Մարդու էկոլոգիա
Մարդու էկոլոգիա (անտրոպոէկոլոգիա), միջդիսցիպլինային գիտություն, որը հանդիսանում է սոցիալական էկոլոգիայի մի մասը, համաձայն Վլաիլ Կազնաչեևի, դիտարկվում է որպես «համալիր գիտություն, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի և մարդկանց համագործակցության օրինաչափությունը, բնակչության զարգացման հարցերը, մարդկանց առողջության պահպանումը և զարգացումը, մարդկանց ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունների կատարելագուրծումը»[1]։
Մարդու էկոլոգիայի հիմնական խնդիրները որոշվել են 1983 թվականին, Արխանգելսկի առաջին համամիութենական խորդակցությանը և 1984 թվականին, տրված խնդրի լուծման համար, Սուզդալ քաղաքի դպրոց-սեմինարում։ Մասնավորապես նրանց են վերաբերվում․
- մարդկանց առողջական վիճակի ուսումնասիրում
- սոցիալ-տնտեսական և բնապատմական զարգացման տեսակետից առողջության դինամիկայի ուսումնասիրում
- արդկանց հաջորդ սերունդների առողջության վիճակի կանխատեսում
- հանրաճանաչ մարդկանց կենսագործունեության և առողջության վրա միջավայրի և նրա բաղադրիչների առանձին գործոնների ազդեցության ուսումնասիրում
- պոպուլիացիայի առողջության և սոցիալ-տնտեսական պոտենցիալի պահպանման և վերականգնման գերծընթացների ուսումնասիրում
- մարդու էկոլոգիայի գլոբալ և տարածաշրջանային հիմնախմդիրների վերլուծություն
- Մարդու էկոլոգիայի նոր մեթոդների(տիեզերական, բիոքիմիական և այլն) մշակում
- Բնակչության առողջության և սոցիալ-տնտեսական պոտենցիալի մակարդակի բարձրացման ուղիների մշակում
- Ժամանակակից փուլում թվարկված խնդիրներին ավելանում են հետևյալները՝ ավելի կոնկրետները․
Անտրոպոէկոլոգիական մոնիտորինգի ստեղծումը-մարդկանց կենսագործունեության վրա շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցության դիտարկման համակարգ,ինչպես նաև միջավայրի պայմանների դիտարկում և գնահատում,որոնք ազդում են բնակչության առողջության վրա,նպաստում են հիվանդությունների տարածմանը։
Բժշկա-աշխարհագրական քարտեզի ստեղծում,որոնք արտացոլում են բնակչության հիվանդությունների տարածաշրջանային տարբերությունները կապված շրջակա միջավայրի որակի վատթարացման հետ։ Բժշկա- աշխարհագրական քարտեզի համադրումը շրջակա միջավայրի աղտոտվածության քարտեզի հետ և վերականգնելով կորելացիոն կախվածությունը տարբեր բնական բաղադրիչների աղտոտվածության աստիճանի և բնույթի միջև պատկերում է կապը սեցիոէկոհամակարգի և բնակչության համապատասխան հիվանդությունների միջև։
Մարդկային օրգանիզմի վրա թույլատրելի տեխնոգեն ծանրաբեռնվածության գիտականորեն թույլատրված արժեքի որոշումը։ Համաձայն մարդու էկոլոգիայի ժամանակակից հասունացման հետ, մարդը հանդիսանում է նրա ուսումնասիրման գլխավոր օբեկտը,իսկ նրա ամբողջ շրջապատը՝ ինչպես ֆիզիկական(բնական և մարդածին), այնպես էլ սոցիալական,դիտարկվում է ինչպես շրջակա միջավայր։ Անտրոպոէկոլոգիան հահդիսանում է որպես գիտելիքների միջդիսցիպլինար շրջան, որն ընդգրկում է մարդու կենսագործունեության բժշկա-կենսաբանական, էկոլոգո-թունաբանական, հիգիենիկ, հոգեբանական ևսոցիալական ասպեկտները։
Ըստ Անանև Բ․Գ․-ի անձը կենսաբանական անհատ է և մարդ (սոցիալականի կրողը), գործունեության առարկա (գործունեության նախաձեռնողը), ինչպես նաև անբաժանելի անհատականություն (միայն նրան բնորոշ հատկանիշների կրողը)։ Առանձնացնելով մարդու սոցիալական էությունը կարելի է խոսել աշխատանքի սուբեկտի էկոլոգիայի և անհատի էկոլոգիայի մասին[2].։
Այն ամենը, ինչը կապված է մարդու էկոլոգիայի հետ,անմիջական կապ ունի առողջույան խնդրի հետ։ «Աշխատողի առողջությունը » կամ «մասնագիտական առողջություն» կատեգորիան պետք է համարել տնտեսական արժեք արտադրության շահութաբերության հետ միասին, իսկ առողջությունը ՝ որպես բարձր աշխատանքային ներուժի համար անհրաժեշտ պայման։
Մարդու էկոլոգիան ուղղված է անհատի առողջության պահպանման և օրինաչափության ուսումնասիրության վրա,սոցիալական միջավայրի և տեղեկատվական ոլորտի պայմաններում, ստեղծելով պայմաններ անհատի ներուժի և հնարավորությունների լիարժեք բացահայտման համար,վերականգնելով մարդու հոգում խանգարված հավասարակշռությունը վերականգնելու համար[3].։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Практическая экология человека Archived 2016-05-03 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Казначеев В.П. Проблемы экологии человека. — М.: Наука, 1986. — С. 9. — 142 с.
- ↑ Ананьев Б. Г. Человек как предмет познания. — 3-е изд. — СПб.: Питер. — С. 2001. — 288 с.
- ↑ Дружилов С.А. Психическое здоровье и экология личности // Успехи современного естествознания. — 2012. — № 9. — С. 64-67.