Մատնահարդարման արվեստ
Մարտահարդարման արվեստ, ձեռքի և ոտքի եղունգների ձևավորման արվեստ` գեղանկարչություն։ Այն լայնորեն տարածվել է գեղեցկության սրահներում և օգտագործվում է որպես անկախ տերմին։ Այն կարելի է համարել դեկորատիվ և կիրառական արվեստի ժանր, որն օգտագործվում է ձեռքերի և ոտքերի եղունգների վրա` հիմնականում մատնահարդարումից և պեդիկյուրից հետո։ Մատնահարդարումը և պեդիկյուրը եղունգների կտրման, դրանց ձևավորման և փայլեցման գործընթացն են։ Հաճախ այս գործողությունների ընթացքում հեռացվում է կուտիկուլան, և եղունգների շուրջ գտնվող մաշկը փափկեցվում է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղունգների գունավորումը հայտնի է հին ժամանակներից։ Եղունգների խնամքի ընթացքի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, դրանք միաժամանակ հայտնվել են աշխարհի տարբեր մասերում։ Հին Եգիպտոսում մ. թ. ա. 5-3 հազարամյակում կանայք իրենց եղունգները ներկում էին հինայով` իրենց սոցիալական դիրքն ու ինքնատիպ ոճն ընդգծելու համար։ Թագուհի Նեֆերտիտին ձեռքերի և ոտքերի եղունգները ներկելու համար օգտագործում էր կարմիր գույն։ Ի տարբերություն Նեերտիտիի Կլեոպատրա թագուհին օգտագործում էր մուգ ժանգագույն ներկեր` ոսկեգույն ստվերներով։
Հին Բաբելոնում եղունգները ներկում էին արական սեռի ներկայացուցիչները։ Բաբելոնյան զինվորները զբոսանքից առաջ երկար ժամանակ էին ծախսում իրենց եղունգների խնամքի, մազերի գանգրեցման և նմանատիպ այլ գործողոջթյունների վրա։ Ինչպես Հին Եգիպտոսում, այստեղ նույնպես եղունգների գույնը ցույց էր տալիս մարդու սոցիալական դիրքը։ Վերին խավի տղամարդիկ օգտագործում էին սև գույն, ստորին խավի ներկայացուցիչները` կանաչ։
Միևնույն ժամանակ, այսինքն` մոտավորապես մ․ թ․ 3000 տարի առաջ, Հին Չինաստանում առաջին անգամ հայտնվեցին եղունգների ներկերը։ Դրանք պատրաստվում էին մեղրամոմից, դոնդողից, բուսական ծագում ունեցող ներկերից և պինդ թափանցիկ խեժից՝ պատրաստված սառեցված, չոր ակացիայի հյութից։ Չինացիները մի քանի ժամ խոնավեցնում էին իրենց եղունգներն այս խառնուրդով և թողնում, որ այն չորանա։ Գույները տարբերվում էին վարդագույնից մինչև կարմիր՝ կախված դրանց բաղադրիչներից։ Չժուա դինաստիայի կառավարման ընթացքում (մ.թ.ա. 600 թ.), կայսրության շրջապատը օգտագործում էր եղունգների այս պարզ ներկը՝ այնտեղ ավելացնելով ոսկու կամ արծաթի փոշի՝ իր բարձրաստիճանությունն[1]. ընդգծելու համար։
Մին դինաստիան (1368-1644) հայտնի էր չափազանց երկար եղունգներով։ Երբեմն եղունգները պաշտպանված էին ոսկու շերտով ներկված մարգարիտով։ Հատուկ նշանակված ծառան հետևում էր, որ կայսրական ընտանիքի անդամները պատահական չկոտրեն կամ չվնասեն իրենց եղունգները։ Չինաստանի կայսրուհի Ցզի Սին, ով կառավարել է 1835–1906 թվականներին, հայտնի է եղել իր ճչան եղունգներով[2]։ Պահպանվել են Ցզի Սիի լուսանկարները, որոնցում նա նստած է գահին` 15 սանտիմետր երկարություն ունեցող ծածկութային շերտերը ձեռքերին, որոնք պաշտպանում էին նրա եղունգների երկարությունը։ Վերը նշված բոլոր դեպքերում մատնահարդարման արվեստը չի կիրառվել այն ձևով, որը հիմա լայնորեն տարածված է։ Մատնահարդարման արվեստի օգտագործման ամենավաղ փաստերը վերաբերել են ինկերի կայսրությանը, որը չնայած երկար չի գոյատևել (1438–1533), բայց, այնուամենայնիվ, եղել է Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություններից մեկը։ Ինկերն իրենց եղունգները զարդարում էին արծվի պատկերներով։
