնքան երկար է կասկած եղել, որ այն պատկանել է աղջկա, մենք նրան տեսել ենք[…]»[10]:
Ըստ այլ աղբյուրների՝ Վիլլիմի գլուխը մինչ այսօր գտնվում է Կունստկամերայում, իսկ Մարիայի գլխի մասին կա հետևյալ լեգենդը. «Գլուխը պահվել է սպիրտով լցված ապակե փորձանոթում: Մի անգամ որոշ այցելուների կողմից սպիրտն օգտագործվել է ուղիղ իմաստով, իսկ գլուխն անհետացել է: Թանգարանի անհանգստացած հսկիչները ցուցանմուշը գտնելու խնդրանքով դիմել են Կունստկամերայի դիմաց կանգնած նավի նավաստիներին: Նավաստիները խոստացել են, սակայն նավը հեռացել է, և նավաստիները երկար ժամանակ անհետացել են: Իսկ գրեթե մեկ տարի անց նրանք հայտնվել են թանգարանում և անգլիացի լեդիի մեկ գլխի փոխարեն առաջարկել բասմաչների կողմից սպանվածների 3 գլուխ»[11]: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր այդ ամենը տեղի ունենալ, եթե գլուխները թաղված էին:
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Չուլկով։ «Մարիա Համիլթոն», պոեմ (1922)։ Նկարիչ Վենիամին Պավլովիչ Բելկինը՝ պոեմը նկարազարդողը, հերոսին հաղորդել է Աննա Ախմատովայի բնավորությանը նման գծեր[12]։
- Մաքսիմիլիան Վոլոշին, «Ռուսաստան», բանաստեղծություն։
- Գլեբ Ալեքսեև «Մարիա Համիլթոն», պատմվածք (1933)
- Ֆրիդրիխ Գորենշտեյն։ «Մանկասպանություն», Պետրոս I-ի և արքայորդի Ալեքսեյի մասին պիես, առկա է որպես կերպար։
- Ելենա Գրուշկո։ «Սիրելի շուրթեր (Մարիա Համիլթոն – Պետրոս I։ Ռուսաստան)»
- Վալերիան Սվետլով «Բախտախնդիրը», վեպՄ․ Ի․ Սեմևսկու «Ֆրեյլինա Համիլթոն։ Պատմական ակնարկ» հավելվածով։
Բալլադ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքրքրական է, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Mary Hamilton» բալլադը, որում պատմվում է Մերի Համիլթոնի՝ Շոտլանդիայի թագուհու պալատական ազնվական օրիորդի մասին, որը հղիացել է Շոտլանդիայի թագավորից և խեղդել երեխային, ինչի համար մահապատժի է ենթարկվել, ընդ որում՝ կախաղան է հանվել։ Բրիտանացի հետազոտողները նրան վերագրում են 16-րդ դարին, երբ այդ զուգադիպությունը համարվել է զարմանալի կամ էլ երգն ավելի ուշ է ստեղծվել և իրականում հիմնված է ռուսական պատմության սյուժեի վրա։ Գիտնականները շարժառիթների մեջ ներթափանցելու ուղիներ են փնտրում․ այսպես, մահապատժի ժամանակ Ռուսաստանում եղել է դեսպան Չարլզ Վոգան, և տեղեկությունները կարող էին ստացվել նրա միջոցով[13]։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ բալլադը պատկանել է Վալտեր Սքոթին, նրանից առաջ այդ նմանությանն ուշադրություն է դարձրել Չարլզ Կ․ Շարպը (Բալլադների գիրք, Էդինբուրգ, 1824)[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ А. Ельницкий. Гамильтон, Мария Даниловна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ 2,0 2,1 М. И. Семевский, «Камер-фрейлина Мария Даниловна Гамильтон» // «Отечественные записки» (1860, т. CXXXII, № 9, с. 239—310)
- ↑ А. Ельницкий. Гамильтон, Мария Даниловна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ А. Ельницкий. Гамильтон, Мария Даниловна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ Любовь авантюристов
- ↑ 6,0 6,1 Е. Анисимов. Мария Гамильтон — ирония судьбы
- ↑ Семевский, стр. 298
- ↑ Семевский, стр. 305
- ↑ Семевский, стр. 306—307
- ↑ Семевский, стр. 308
- ↑ Кунсткамера
- ↑ А. В. Лавров. Лица
- ↑ Andrew Lang. The Valet’s Tragedy and Other Stories
- ↑ Литературное наследство. Русско-английские литературные связи
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Гамильтон, Мария Даниловна»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Карл Задлер. Опыт исторического оправдания Петра I против обвинений некоторых современных писателей. СПб, 1861 (Дело фрейлины Гамильтон, с. 1-22).
- М. И. Семевский, «Камер-фрейлина Мария Даниловна Гамильтон» // «Слово и дело (1700—1725). Очерки и рассказы из русской истории XVIII в.» (Санкт-Петербург, 1884), с. 185—268; тот же очерк // «Отечественные записки» (1860, т. CXXXII, № 9, с. 239—310).