Մարիա Գոլուբևա (քաղաքագետ)
Մարիա Գոլուբևա | |
Կուսակցություն՝ | Շարժում |
---|---|
Կրթություն՝ | Լատվիայի համալսարան (1994), Կենտրոնական եվրոպական համալսարան (1995) և Քեմբրիջի համալսարան (2000) |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան (2000) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, քաղաքագետ, պատմաբան, դասախոս և political historian |
Ծննդյան օր | հունիսի 28, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մարիա Գոլուբևա (լատիշ․՝ Marija Golubeva[1],), լատվիացի քաղաքական գործիչ, քաղաքագետ և պատմաբան։ Պատգամավոր և Լատվիայի խորհրդարանի 13-րդ գումարման քարտուղարի տեղակալ[2], «Զարգացման համար/Կողմ» ֆրակցիայի նախագահ[3]։ Խորհրդարանի առաջին կին-պատգամավորն է, ով բացահայտ լեսբիանկա է[4]։ 2021-2022 թվականներին եղել է Լատվիայի ներքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Լատվիայի համալսարանում ստացել է անգլերեն բանասիրության բակալավրի աստիճան։ 1995 թվականին Կենտրոնական եվրոպական համալսարանում Գոլուբևան ստացել է պատմության մագիստրոսի աստիճան։ Ապա ընդունվել է Քեմբրիջի համալսարան, որտեղ 2000 թվականին ստացել է դոկտորական աստիճան[5]։
Պրոֆեսիոնալ և ակադեմիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականից, երբ Գոլուբևան սկսեց պատմություն դասավանդել Լատվիայի մշակույթի ակադեմիայում, մինչև 2003 թվականը նա աշխատել է մի քանի համալսարաններում՝ այդ թվում Ստադինյայի անվան Ռիգայի համալսանում, որտեղ կարդում էր քաղաքագիտության դասախոսություն, և Վիձեմի համալսարանական քոլեջում, որտեղ ղեկավարում էր հետազոտական կենտրոնը[6]։ Մարիա Գոլուբևան Պետական գրասենյակում եղել է խորհրդատու, ինչպես նաև աշխատում էր պետական քաղաքականության կենտրոնում, ապա PROVIDUS վերլուծական կենտրոնում։
2013-2014 թվականներին Գոլուբևան Բրյուսելում աշխատել է որպես ICF GHK ընկերության գլխավոր խորհրդատու, որտեղ զբաղվում էր Եվրոպական միության քաղաքական վերլուծաբանությամբ։ 2014 թվականից նա SIA «RHC Consulting» վարչության անդամ է[6]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Գոլուբևան մասնակցել է «Движение За!» լիբերալ-կենտրոնական կուսակցության սահմանադրական համագումարին, որի ժամանակ ընտրվեց կուսակցության ղեկավարի կազմում[7]։
2019 թվականի մայիսին Գոլուբևան մասնակցել է Եվրոպական խորհրդային ընտրություններին, սակայն չընտրվեց։
2021 թվականի հունիսի 3-ին հաստատվեց Լատվիայի ներքին գործերի նախարարի պաշտոնում[8]։
2022 թվականի մայիսին ներգրավվեց քաղաքական դիմակայության մեջ կապված Ռիգայում Խորհրդային Բանակի զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի շուրջ առաջացած կոնֆլիկտի սրմամբ, որի մոտ մայիսի 10-ին տեղի ունեցան զանգվածային հավաքներ հակալատվիական բնույթի քաղաքական լոզունգներով։ Սկզբնապես ՆԳՆ հայտարարեց իրադարձություններին իր անմասնակցությունը և անկարգությունների ժամանակ իր հստակ աշխատանքների մասին[9], իսկ Գոլուբևան հրաժարվեց հրաժարական տալ[10]։ Սակայն նրա հրաժարականը պահանջում էր Ազգային միասնություն կուսակցության պատգամավորները, որոնց կարծիքով ներքին գործերի մարմինները դժվար իրավիճակում չեն կարողանում պատշաճ կարգ ու կանոն ապահովել, և մայիսի 16-ին փոխնախագահ Կրիշյանիս Կաինշը Գոլուբևային պաշտոնաթող արեց՝ հավասարության համար կառավարությունից