Մարիաննա Սեդմար
Արտաքին տեսք
Մարիաննա Գրիգորի Սեդմար | |
---|---|
Ծնվել է | 1899 հունիսի 12 Թիֆլիս |
Մահացել է | հունվարի 24, 1958 Երևան | (տարիքը 58)
Մասնագիտություն | Օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Մարիաննա Գրիգորի Սեդմար (Բոյախչիևա, 1899, հունիսի 12 (24), Թիֆլիս - 1958, հունվարի 24, Երևան), հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիաննա Սեդմարը ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, Բ․ Բ. Կորսովի դասարանում։ Բեմական գործունեությունը սկսել է 1919 թվականին, Բաթումում՝ որպես օպերետային դերասանուհի։ 1924 թվականից մասնակցել է Լենինականում ստեղծված օպերա-օպերետային խմբի ներկայացումներին «Հայ աշուղներ» անսամբլի ելույթներին, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադրմանը։ 1933 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի[1]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նանի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»
- Սոնա՝ Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»
- Շուշան՝ Կարո Զաքարյանի «Մարջան»
- Շպպանիկ՝ Խոջա-Էյնաթյանի «Նամուս»
- Բարբալե՝ Դոլիձեի «Քեթո և Կոտե»
- Կարմեն՝ Բիզեի «Կարմեն»
- Կոմսուհի՝ Չայկովսկի «Պիկովայա դամա»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |