Լենինականի օպերա-օպերետային խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինականի օպերա-օպերետային խումբ
Տեսակթատրոն և օպերային ընկերություն
ՀիմնադիրներԱզատ Վշտունի, Շարա Տալյան
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԳյումրի, ՀՀ
Հիմնադրման ամսաթիվ1924 թ
Փակման ամսաթիվ1925 թ

Լենինականի օպերա-օպերետային խումբը բացվել է 1924 թվականին։ Հիմնադիրներն էին բանաստեղծ Ազատ Վշտունին և երգիչ Շարա Տալյանը։ Խմբում աշխատում էին Հայկանուշ Դանիելյանը, Լևոն Իսեցկին (Հովհաննիսյան), Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան), Աննա Ղումաշյանը, Մարիաննա Սեդմարը, Հայկ Դանզասը, Դ. Վենեցիանովը (Իսահակյան), Մ. Սանամյանը, ռեժիսոր Վ. Վալերյանովը (Չիսլյան), նկարիչ Գրիգոր Շարբաբչյանը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ 1924 թվականի օգոստոսին խումբը հյուրախաղերով հանդես է գալիս Երևանում, որտեղ մեծ հաջողություն է ունենում, սակայն նյութական և այլ դժվարությունների պատճառով թատրոնը մեկուկես տարի անց փակվում է[1]։

Բեմադրված օպերաները և օպերետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.