Քաղցրարմատ (լատին․՝ Glycyrrhiza glabra), բակլազգիների ընտանիքի մատուտակ ցեղի բազմամյա երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի լավ զարգացած արմատահամակարգ։ Արմատներն ունեն հողի մակերեսից 15-60 սմ խորություն, առաջանում են հորիզոնական ստորգետնային ցողուններ։ Վերգետնյա օրգաններ առաջանում են հողի մակերեսին ավելի մոտ գտնվող ստորգետնյա ցողուններից։ Յուրաքանչյուր անգամ արմատը կամ նրա հատվածը կտրելուց 14-20 օր հետո առաջանում են նոր ցողուններ (հասնում են 100-150 սմ բարձրության)։ ՀայաստանիԱրարատյան հարթավայրերում և նախալեռնային գոտու ջրովի և թաց հողատեսքերում խանգարում է բոլոր դաշտային կուլտուրաների ցանքերը, պարտեզները։
Հաստ և կարճ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է, որն ունի երկար իլիկաձև արմատ և հորիզոնական արմատների համակարգ։ Ճյուղավոր, մինչև 1,5 մ բարձրությամբ ցողունները պատված են նուրբ թավով։ Հերթադիր երկար, կենտ-փետրաձև տերևները կազմված են ստորին մասը մանր գեղձիկներով պատված փոքր երկարավուն կամ ձվաձև տերևիկներից։ Փուխր անոթային ողկույզներում հավաքված են բաց մանուշակագույն կամ սպիտակավուն ծաղիկները։ 2-6 սերմերովպտուղները ամուր երկարավուն գորշագույն ունդեր են։ Բույսը բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, կոճղարմատները և ստորգետնյա ընձյուղները։ Օգտագործում են նաև սննդի մեջ՝ պատրաստելով գինի, կվաս, գարեջուր, հրուշակեղենի որոշ տեսակներ[1]։