Կարճ կոճղարմատով և հաստ առանցքային արմատներով բազմամյա խոտաբույս է։ Ուղղաձիգ, մինչև 150 սմ բարձրության հասնող ցողունը վերին մասում ճյուղավոր է։ Երկար կոթուններ և եռակի փետրաձև արմատամերձ և ստորին ցողունային տերևներն մասնատված են։ Ցողունի միջին մասում աճող տերևները կոթունները համեմատաբար կարճ են, վերինները՝ նստադիր։ Ճյուղերի գագաթներին՝ բազմաճառագայթ հավանոցներում, հավաքված են մանր, դեղին, կամ ոսկեգույն ծաղիկները։ Փաթաթոցի բազմաթիվ, խոզանանման տերևիկները հետ ծալված են։ Մանր երկարավուն-էլիպսաձև պտուղները կողավոր են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, որոնք ունեն յուրահատուկ ուժեղ հոտ և թույլ այրող համ։ Բույսն ունի միզամուղ, քրտնաբեր, ցավազրկող, լեղամուղ, հակաբորբոքային, հանգստացնող ազդեցություն[1]։