Մարգարիտա I Դանիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա I Դանիացի
Margrete 1.jpg
 
Մասնագիտություն՝ իշխող թագուհի
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր 1353[1]
Ծննդավայր Søborg Castle, Գրիբսկով, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Վախճանի օր հոկտեմբերի 28, 1412(1412-10-28)[1][2][3][…]
Վախճանի վայր Ֆլենսբուրգ, Duchy of Schleswig, Դանիա, Կալմարյան ունիա
Գերեզման Ռոսկիլդեի մայր տաճար
Թաղված Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա House of Estridsen? և Ֆոլկունգներ (կամ Բյելբո ընտանիք)
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Valdemar IV of Denmark?
Մայր Helvig of Schleswig?
Ամուսին Haakon VI of Norway?
Զավակներ Olaf II of Denmark?

Մարգարիտա (Մարգրետե) Դանիացի (դան․՝ Margrete Valdemarsdatter, 1353[1], Søborg Castle, Գրիբսկով, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 28, 1412(1412-10-28)[1][2][3][…], Ֆլենսբուրգ, Duchy of Schleswig, Դանիա, Կալմարյան ունիա), Դանիայի թագուհի 1387 թվականի օգոստոսի 10-ից մինչև 1396 թվականի հունվարի 24-ը, Նորվեգիայի ռեգենտ` 1388 թվականի փետրվարի 2-ից մինչև 1389 թվականի սեպտեմբերի 6-ը և Շվեդիայի թագուհի` 1389 թվականի մարտի 22-ից մինչև 1396 թվականի հունիսի 23-ը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտան Դանիայի թագավոր Վալդեմար IV Ատտերդագի դուստրն էր, Նորվեգիայի թագավոր Հակոն Մագնուսսոնի կինը։ Որպես խելացի ու վճռական քաղաքական և պետական գործիչ` նա մեծ հեղինակություն էր վայելում Սկանդինավյան երկրներում[5][6]։

Պայքար իշխանության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1375 թվականին, երբ Վալդեմար IV-ը մահանում է, նրա անմիջական սերունդներից կենդանի են լինում կրտսեր դուստրը` Մարգարիտան, նրա որդին` Օլաֆը, և մյուս թոռը` ավագ դստեր որդին։ Մարգարիտան հասնում է նրան, որ ռիքսրոդը (թագավորական խորհուրդը) նրան գերադասում է Օլաֆից՝ որպես հանգուցյալ թագավորի ժառանգ։

1380 թվականին` Հակոնի մահից հետո, Օլաֆը ժառանգում է նաև Նորվեգիայի գահը։ Այսպիսով, որպես ռեգենտ Մարգարիտան Օլաֆի անունից ղեկավարում է Դանիան և Նորվեգիան, իսկ 1387 թվականին նրա վաղաժամ մահից հետո Դանիայի և Նորվեգիայի լանդսթինգները (տեղական իշխանությունները) նրան հռչակում են «երկրի տիկին և տիրուհի»։

1380-ականների վերջին Շվեդիայում կրկին պայքար է սկսվում ֆեոդալների և թագավորի միջև։ 1388 թվականին ֆեոդալները դիմում են Մարգարիտային՝ Մեքլենբուրգի արքա Ալբրեխտի դեմ պայքարում իրենց օգնություն ցուցաբերելու համար։ 1389 թվականին Մարգարիտայի զորքերը ջախջախում են Ալբրեխտի զորքերին, որից հետո Մարգարիտան հռչակվում է Շվեդիայի «տիրուհի և տիրակալ»։

Այսպիսով, Շվեդիան, Դանիան և Նորվեգիան, ի դեմս Մարգարիտայի ունենալով մեկ տիրակալ, փաստորեն միավորվում են մեկ պետության մեջ։ Երեք ազգակից սկանդինավյան ժողովուրդների քաղաքական միասնությունն ապահովելու համար Մարգարիտան ամուր իրավական հիմք է ստեղծում։ Մարգարիտան հասնում է նրան, որ սկանդինավյան երեք գահերի ժառանգորդ է ճանաչվում Մարգարիտայի քրոջ` Ինգեբորգե Դանիացու թոռը` Էրիկ Պոմերանցին, և երբ 1397 թվականին Էրիկը չափահաս է դառնում, թագադրվում է որպես ամբողջ Սկանդինավիայի (Կալմարյան միություն) թագավոր։ Միևնույն ժամանակ, իրական իշխանությունը շարունակում մնալ Մարգարիտայի ձեռքում, որը տասնհինգ տարի՝ մինչև իր կյանքի վերջը, կառավարում է որպես բոլոր երեք թագավորությունների դե ֆակտո տիրակալ։

Ներքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտայի ներքին քաղաքականությունն ուղղված էր ազնվականների քաղաքական դերի նվազեցմանը և թագավորական իշխանության ամրապնդմանը։ Նրա օրոք ռիքսրոդը հազվադեպ է գումարվում, բայց ամրապնդվում է կապը թագին ենթակա կենտրոնական և տեղական վարչակազմերի հետ, և հետագա զարգացում է ստանում լանդսթինգի ինստիտուտը` ուղիղ կապ հաստատելով երկրի բնակչության լայն խավերի հետ։ Նա ստեղծում է հատուկ դատական համակարգ, որտեղ հողի սեփականատերերը պետք է հաշվետու լինեին, թե ինչ ճանապարհով են այն ձեռք բերել։ Ֆինանսական ոլորտում նա վարում էր խիստ տնտեսման քաղաքականություն և միայն մեկ անգամ է դիմում արտակարգ հարկի սահմանմանը` սեփական դանիական մետաղադրամի հատումը վերսկսելու նպատակով։

Մարգարիտան երկար ժամանակ բնակվում էր Շվեդիայում։ Այստեղ, օգտվելով այն զիջումներից, որոնց շվեդական ֆեոդալները գնացել էին դեռևս Ալբրեխտ Մեքլենբուրգցու հետ պայքարի ընթացքում, նա իրականացնում է ֆեոդալական հողերի կրճատում` վերդարձնելով դրանք պետությանը և դրանով իսկ իրականացնելով այն, ինչին նախկինում ապարդյուն կերպով փորձում էր հասնել Մագնուս Էրիկսոնը։ Կրճատումն անդրադառնում է նաև եկեղեցական կալվածքների վրա, և հոգևորականությունը հայտնվում է հատկապես ծանր իրավիճակում, քանի որ եկեղեցական հողերի կրճատմամբ զբաղվում էր շվեդական ֆեոդալական վերնախավը` Մարգարիտայի վերահսկողության ներքո։

Մարգարիտա I Դանիացու շիրիմը Ռոսկիլե տաճարում

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտայի վարած արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր գերմանացիների վտարումը Սկանդինավիայից և Դանիայի սահմանների ընդլայնումը դեպի հարավ (Շլեզվիգ և Հոլշտայն)։ 1385 թվականին նա Հանզայան միությանը ստիպում է հրաժարվել գրավադրված դանիական հողերից, իսկ 1386 թվականին Հոլշտայնի դուքսը ճանաչում է դանիական թագի գերիշխանությունը Հարավային Յուտլանդիայի նկատմամբ։

Մարգարիտան խուսափում էր անդամագրվել սկանդինավյան երկրների այնպիսի միություններում, որոնք պարտավորեցնում էին մասնակցել արտաքին պատերազմներին։ Կազմակերպելով Էրիկ Պոմերանցու ամուսնությունը Անգլիայի թագավոր Հենրի IV-ի դստեր` Ֆիլիպայի հետ՝ Մարգարիտան խուսափում է Ֆրանսիայի դեմ հարձակողական դաշնագրի կնքումից (Հարյուրամյա պատերազմ)՝ սահմանափակվելով հասարակ պաշտպանական դաշնագրով։

Մարգարիտան հետևողական, բայց և զգույշ ու ճկուն քաղաքականություն էր վարում` բանակցային ճանապարհը գերադասելով հարցի ուժային լուծումից, ինչը նրան թույլ էր տալիս խուսափել շվեդական արիստոկրատիայի հետ լուրջ բախումներից։

Համախմբելով ողջ Հյուսիսային Եվրոպան՝ Մարգարիտա Դանիացին դառնում է սկանդինավյան պատմության ամենահայտնի գործիչը։

Թաղված է Ռոսկիլե քաղաքի տաճարում։

Կնիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Margareta (швед.) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. Earenfight, Theresa (2013). Queenship in Medieval Europe. Palgrave Macmillan. p. 238. ISBN 9781137303929.
  5. Commire, Anne (2000). Women in World History, Volume 10. Gale. p. 234. ISBN 0-7876-4069-7.
  6. Margareta Skantze in Drottning Margaretas historia ISBN 978-91-978681-1-2 p.202

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]