հեռացնելով նաև Ազգային միասնությունից Յանիս Վիտենբերգսին[11]։ Ըստ քաղաքագետ Օյար Սկուդրայի կարծիքի՝ մայիսի 10-ի իրադարձությունները Ազգային միասնության համար միայն առիթ հանդիսացավ, իսկ Գոլուբևան փաստացի հետախուզման թիրախ դարձավ իր լիբերալ դիքորոշման պատճառով[12]։ «Ի՞նչ ասել լատվիական կառավարության հաստատունության մասին, եթե մի քանի հարյուր մարդուց բաղկացած երկու ժամ տևած ոչ նշանակալի հավաքը կարող է կառավարության երկմտել»,- «Ռոյթերս»-ը Գոլուբևայի մեկնաբանությունն է ներկայացնում[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Գոլուբևան ամուսանացած է կրթական ոլորտի խորհրդատու Դիանա Իելեյայի հետ։ Երկու կանայք ծանոթացել են 1990 թվականի սեպտեմբերի 1-ին՝ միաժամանակ ընդունվելով համալսարան, և իրենց զույգ են համարում 1993 թվականից։ Նրանց ամուսնությունը գրանցվել է 2013 թվականին Բրյուսելում, քանի որ Լատվիայում նույնասեռ ամուսնությունները թույլատրելի չեն[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Iekšlietu ministres amatā apstiprināta deputāte Golubeva Արխիվացված 2022-02-18 Wayback Machine // LETA, 3.06.2021.
- ↑ «Политические позиции очерчены яснее некуда — политолог о президиуме Сейма». rus.lsm.lv (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Министр Павлютс сложит мандат депутата; фракцию «Развития/За!» в Сейме возглавит Голубева». rus.lsm.lv (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Мария Андреева (2021 թ․ հունվարի 30). «Кто и зачем продвигает в Латвии поправки о семье как союзе мужчины и женщины». Настоящее Время (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Marija Golubeva» (լատվիերեն). cvk.lv. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 6,0 6,1 «Marija Golubeva». Kustība "Par!" (լատվիերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Partiju «Kustība Par!» vadīs Pavļuts; valdē ievēlē arī Viņķeli un Dālderi» (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Сейм одобрил новый состав правительства Արխիվացված 2021-06-03 Wayback Machine // Латвийские общественные СМИ, 3.06.2021.
- ↑ Уборку у памятника в Парке Победы утром 10 мая никто с полицией не согласовывал — госсекретарь МВД Արխիվացված 2022-05-19 Wayback Machine // «Латвийские общественные СМИ», 12.05.2022.
- ↑ Глава МВД считает, что не должна уходить в отставку Արխիվացված 2022-05-16 Wayback Machine // «Латвийские общественные СМИ», 11.05.2022.
- ↑ Глава МВД Голубева уходит в отставку; следующим может стать Витенбергс, заявил премьер Արխիվացված 2022-05-16 Wayback Machine // «Латвийские общественные СМИ», 16.05.2022.
- ↑ Эксперт: отставка Голубевой — месть Нацобъединения за либеральную позицию экс-министра Արխիվացված 2022-05-16 Wayback Machine // «Делфи», 16.05.2022.
- ↑ Latvian minister resigns after commemoration of Soviet wartime victory Արխիվացված 2022-05-16 Wayback Machine // Reuters, 16.05.2022.
- ↑ Marija Golubeva un Diāna Ieleja — viņas ir kopā 30 gadus un noslēgušas laulību Briselē Արխիվացված 2021-06-03 Wayback Machine // Privātā Dzīve, 6.03.2021.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գոլուբևա (քաղաքագետ)» հոդվածին։ |
|