Մարիա Էգներ
Մարիա Էգներ գերմ.՝ Marie Egner | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 25, 1850[1][2][3][…] |
| Ծննդավայր | Bad Radkersburg, Ավստրիայի էրցհերցոգություն, Ավստրիական կայսրություն[4] |
| Վախճանվել է | մարտի 31, 1940[1][5][6][…] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա[7] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ և ջրանկարիչ |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուսուցիչ | Էմիլ Յակոբ Շինդլեր և Hermann Königsbrunn? |
| Անդամակցություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[6] |

Մարիա Էգներ (գերմաներեն՝ Marie Egner, օգոստոսի 25, 1850[1][2][3][…], Bad Radkersburg, Ավստրիայի էրցհերցոգություն, Ավստրիական կայսրություն[4] - մարտի 31, 1940[1][5][6][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա[7]), նորագույն ժամանակների ավստրիացի նկարչուհի
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչության առաջին դասերն ստացել է ավստրիական Գրաց քաղաքում, Հերման ֆոն Քյոնիգսբրունից[8], ապա մեկնել է գերմանական Դյուսելդորֆ քաղաքը, որտեղ 1872-ից 1875 թվականներին սովորել է Կարլ Յունգհայմի մոտ։ 1882-ն մեկնել է Վիեննա՝ ապրելու մոր հետ։ Այդ ընթացքում ամառներն անց է կացրել Նոյլենգբախի մերձակայքում գտնվող Պլանկենբերգ ամրոցի արվեստի գաղութում, որտեղ մինչև 1887 թվականը նկարչության դասեր է առել Էմիլ Յակոբ Շինդլերից։ 1887-1889 թթ. ուսումնառության նպատակով ճամփորդել է Անգլիայում։ Դրանից կարճ ժամանակ անց Վիեննայի Կյունստլերհաուսում կազմակերպվել է նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը[8]։ Հետագայում Էգների գործերը ցուցադրվել են նաև Գերմանիայում, Անգլիայում։
Նա կերպարվեստի դպրոց է հիմնել աղջիկների ու կանանց համար, սակայն վատառողջության պատճառով հարկադրված է եղել 1910 թվականից թողնել այդ գործը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անդամագրվել է Ավստրիական նկարչուհիների ընկերակցությանը (VBKÖ): 1926 թվականին այդ ընկերակցությունը կազմակերպել է Էգների նկարչական աշխատանքների ընդգրկուն ցուցահանդեսը։ 1930 թվականից նկարչուհին սկսել է կորցնել տեսողությունը և հետ է քաշվել հասարակական կյանքից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Marie Egner (նիդերլ.)
- 1 2 Marie Egner — 2008.
- 1 2 Marie Egner — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 14—17.
- 1 2 [Marie Egner Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- 1 2 3 Baumgartner M. 24 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.) — Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119165880 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 «Geschichte NÖ: Brief biography». Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին. Վերցված է 2019-09-07-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Werner Fenz: Marie Egner 1850-1940. Landschaften, Blumenbilder. Exhibition catalog. Graz: Neue Galerie, 1979
- Martin Suppan: Marie Egner. Eine österreichische Stimmungsimpressionistin. Vol 1. Vienna: Galerie Suppan Fine Arts, 1981 (with diaries and memoirs) 978-3-901255-08-3
- Martin Suppan: Marie Egner. Eine österreichische Stimmungsimpressionistin. Vol 2. Vienna: Galerie Suppan Fine Arts, 1993 (with diaries and memoirs) 978-3-901255-08-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arcadja Auctions: More works by Egner
- Marie Egner Արխիվացված 2016-08-16 Wayback Machine Frauen in Bewegung @ Österreichische Nationalbibliothek
- Biography, Literature and Works by Marie Egner
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Էգներ» հոդվածին։ |
| ||||||