Jump to content

Մարթա Արենդզեե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարթա Արենձեեից)
Մարթա Արենդզեե
գերմ.՝ Martha Arendsee
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1885(1885-03-29)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական ռայխ
Մահացել էմայիսի 22, 1953(1953-05-22) (68 տարեկան)
Մահվան վայրԱրևելյան Բեռլին[1]
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Քաղաքացիություն Գերմանիա,  Արևելյան Գերմանիա և  Գերմանական ռայխ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, Դիմադրության մարտիկ, clerk, homeworker և խմբագիր
ԱմուսինՊաուլ Շվենկ
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր և Պրուսիայի լանդտագի անդամ
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Անդամություն«Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե
 Martha Arendsee Վիքիպահեստում

Մարթա Արենդզեե (գերմ.՝ Martha Arendsee, մարտի 29, 1885(1885-03-29), Բեռլին, Գերմանական ռայխ - մայիսի 22, 1953(1953-05-22), Արևելյան Բեռլին[1]), գերմանացի ձախակողմյան քաղաքական գործիչ[2] և ֆեմինիստ գործիչ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Արենձեեն ծնվել է Բեռլինի Վեդդինգ շրջանում, տպագրիչի ընտանիքում։ Դպրոցն ու առևտրային ուսումնարանը ավարտելուց հետո հաշմանդամություն ունեցող Մարթան 18 տարեկանից ավելի քան տաս տարի աշխատել է Բեռլինի սպառողական ընկերությունում։ Ավելի վաղ հետաքրքրվելով քաղաքականությամբ՝ Արենձեեն 1906 թվականին դարձել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և 1907-1916 թվականներին պատասխանատու է եղել կանանց հետ աշխատանքների կազմակերպման համար։ 1915 թվականին Արենձեեն ուղեկցել է Կլարա Ցետկինին Բեռնում անցկացվող Կանանց միջազգային համաժողովի ընթացքում։ 1917 թվականին նա տեղափոխվել է Գերմանիայի Անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, իսկ 1920 թվականին հանդես է եկել կոմունիստական կուսակցության հետ միավորվելու օգտին։ 1921-1924 թվականներին սոցիալական և քաղաքական գործերում փորձառու Մարթա Արենձեեն դարձել է Պրուսիայի հիմնադիր ժողովի պատգամավոր, նույն թվականներին ընտրվել է Պրուսիայի լանդտագի անդամ, իսկ 1924-1930 թվականներին` Ռայխստագի պատգամավոր։

1922-1923 թվականներին Արենձեեն աշխատել է ԳԿԿ-ի Բեռլինի մասնաճյուղում` որպես կանանց հարցերով քարտուղար և «Կոմունիստկա» (գերմ.՝ Die Kommunistin) ամսագրի խմբագիր։ Ավելի ուշ նա աշխատել է արհմիությունների հանձնաժողովում, «Պրոլետարական սոցիալական քաղաքականություն» (գերմ.՝ Proletarian Social Policy) ամսագրի խմբագրությունում, իսկ 1925 թվականից՝ Միջազգային բանվորական օգնության կազմակերպման աշխատակազմում։ 1930 թվականին Ռայխստագի ընտրություններում «աջ» թևին համակրող Մարթա Արենձեեի թեկնածությունը չի առաջադրվել կուսակցության կողմից` կապված կուսակցության նախկին նախագահներ Ավգուստ Թալհեյմերի և Հենրիխ Բրանդլերի կուսակցությունից հեռացման հետ։ Իր քաղաքական գործունեության համար, 1933 թվականին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո, Մարթա Արենձեեն դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման։ 1934 թվականին Արենձեեն Պրահայի և Փարիզի միջոցով արտագաղթել է ԽՍՀՄ-ի տարածք։ Մոսկվայում Մարթա Արենձեեն աշխատել է արհմիությունների Կարմիր ինտերնացիոնալի սոցիալ-տնտեսական բաժնում և ղեկավարել Օտարերկրյա բանվորների ակումբը։ 1941 թվականից աշխատել է Մոսկվայի ռադիոյում։ Մարթա Արենձեեի ամուսինը` Պաուլ Շվենկը, որի հետ նա բնակվում էր ԽՍՀՄ տարածքում, ձերբակալվել է Ստալինյան բռնաճնշումների տարիներին և երկար տարիներ բանտարկվել։ Մարթա Արենձեեն դարձել է միակ կինը «Ազատ Գերմանիա» կոմիտեի հիմնադիրների շարքում։

1945 թվականի ապրիլին` պատերազմից հետո, Արենձեեն Վիլհելմ Պիկի գլխավորությամբ մի խումբ քաղաքական ներգաղթյալների հետ միասին վերադարձել է Գերմանիա։ Որպես ԳԿԿ կենտկոմի և ԳՍՄԿ-ի ղեկավարության անդամ` Արենձեեն նորից է զբաղվել կանանց հետ աշխատանքներով։ 1945 թվականի օգոստոսից Արենձեեն եղել է Բեռլինի մագիստրատության կանանց կոմիտեի անդամ և 1948-1950 թվականներին ղեկավարել է Ազատ գերմանական արհմիությունների ասոցիացիայի Սոցիալական քաղաքականության բաժինը։ 1949-1950 թվականներին եղել է Բեռլինի սոցիալական ապահովագրության խորհրդի նախագահ։

Մահացել է Բեռլինում, 1953 թվականի մայիսի 22-ին[4]։ Թաղված է Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատանը գտնվող Սոցիալիստների հուշահամալիրում։

ԽՍՀՄ պատվերով 1985 թվականին Շտրալզունդի (ԳԴՀ) նավաշինարանում կառուցված «Ատլանտիկ 333» նախագծի ձկնորսանավը ի պատիվ Մարթա Արենձեեի կոչվել է նրա անունով։ Ձկնորսանավը գրանցված է Մուրմանսկի նավահանգստում MK-0369 նավակողի համարով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #10461840X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. "Kommunistische Partei [official photo-portraits of Reichstag members, sorted according to political party]". Reichstags-Handbuch. Bayerische Staatsbibliothek, München. 1928.
  3. Bernd-Rainer Barth; Helmut Müller-Enbergs. "Arendsee, Martha * 29.3.1885, † 22.5.1953 KPD/SED-Funktionärin, Vorsitzende der Sozialversicherungsanstalt Berlin". "Wer war wer in der DDR?". Ch. Links Verlag, Berlin & Bundesstiftung zur Aufarbeitung der SED-Diktatur, Berlin
  4. «"Die Urnengräber in der Ringmauer ... Martha Arendsee 29.3.1885 Berlin-22.5.1953 Berlin". Zentralfriedhof Friedrichsfelde. Förderkreis Erinnerungsstätte der deutschen Arbeiterbewegung Berlin-Friedrichsfelde e.V.». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A. Pieggatzki, St. Weber: Arendsee, Martha. In: Geschichte der deutschen Arbeiterbewegung. Biographisches Lexikon. Dietz Verlag 1970, S. 12-14.
  • Hermann Weber: Die Wandlung des deutschen Kommunismus. Die Stalinisierung der KPD in der Weimarer Republik. Band 2, Europäische Verlags-Anstalt, Frankfurt am Main 1969, S. 63 f.
  • Hermann Weber, Andreas Herbst: Deutsche Kommunisten. Biographisches Handbuch 1918 bis 1945. Zweite, überarbeitete und stark erweiterte Auflage. Karl Dietz Verlag, Berlin 2008, ISBN 978-3-320-02130-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Արենդզեե» հոդվածին։