Մատնահարդարման առաջին պարագաները 1770 թվականին հայտնվել են Ֆրանսիայում։ Դրանք պատրաստվում էին ոսկուց և արծաթից։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ը, ով կառավարել է 1774-1792 թվականներին` մինչ իր տապալումը (հետագայում մահապատժի է ենթարկվել), մշտապես հետևել է իր եղունգների խնամքին` օգտագործելով մատնահարդարման այդ պարագաները։
Հին ժամանակներում մատնահարդարման արվեստը մատնանշում էր վերին խավի արտոնությունները, իսկ 21-րդ դարից թույլատրելի է դարձել բոլորի համար և սկսել է դիտվել որպես նորաձևության մի մաս։ XIX դարը նշանավորվեց բարակ փայտե ձողիկներով, որոնց մի ծայրը սուր էր, և որը որպես կանոն պատրաստվում էր նարնջենուց։ Առաջին անգամ դրանք հայտնվեցին Եվրոպայում։ Սիդսը, ով մասնագիտությամբ բժիշկ-օրթոպեդ էր, որոշեց ատամի սովորական փայտիկները հարմար դարձնել մատնահարդարման համար։ Մինչ այդ, եղունգների խնամքի, կտրելու և ձևավորման համար, մկրատների հետ մեկտեղ օգտագործում էին մետաղյա ձողիկներ։ Նարնջե ձողիկների տարածումը կապված է Սիտսի զարմուհու հետ, ով 1892 թվականից արտադրել է եղունգների խնամքի իր սեփական արտադրանքը, որը նախատեսված էր տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող կանանց համար։ Վերջապես այդ արտադրանքը Եվրոպայից հասավ ամերիկյան գեղեցկության սրահներ[3]։
19-րդ դարից 20-րդ դարին անցման շրջանում կանայք ունեին նշաձև կարճ եղունգներ և դրանց փայլ կամ երանգ տալու համար նրանք օգտագործում էին յուղեր։ 1907 թվականին հայտնվեց եղունգների համար նախատեսված առաջին հեղուկ լաքը, որն սկզբում թափանցիկ էր։ Այնուամենայնիվ, եղունգի լաքերը շուկայում լայնամասշտաբ տարածում ունեցան 1920-ական թվականներին։ Եղունգների լաքերի արտադրողները գունավոր գունանյութերի օգտագործումը փոխառել են ավտոարդյունաբերությունից։ Շուտով սկսեցին արտադրել տարբեր գույների եղունգների լաքեր։ Խոսքն արդեն վերաբերում էր ոչ թե որևէ մեկի սոցիալական դիրքի ընդգծմանը, այլ նորաձևության՝ առաջնային դիրք գրավելուն։
1925 թվականին նորաձև էր եղունգների լուսնային լաքը, որը կարելի էր տեսնել ամենուրեք։ Կարմիր և վարդագույն երանգները կիրառվում էին եղունգների վրա կիսաշրջանաձև, որպեսզի եղունգների լաքը չքսվեր կուտիկուլաների վրա։
1932 թվականին Չարլզ և Ժոզեֆ Ռեվսոն եղբայրները և Չայլզ Լախմանը հիմնադրեցին «Revlon» ընկերությունը և հաջողությամբ վաճառեցին արտադրված եղունգների լաքը` ըստ իրենց մարքեթինգային ռազմավարության։ Ավելի ուշ «Revlon» ընկերությունն արտադրում է շրթներկ, որի գունային գամման համապատասխանում է արտադրված եղունգների լաքի գույների հետ, որով և առաջացնում է շրթներկի արտադրության վերելք։
Այնուհետև` 1970-ական թվականներին, բնական եղունգները կրկին նորաձև դարձան կանանց մոտ, բայց այն երկար չտևեց։ 1976 թվականին Ժեֆ Փինքը ստեղծեց ֆրանսիական ոճով մատնահարդարման ձևը։ Նա, Լոս Անջելեսում դիմահարդարման պարագաներ արտադրող, ОRLY ընկերության հիմնադիրն է։ 1980-ական թվականներին եղունգների ներկումը նորից նորաձև և շատ հայտնի դարձավ։ Ժեֆ Փինքը նպատակաուղղված զարգացնում էր ֆրանսիական ոճով մատնահարդարման ձևը, քանի որ նա ձգտում էր ստեղծել այնպիսի ոճ, որը միաժամանակ կարող էր լինել և՛ գործնական, և՛ համընդհանուր։
