Jump to content

Մարիա Կոնտրերաս-Սվիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կոնտրերաս-Սվիթ
Դիմանկար
Ծնվել է1955
ԾննդավայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբանկիր
Զբաղեցրած պաշտոններAdministrator of the Small Business Administration?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Maria Contreras-Sweet Վիքիպահեստում

Մարիա Կոնտրերաս-Սվիթ (անգլ.՝ Maria Contreras-Sweet, 1955, Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ) ամերիկացի գործարար և նախկին պետական պաշտոնյա, որը 2014-2017 թվականներին աշխատել է որպես Փոքր բիզնեսի կառավարման 24-րդ ադմինիստրատոր։ Եղել է ProAmérica Bank-ի գործադիր նախագահն ու հիմնադիրը, առևտրային բանկ, որը կենտրոնացած է փոքր և միջին բիզնեսի վրա՝ մասնագիտությամբ լատինաամերիկյան համայնքում։ Ծնվել է Գվադալախարա, Մեքսիկա, Կոնտրերաս-Սվիթը ներգաղթել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա և այնուհետև ներգրավվել է մասնավոր հատվածում՝ հիմնելով մասնավոր բաժնետիրական ընկերություն, և հանրային ծառայության մեջ՝ որպես Կալիֆոռնիայի բիզնեսի, տրանսպորտի և բնակարանային ապահովման քարտուղար՝ նահանգապետ Գրեյ Դևիսի օրոք։

2014 թվականի հունվարի 15-ին առաջադրվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ միանալու իր կաբինետին որպես Փոքր բիզնեսի կառավարման ղեկավար։ Նա 2014 թվականի մարտի 27-ին ձայնային քվեարկությամբ հաստատվել է Փոքր բիզնեսի կառավարման ադմինիստրատորի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը ստանձնել է 2014 թվականի ապրիլի 7-ին։

Վաղ տարիք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվալ է Գվադալախարա քաղաքում, Կոնտրերաս-Սվիթի ընտանիքում, նրա մայրը և հինգ քույր-եղբայրները, ներգաղթել են Միացյալ Նահանգներ, երբ Կոնտրերաս-Սվիթը եղել է հինգ տարեկան[1]։ Նրա մայրն աշխատել է Կալիֆոռնիայի Էլ-Մոնտե քաղաքում գտնվող հավերի փաթեթավորման գործարանում[1][2]։ Կոնտրիաս-Սվիթը բակալավրի կոչում է ստացել Կալիֆոռնիայի պետական համալսարանում[3]։

Մասնավոր հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

7-Up/RC շշալցման ընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնտրերաս-Սվիթը եղել է Westinghouse's 7-Up / RC Bottling ընկերության հանրային կապերի տնօրենը և այնտեղ ստացել է պաշտոնի բարձրացում և նշանակվել է հանրային կապերի փոխնախագահ։ Ընկերության հետ նրա պաշտոնավարման ընթացքում նրանք մեծացրել են իրենց պորտֆելը` ներառելով ըմպելիք արտադրող այլ ընկերություններ, ինչպիսիք են Evian, Perrier, Sunkist, Lipton և մի քանի այլ ընկերություններ։ Մարիա Կոնտրերաս-Սվիթը դարձավ առաջատար կորպորատիվ բանակցողներից մեկը 1986 թվականի Ըմպելիքների տարաների վերամշակման և աղբի նվազեցման մասին օրենքի ստեղծման համար, որը ներկայացրել է Կալիֆոռնիայի մարման արժեքը շշերի համար և նահանգում վերամշակման համակարգի զանգվածային ընդլայնումը։ Սվիթը եղել է Bottling Company-ի կառավարման լծակներով գնման մի մասը՝ դառնալով բաժնետիրական գործընկեր։

Contreras-Sweet Company

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կոնտրերաս-Սվիթը հիմնել է Contreras-Sweet Company-ն՝ մարքեթինգային և հետազոտական խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է լատինաամերիկյան շուկայում։ Նրա հաճախորդների թվում են The Coca-Cola Company, Pacific Gas and Electric Company, Hoechst AG, The Walt Disney Company և Sempra Energy:

Պետական պաշտոնը թողնելուց հետո Կոնտրերաս-Սվիթը միացել է Էդվարդ Պ. Ռոսկիին և ձևավորել Fortius Holdings, LLC մասնավոր վենչուրային կապիտալ ընկերությունը, որը ձգտում էր ներդրումներ կատարել փոքր բիզնեսում՝ շեշտը դնելով լատինաամերիկյան և կանանց պատկանող բիզնեսներում։

2006 թվականին Կոնտրերաս-Սվիթը դարձել է Կալիֆոռնիայում 35 տարվա ընթացքում առաջին լատինաամերիկյան առևտրային բանկի՝ ProAmérica բանկի հիմնադիր նախագահը։ ProAmérica Bank-ը ուղղված է Հարավային Կալիֆոռնիայի փոքր բիզնեսի համայնքին։ Մարիա Կոնտրերաս-Սվիթը հավաքագրել է այնպիսի նշանավոր համակազմակերպիչների, ինչպիսիք են Հենրի Սիսներոսը, Էդվարդ Պ. Ռոսկին, Ալեքս Չավեսը և Սոլոմոն Տրուխիլյոն։ ProAmérica Bank-ի հաճախորդների բազան ներառում է Կալիֆոռնիայի որոշ կարևոր կորպորացիաներ, հիմնադրամներ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ և փոքր բիզնեսներ։

Հանրային հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի օրենսդիր մարմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտրերաս-Սվիթը եղել է հանրային ծառայություն որպես Լեո Թ. Մաքքարթիի քարտուղարը, երբ նա Կալիֆոռնիայի նահանգային ժողովի նախագահն էր։ Նա օգտագործել է իր հետ անցկացրած ժամանակը, որպեսզի ծանոթանա և հասկանա նահանգի օրենսդրական գործընթացը։ Ճանաչված լինելով իր աճող նոու-հաուի և հավակնությունների համար՝ Կալիֆոռնիայի սենատոր Ջոզեֆ Բ. Մոնտոյան նշանակել է Կոնտրերաս-Սվիթին որպես դաշտային պատգամավոր, որտե զբաղվել է ընտրատարածքային գործերով, օրենսդրական վերլուծություններով և հանրային քաղաքականության առաջարկներով։

ԱՄՆ մարդահամարի բյուրո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի օրենսդիր մարմնում աշխատելուց հետո Կոնտրերաս-Սվիթը 1979 թվականին միացել է Առևտրի նախարարությանը որպես Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի տասնամյա հաշվարկի շրջանային մենեջեր։ Այնտեղ պատասխանատու է եղել ավելի քան 800 աշխատակիցների և Լոս Անջելեսի շրջանի հարավ-արևելյան հատվածի ճշգրիտ հաշվարկի համար։

Կալիֆոռնիայի կաբինետի քարտուղար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտրերաս-Սվիթին նահանգապետ Գրեյ Դևիսը նշանակել է Կալիֆոռնիայի բիզնեսի, տրանսպորտի և բնակարանային գործակալության (BTH) կաբինետի քարտուղար՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ առաջին լատինաամերիկացին, որը նշանակվել է կառավարության քարտուղար։ Իր 5-ամյա պաշտոնավարման ընթացքում Կոնտրերաս-Սվիթն ամենաերկար պաշտոնավարած BTHA քարտուղարն էր՝ վերահսկելով 44,000 աշխատակիցների, 14 միլիարդ դոլար բյուջեի և 14 պետական գերատեսչությունների։ Նրա նախագծերը ներառում էին.

  • Կառավարվող Առողջապահության Բաժանմունքի և նրան ուղեկցող հիվանդների պաշտպանի գրասենյակի ստեղծում
  • Ծառայելով որպես 21-րդ դարի շինարարության հանձնաժողովի նախագահ և հրապարակել է «Invest for California Infrastructure Report»-ը
  • Ֆինանսավորման ապահովում; տեղական, նահանգային և դաշնային կառավարությունների միջև կոնսենսուսի ձևավորում. և սկսել Սան Ֆրանցիսկո-Օքլենդ Բեյ կամրջի արևելյան հատվածի շինարարությունը (այն ժամանակ նախագիծը համարվում էր Միացյալ Նահանգների խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը)
  • Կալիֆոռնիայի առաջարկ 46-ի՝ 2,1 միլիարդ դոլար արժողությամբ բնակարանային պարտատոմսի ընդունումը
  • Պետական շենքի համար երբևէ ձեռնարկված առաջին միջազգային ճարտարապետական մրցույթի ստեղծումը, որը հանգեցրեց Կալտրանս շրջանի 7-րդ գլխավոր գրասենյակի կառուցմանը[4]։
  • Ծառայելով որպես Կալիֆոռնիայի 2000 թվականի մարդահամարի նախագահ[5][6]։

