Մարգարիտա Սավալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Սավալա
իսպ.՝ Margarita Zavala
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1967(1967-07-25) (56 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունEscuela Libre de Derecho?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինՖելիպե Կալդերոն
Զբաղեցրած պաշտոններՄեքսիկայի պատգամավորների պալատի անդամ, First Lady of Mexico? և Մեքսիկայի պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱզգային շարժման կուսակցություն և Ecologist Green Party of Mexico?
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ և Դանեբրոգ շքանշան
 Margarita Zavala Վիքիպահեստում

Մարգարիտա Սավալա դե Կալդերոն (իսպ.՝ Margarita Zavala, Իսպաներեն արտասանություն՝ [marɣaˈɾita saˈβala], ծննդյան անունը՝ Մարգարիտա Էսթեր Սավալա դել Կամպո, հուլիսի 25, 1967(1967-07-25), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի փաստաբան, քաղաքական գործիչ։ Մեքսիկայի նախագահ (2006-2012) Ֆելիպե Կալդերոնի կինն է, և ամուսնու պաշտոնավարման ընթացքում եղել է Մեքսիկայի առաջին տիկինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Սավալան ծնվել է իրավաբաններ Դիեգո Սավալա Պերեսի և Մերսեդես Գոմես դել Կամպոյի ընտանիքում, ընտանիքի յոթ երեխաներից հինգերորդն է[1]։ Հաճախել է Instituto Asunción, իրավագիտություն է ուսանել Մեխիկոյի իրավունքի ազատ դպրոցում (Escuela Libre de Derecho)[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 1997 թվականի սեպտեմբերի 14-ը Սավալան եղել է Ֆեդերալ շրջանի օրենսդիր ժողովի նախագահի տեղակալ։ Մեքսիկայի կառավարության փոփոխությունների ծրագրում նրա առաջնային նպատակն էր օգնել նորընտիր ամուսնուն գործարկելու ուսումնական ծրագրերի իրականացում երկրում[2]։ Նա դասավանդել է նաև իր մայր բուհում՝ Instituto Asunción-ում[1]։ «El Universal» մեքսիկական թերթի մշտական աջակիցներից է[3]։

Պատգամավորների պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Սավալան ընտրվել է Մեքսիկական կոնգրեսի LIX Legislature-ի պատգամավոր։ Նա առաջադրվել է Մեքսիկայի Ազգային գործունեության կուսակցության համամասնական ցուցակով։ Պաշտոնավարել է երեք հանձնաժողովներում՝ Աշխատանքի և սոցիալական կանխարգելման հանձնաժողով (2003-2006), Արդարադատության և մարդու իրավունքների հանձնաժողով (2003-2006), Ազգային պաշտպանության հանձնաժողով (2003-2006)[4]։ Եղել է նաև օրենքի ուսումնասիրությունների և խորհրդարանական հետախուզության կենտրոն-կոմիտեի անդամ (2004-2006)։ Բացի այդ, եղել է Pan-ի խորհրդարանական խմբի սոցիալական քաղաքականություն ենթահանձնաժողովի համակարգող[5]։ 2006 թվականի ապրիլին Սավալան հրաժարական է տվել՝ աջակցելու ամուսնուն նախընտրական քարոզարշավի ընթացքում[6]։

Մեքսիկայի առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տիկին Սավալան ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հետ Դեղին օվալաձև սենյակում, 2010, փետրվար

Ամուսնու նախագահության տարիներին՝ 2006-2012 թվականներին, Սավալան եղել է «Մեքսիկայի առաջին տիկին», չնայած այդ գործառույթը իրավական շրջանակներում սահմանված չէ։ Նա Մեքսիկայի նախագահների կանանցից միակն է, ով պաշտոնավարել է Սենատում։ Սավալան եղել է Ընտանիքի ինտեգրալ զարգացման ազգային համակարգի քաղաքացիական խորհրդատվական խորհրդի նախագահ (Sistema Nacional para el Desarrollo Integral de la Familia):

Նախագահական քարոզարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 14-ին Սավալան թողարկեց մի տեսահոլովակ, որտեղ հայտարարում էր, որ ցանկանում է իր թեկնածությունը դնել 2018 թվականի նախագահական ընտրություններում[7]։

Գվադալախարային Գրքի միջազգային տոնավաճառի ժամանակ նրան խնդրեցին թվարկել այն երեք գրքերը, որոնք իրենց ազդեցությունն են թողել նրա կյանքի վրա (հարցը սովորաբար տրվում է նախագահի թեկնածուներին). այդ գրքերն են՝ Աստվածաշունչը Բերնադետ Դևլինի «Հոգուս արժեքը» և Էնրիկե Կրաուսեի «Caudillos culturales en la Revolución Mexicana» (Մեքսիկական հեղափոխության մշակութային առաջնորդները)[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարի Ֆելիպե Կալդերոնին հանդիպելուց հետո 1993 թվականին զույգն ամուսնացել է։ Ունեն երեք երեխա՝ Մարիան (1997), Լուիս Ֆելիպեն (1999) և Խուան Պաբլոն (2003)[9]։ Սավալան բարեպաշտ կաթոլիկ է[1]։

Սավալան հայտնի դարձավ ավանդական ռեբոսո (rebozo) շալը կրելով[10]։ 2015 թվականի նոյեմբերին նա հայտնվեց Vanity Fair ամսագրի շապիկին[11]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիա Կաթոլիկ Իզաբելայի շքանշան, Մեծ խաչ, որը Իսպանիայի միապետ Խուան Կառլոս I Բուրբոնը 2008 թվականի հունիսի 6-ին Ֆելիպե Կալդերոնի և Մարգարիտա Սավալայի այցելության ժամանակ հանձնել է Մարգարիտային[12]
  • Դանիա Դանեբրոգ շքանշան, Մեծ խաչ, որը Դանիայի թագուհի Մարգարեթ II-ը 2008 թվականի փետրվարի 18-ին Մեքսիկա կատարած իր այցելության ժամանակ հանձնել է Մարգարիտա Սավալային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Sefchovich, Sara. «Margarita Zavala, la primera dama que no usaba maquillaje». Milenio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Vanguardia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Margarita Zavala». El Universal. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  4. «SIL :: Sistema de Información Legislativa-PopUp Legislador». sil.gobernacion.gob.mx. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Ferrer, Angélica. «Margarita Zavala: la abogada que desea ser presidenta». Milenio. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «La progresión de Zavala; sus bonos, más altos que nunca». Excélsior. 2011 թ․ մայիսի 16. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Former Mexican First Lady Margarita Zavala announces presidential bid». DW.COM. Deutsche Welle. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. Piñón, Alida. «"De aquí hasta la boleta": Margarita Zavala». El Universal. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. Alcauter, Brando. «Las ventajas de ser un Calderón Zavala». Cuna de Grillos. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. Castaneira, Susana. «El look de las primeras damas de México». El Economista. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. «Margarita Zavala es promotora de los diseñadores mexicanos, uno de sus favoritos es Macario Jiménez, quien se caracteriza por su estilo sobrio. Una de sus prendas predilectas es el rebozo, en diversos eventos tanto nacionales como internacionales gusta de portar esta prenda.»
  11. Berman, Sabina. «La hora de Margarita (¿Y dónde ponemos a Felipe?)». Vanity Fair México. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. Boletín Oficial del Estado

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Սավալա» հոդվածին։