Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն
Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն հոլ.՝ Marianne Thyssen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 24, 1956[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Sint-Gillis-Waas, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լյովենյան կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և European Commissioner for Employment, Social Affairs and Inclusion? |
Կուսակցություն | Christian Democratic and Flemish? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | mariannethyssen.be |
![]() |
Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն (հոլ.՝ Marianne Leonie Petrus Thyssen, հուլիսի 24, 1956[1][2], Sint-Gillis-Waas, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆլամանդացի քաղաքական գործիչ, Յունկերյան հանձնաժողովում զբաղվածության, սոցիալական քաղաքականության, մասնագիտական ուսուցման և աշխատանքային շարժունակության եվրոպական հանձնակատար (2014-2019)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որտեղ սովորել է իրավագիտություն։ Նույն թվականին նա սկսել է աշխատել իր մայր բուհի իրավաբանության ֆակուլտետում, 1980 թվականին դարձել է «Անկախ ձեռներեցների միության» (Unie van Zelfstandige Ondernemers (UNIZO)) և Markant-ի՝ Եվրոպական մթերքների գնումների համակարգի եվրոպական շուկայավարման բաշխման տարածքային բաժնի իրավաբանական խորհրդատու Գերմանիայի, Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի համար։ 1988 թվականին նա դարձել է UNIZO հետազոտական ծառայության ղեկավար, իսկ 1991 թվականին լինելով գլխավոր քարտուղարի տեղակալ` լքել է կազմակերպությունը։ Նույն ժամանակահատվածում նա եղել է Քրիս Պետերսի փաստաբանը, որը հետագայում դարձել է Ֆլանդրիայի վարչապետ։ 1988-1990 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության պետական քարտուղար Վիվինա Դեմեստերի իրավաբանական խորհրդատուի պաշտոնը։ 1989 թվականի եվրոպական ընտրությունների ընթացքում ընդգրկվել է Քրիստոնեական ժողովրդական կուսակցության ցուցակում[4]։
1991 թվականին նա ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, այնուհետև վերընտրվել է։ Նա Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ էր։
2008 թվականին նա ընտրվել է Քրիստոնյա ֆլամանդացիներ և քրիստոնյաներ կուսակցության նախագահ, այնուհետև գլխավորել է կուսակցության ցուցակը Սենատի ընտրությունների ամենամեծ ընտրատարածքում[5]։
2009 թվականին նա պարգևատրվել է Ռոբերտ Շումանի մեդալով, որը ԵԺԿ խմբակցությունն ստեղծել է 1986 թվականին՝ պատվելու համար նրանց, ովքեր հասարակական ու անձնական գործունեության մեջ առաջ են մղում խաղաղությունը, Եվրոպայի ստեղծարար ուժն ու տարածում են հումանիստական արժեքները[6]։
2010 թվականի հունիսի 23-ին, հունիսի 13-ի խորհրդարանական ընտրություններում Ֆլամանդացի քրիստոնյա դեմոկրատների ջախջախիչ պարտությունից հետո, որոնց արդյունքում Ներկայացուցիչների պալատում նրանց ներկայացուցչությունը կրճատվել է 24-ից մինչև 17, իսկ հաղթանակը տոնել են ազգայնականները ֆլամանդական նոր դաշինքից, Տիսսենը հրաժարական է տվել կուսակցական առաջնորդի պաշտոնից՝ զիջելով այն ժամանակավոր պաշտոնակատար Վուտեր Բեկեին[7]։
2014 թվականի նոյեմբերի 1-ին Յունկերի հանձնաժողովում ստանձնել է զբաղվածության, սոցիալական քաղաքականության, մասնագիտական պատրաստության և աշխատանքային շարժունության եվրակոմիսարի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.boe.es/boe/dias/2017/11/04/pdfs/BOE-A-2017-12707.pdf
- ↑ «Le CV de Marianne Thyssen, démissionnaire au CD&V» (ֆրանսերեն). Le Soir. 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Mais qui est donc Marianne Thyssen, cette femme de tête?» (ֆրանսերեն). 7 Sur 7. 2010 թ․ ապրիլի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Médaille Robert Schuman» (ֆրանսերեն). ЕНП. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ M.Bu (2010 թ․ հունիսի 24). «Thyssen part, pas Leterme» (ֆրանսերեն). La Libre. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Marianne Thyssen» (անգլերեն). Европейский парламент. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիան Լեոնի Պետրուս Տիսսեն» հոդվածին։ |
|