Փոքր բիզնեսի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 15-ին առաջադրվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ միանալու իր կաբինետին՝ որպես Փոքր բիզնեսի կառավարման ղեկավար[7]։ Նախագահ Օբամայի առաջին ադմինիստրատոր Կարեն Միլսը լքել է պաշտոնը նախորդ սեպտեմբերին, իսկ Ժաննա Հուլիթը ղեկավարել է գործակալությունը[2]։ Նա հաստատվել է որպես Փոքր բիզնեսի կառավարման ադմինիստրատոր ձայնային քվեարկությամբ 2014 թվականի մարտի 27-ին[8]։ Նա այդ պաշտոնը ստանձնել է 2014 թվականի ապրիլի 7-ին[9]։

Այլ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական հավասարության համար կազմակերպված Hispanas-ի[10] նախագահն է (HOPE): Այս կազմակերպության առաքելությունն է ապահովել իսպանախոս կանանց քաղաքական կրթությունը, որպեսզի նրանք կարողանան բարելավել համայնքները, որտեղ նրանք ապրում են բոլորի բարելավման համար։ HOPE-ի հիմնական ծրագրերը ներառում են HOPE Leadership Institute-ը, Latina Action Day-ը Սակրամենտոյում և Վաշինգտոնում և Երիտասարդական Առաջնորդություն Գրագիտության միջոցով Ծրագիրը (YLTLP): HOPE-ը նշել է իր 20-ամյակը 2009 թվականին հատուկ բանկետով և տեսահոլովակով, որտեղ ներկայացվել է Սվիթը, որը կիսվել է կազմակերպության տարիների ընթացքում գրանցած առաջընթացով[11]։

Սվիթը նշանակվել է Միացյալ Նահանգների Սենատի կողմից սկզբնական ապակե առաստաղի դաշնային հանձնաժողովի կազմում[12][13][14][15]։ Այս երկու հետազոտություններն ուսումնասիրել են Ապակե առաստաղի ազդեցությունը աշխատավայրում կանանց և փոքրամասնությունների վրա։

Սվիթը The California Endowment- ի հիմնադիր տնօրենն է, որը բազմամիլիարդանոց բարեգործական հիմնադրամ է։

Կոնտրերաս-Սվիթն ընտրվել է Կալիֆոռնիայի Կապույտ Խաչ Կապույտ վահան ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ՝ իր շրջադարձային շրջանի և WellPoint-ին (այժմ՝ Anthem) անցնելու կրիտիկական տարիներին։ Նա ընտրվել է Հարվարդի կանանց առաջնորդության խորհրդի անդամ, որը խորհուրդ է տալիս Հարվարդի համալսարանին կանանց խնդիրների վերաբերյալ և աջակցում է կին դասախոսների հետազոտական հնարավորություններին։ Նրա ծառայության ընթացքում Համալսարանը խորհրդակցել է Խորհրդի հետ՝ Հարվարդի առաջին կին նախագահ Դրյու Ֆաուստի ընտրության հարցում։ PepsiCo-ի էթնիկ խորհրդատվական խորհրդի անդամ է, որին ղեկավարները դիմում են մարքեթինգի, աշխատանքի, առողջության, շրջակա միջավայրի և գնումների հնարավորությունների վերաբերյալ խորհրդատվության համար։ Contreras-Sweet-ը ծառայում է Milken Institute-ի Կալիֆոռնիայի Խորհրդատվական խորհրդում[16] որն ուսումնասիրում է հիմնական քաղաքական և տնտեսական թեմաները, որոնք ազդում են Կալիֆոռնիայի բարեկեցության վրա։

Կոնտրերաս-Սվիթը Լոս Անջելեսի Առևտրի պալատի խորհրդի[17] գործադիր անդամ է։ 2017 թվականի նոյեմբերին Կոնտրերաս-Սվիթը միացել է Լոս Անջելեսի Լարտա ինստիտուտին որպես առաջին[18]՝ օգնելու առաջ մղել գիտության առևտրայնացումը։ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի խորհրդի անդամ է[19]։ Կոնտրերաս-Սվիթը 10 տարի աշխատել է որպես խորհրդի անդամ և 2 տարի որպես Մեքսիկական ամերիկյան հնարավորությունների հիմնադրամի (MAOF) խորհրդի նախագահ։ Մշանակվել է Լոս Անջելեսի հրդեհային և ոստիկանության կենսաթոշակային հանձնաժողովի (LAFPP) խորհրդում։ Եղել է Կալիֆոռնիայի Անկախ համակարգի օպերատորի (ISO) գործադիր խորհրդի անդամ[20]։ Եղել է «Վերականգնել Լոս Անջելեսի» խորհրդի անդամ, որը ստեղծվել է 1992 թվականի Լոս Անջելեսի խռովություններից հետո Լոս Անջելեսի հարավային հատվածում տնտեսական զարգացում ապահովելու համար։

Սվիթը գլխավորել է հանձնաժողով, որը պատրաստել է «Լատինաներ. Կալիֆոռնիայի ոգին» ցուցահանդեսը, որը ներկայացվել է Կալիֆոռնիայի պատմության, կանանց և արվեստի թանգարանում։

2017 թվականի նոյեմբերին Սվիթը 275 միլիոն դոլարի առաջարկ է արել ամերիկյան The Weinstein Company կինոստուդիային այն բանից հետո, երբ ստուդիայի հիմնադիր Հարվի Վայնշտեյնը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ տասնյակ կանայք նրան մեղադրել են սեռական բռնության մեջ։ Սվիթը առաջարկել է The Weinstein Company-ն վերածել կանանց կողմից ղեկավարվող ընկերության[21]։ Ակնկալվում էր, որ ստուդիան կհայտարարի «Գլուխ 11»-ի սնանկության մասին 2018 թվականի փետրվարի 26-ին, նախքան Սվիթի ընկերությունը 2018 թվականի մարտի 1-ին 500 միլիոն դոլարով ընկերությունը գնելու գործարք կնքելու մասին՝ ներառյալ 90 միլիոն դոլար զոհերի փոխհատուցման հիմնադրամը[22]։ 2018 թվականի մարտի 6-ին ձեռքբերման գործարքը փլուզվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է ստուդիայի 50 միլիոն դոլարի լրացուցիչ պարտքը[23]։

Սվիթը արժանացել է Մարդկային նամակների պատվավոր դոկտոր (LHD) 2016 թվականին Ուիթերի քոլեջից[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Fox, Tom (2015 թ․ հունվարի 30). «Maria Contreras-Sweet on running the Small Business Administration». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. 2,0 2,1 Harrison, J. D. (2014 թ․ հունվարի 15). «Obama nominates Maria Contreras-Sweet to lead Small Business Administration». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  3. «Maria Contreras-Sweet: Executive Profile & Biography - Bloomberg». Bipartisan Policy Center. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. «Caltrans District 7 Headquarters Replacement Building». Architectural Record. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  5. [1] Արխիվացված Հուլիս 15, 2011 Wayback Machine
  6. «scmbdc.org». Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Eilperin, Juliet (14 January 2014). Obama picks Maria Contreras-Sweet to head SBA, Washington Post
  8. «Senate Periodical Press Gallery». United States Senate. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
  9. «The SBA Administrator». The U.S. Small Business Administration. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  10. «HOPE Founders - HOPE website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  11. Տեսանյութը ՅուԹյուբում
  12. «Good For Business: Making Full Use of the Nation's Human Capital» (PDF). www.dol.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  13. «Good for Business» (PDF). dol.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  14. «A Solid Investment: Making Full Use of the Nation's Human Capital». digitalcommons.ilr.cornell.edu.
  15. «Glass Ceiling Commission». digitalcommons.ilr.cornell.edu. Cornell University.
  16. «Global conference». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  17. «Los Angeles Area Chamber of Commerce». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  18. «blog.larta.org». larta.org. 2017 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017-12-17-ին. Վերցված է 2024-06-29-ին.
  19. «Hospital records». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  20. «California ISO». Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  21. Fleming, Mike Jr. (2017 թ․ նոյեմբերի 20). «Read Weinstein Bidder Maria Contreras-Sweet's Pitch: $275 Million And Female-Centric Leadership».
  22. «Female-led investor group to buy Weinstein Co assets». Reuters. 2018 թ․ մարտի 2.
  23. Brooke Barnes (2018 թ․ մարտի 6). «Planned Sale of the Weinstein Company Collapses Again». New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  24. «Honorary Degrees | Whittier College». www.whittier.edu. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոնտրերաս-Սվիթ» հոդվածին։