Երբ Ումա Թուրմանը նկարահանվում էր «Քրեական ընթերցվածք»-ում`եղունգներին Chanel-ի, Rouge Noir եղունգների լաքով, այն դարձավ 1994 թվականի գույնը և ամբողջ աշխարհում վաճառված եղունգների առաջին լաքը։ Այդ պահից սկսած որոշ գունային երանգներ նորից ու նորից հայտնվում էին պահանջվածների շարքում այնպես, որ վաճառվում էին համացանցային աճուրդներում` հարյուրավոր եվրոներով։
Փոփ մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղունգների խնամքի արդյունաբերությունը աճում է ավելին, քան ժամանակակից եղունգների լաքի ստեղծումից։ 2012 թվականին ԱՄՆ-ում նկատվում է մատնահարդարման արվեստի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մատնահարդարման արվեստի` որպես նորաձևության ձև, ճանաչումը զգալիորեն աճել է։ Նույն թվականին լույս է տեսնում կարճամետրաժ վավերագրական «նեյլգազմ»[4][5] ֆիլմը։ Դրա ստեղծողները ուսումնասիրել են մատնահարդարման արվեստի աճող միտումը, որը դուրս է եկել սովորական կանանց ենթագիտակցությունից և հասել է բարձր նորաձևության վերելքին։ 2014 թվականի հունվարին մատնահարդարման արվեստի վարպետների և սերողների համար ստեղծվել է մատնահարդարման արվեստի առցանց թանգարան Nailpolis.com[6][7] կայքում, հատուկ հարթակ, որտեղ նրանք տեղադրում են իրենց աշխատանքների լուսանկարները և փոխանակում են իրենց գաղափարները։ Կայքի նյութերի հասանելիությունը անվճար է, բայց տեղադրել կարող են միայն գրանցված օգտատերերը։ Տնային պայմաններում նոր և հետաքրքիր դիզայն սովորելու համար կանայք ավելի հաճախ օգտագործում են Youtube և Pinterest վեբ կայքերը։
Սոցիալական համապատասխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ենթակառուցվածքներում մատնահարդարման արվեստը կարող է կապված լինել կանացիության և կանանց որոշակի խմբի պատկանելության հետ[8]։
Մատնահարդարման արվեստը նաև միջոց է սեփական, ինքնուրույն նորաձևության ստեղծման, մանկությունից դուրս գալու և պատանեկություն մուտք գործելու, ծնողական ազդեցությունից դուրս գալու և «ես»-ի ձևավորման համար։ Այսպիսով եղունգը հանդիսանում է գենդերային ինքնուրույնության փազլ, դեռահասների և երիտասարդ կանանց եղունգները անբաժանելի խորհրդանիշ են հանդիսանում այն բանի համար թե ինչ է կինը և ինչպես կարող է նա իրեն ներկայացնել։ Նույնիսկ երբ կինն իր կանացիությունն ընդգծելու համար օգտագործում է մատնահարդարման արվեստը, եղունգի տարբեր տեսակի լաքերը բնորոշում են նրան որպես կոնկրետ անձ` օրինակ ֆրանսիական ոճով եղունգների լաքը արտահայտում է նրբություն, իսկ եղունգների սև լաքը` ագրեսիա։
2000-ական թվականներին տղամարդկանց մետեսեքսուալության միտումը (հասկացությունն առաջին անգամ հայտվել է 1994 թվականին, սակայն միտումը գործածվել է մեկ տասնամյակ անց) իրենց եղունգների և ձեռքերի խնամքի շնորհիվ նրանց տվեց զգացմունքայնություն։ Դեյվիդ Բեքհեմի օրինակով, որպես ֆուտբոլիստ, ամուսին և հայր, ով հոգ է տանում իր մասին, ցույց են տվել տղամարդկանց, ովքեր ժամանակ և գումար են ներդնում իրենց արտաքին տեսքի վրա, և միևնույն ժամանակ պահպանում են իրենց տղամարդկությունը։
Բայց մինչ մետեսեքսուքլության հայտնվելը, պանկերի ենթակառուցվածքն արդեն «կեղտոտ» եղանակով օգտագործել էր եղունգների սև լաքը` արտահայտելու իրենց` ցանկացած կանոնին դեմ լինելը, այդպիսով ցնցել է հասարակությանը և արտահայտել իր բողոքը`` սոցիալական կանոնների դեմ։
Մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատնահարդարման արվեստի հայտնիությունը ԶԼՄ-ներում համընկել է կանանց համար նախատեսված ամսագրերի ստեղծման հետ, որն էլ կարևոր դեր է խաղացել, սակայն մինչև 2000-ական թվականները դա նրան չի դարձրել նորաձևության գլխավոր միտումը։ Ինտերնետի դարաշրջանի և սոցիալական ցանցերի տարածման հայտնվելուն պես մատնահարդարման արվեստի միտումը կանանց շրջանում դարձել է հիմնական ենթակառուցվածքը։ Սոցիալական ցանցերը հեշտացրել են կապը զանգվածային լսարանի հետ, և օգտվելով դրանից, մարդիկ սկսեցին տեղադրել իրենց դիզայնի տարբերակները` ցուցադրելու իրենց սեփական ստեղծագործությունները, որի ժամանակ եղունգներն օգտագործել են այնպես, ինչպես նկարիչները մաքուր կտավները։ YouTube-ը, Pinterest-ը, Ինստագրամը, Tumblr-ը և Twitter-ը դարձել են գլխավոր հարթակներ, որոնք ենթակառուցվածքների համար խրախուսում են միլիոնավոր նոր գաղափարներ և նախագծեր։ Այսպիսով` Pinterest-ը գեղեցկության նոր միտումների համար ամենակաևւոր հարթակն է։ Ըստ Աննա Մերի Բրիտոնի ուսումնասիրությունների «Գեղեցկության ոլորտի ազդեցությունը կանանց վրա հասարակության մեջ» (2012`թվական, Նյու Հեմփշիրի համալսարան, ԱՄՆ), YouTube-ն իր եղունգների դիզայնի տեսանյութ-դասերով կարևոր տեղ է զբաղեցրել այս ենթակառուցվածքում։
Մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարչություն` եղունգների դիզայն՝ վրձինի և կետ դնելու գործիքի օգնությամբ հարդարված եղունգի վրա նկար է արվում։ Օգտագործվում են ինչպես եղունգների լաքեր, այնպես էլ մատնահարդարման արվեստի հատուկ լաքեր, սիրողական մատնահարդարման դեպքում օգտագործվում է նաև ակրիլային ներկեր։
Դրոշմում (stamping)` եղունգների ձևավորման համար օգտագործվում է փորագրած նկարով մետաղյա սկավառակ և սիլիկոնային կնիք` նկարը եղունգի վրա տեղափոխելու համար։ Գործընթացը տարբերվում է իր արագությամբ և հեշտությամբ, եթե ստացվոմ է վերարտադրելու լավ արդյունք։
Եղունգների ձևավորման մեթոդներին կարելի է դասել հետևյալ ձևերը.
- 3D եղունգների մոդելավորում։
- Ֆոտո ձևավորում (մատնահարդարման կպչուն պիտակներ)։
- Համապատասխանեցում
- Ակվարիումային ձևավորում։
- Եղունգների յուղային լաք (oil manicure):
- Եղունգների` աքսեսուարներով ձևավորում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «NAIL ART ... THE HISTORY - passion for fresh ideas». passion for fresh ideas (բրիտանական անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Powerful Portraits Capture China's Empress Dowager». NPR.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «The History of Nail Care: 1803-2003». NAILS Magazine. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Why Nail Art Is So Popular Right Now | Katie Wright
- ↑ On main street and the runway, nail art is the new lipstick — CNN.com
- ↑ Why Nail Art Is So Popular Right Now | Katie Wright
- ↑ On main street and the runway, nail art is the new lipstick — CNN.com
- ↑ «Watch How Nail Trends Have Changed in the Past 100 Years». Health.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ մատնահարդարման արվեստ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |